Յոն Հելիադե-Ռըդուլեսկու
Յոն Հելիադե-Ռըդուլեսկու | |
|---|---|
| Ծնվել է | հունվարի 6, 1802[1] |
| Ծննդավայր | Տըրգովիշտե, Ռումինիա |
| Վախճանվել է | ապրիլի 27, 1872[1] (70 տարեկան) |
| Վախճանի վայր | Բուխարեստ, Ռումինիա |
| Գրական անուն | Ion Heliade, Eliad |
| Մասնագիտություն | լեզվաբան, բանասեր, պատմաբան, թարգմանիչ, դիվանագետ, փիլիսոփա, գրող, բանաստեղծ, գրական քննադատ, լրագրող, աստվածաշնչի թարգմանիչ, կլասիցիստ և քաղաքական գործիչ |
| Լեզու | ֆրանսերեն |
| Քաղաքացիություն | |
| Ժանրեր | ինքնակենսագրություն և երգիծանք |
| Գրական ուղղություններ | ռոմանտիզմ և կլասիցիզմ |
| Անդամակցություն | Ռումինական ակադեմիա |
Յոն Հելիադե-Ռըդուլեսկու (ռումիներեն՝ Ion Heliade-Rădulescu, հունվարի 6, 1802[1], Տըրգովիշտե, Ռումինիա - ապրիլի 27, 1872[1], Բուխարեստ, Ռումինիա), ռումինացի լուսավորիչ, գրող, բանասեր, պատմաբան։ Հիմնադրել է ռումինական թատրոնը, տպագրական գործը, սկզբնավորել լրագրությունը։
Եղել է հեղափոխական ժամանակավոր կառավարության անդամ (1848), Ռումինական գրական ընկերության (1866) հիմնադիրը, Ռումինիայի ակադեմիական ընկերության (1867, 1879-ից՝ Ռումինական ակադեմիա) առաջին նախագահը։ Գրել է «Մի գիշեր Տրգովիշտեի ավերակներում» (1836) չափածո եղերգությունը, «Սուրբ ամրոց» (1841), «Իմ սիրելի ստվերները» (1844) պոեմները և այլն։ Լավագույն երկը «Թևավոր ոգի» (1844) բալլադն է, որի նյութը վերցված է ժողովրդական բանահյուսությունից։ Գիտական աշխատություններից են «Բանաստեղծության կանոններ կամ քերականություն»-ը (1831), «Ընդհանուր բանաստեղծության ամբողջական դասընթաց»-ը, «Ռումինացիների պատմությունը» (1870)։
Հելիադե-Ռըդուլեսկուն սերտ կապերի մեջ է եղել ժամանակի ռումինահայ հեղափոխականների հետ, իր հրատարակած պարբերականներում հաճախ անդրադարձել հայերին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոն Հելիադե-Ռըդուլեսկու» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 333)։ |
- Հունվարի 6 ծնունդներ
- 1802 ծնունդներ
- Ռումինիայում ծնվածներ
- Ապրիլի 27 մահեր
- 1872 մահեր
- Բուխարեստ քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ռումինացի լուսավորիչներ
- Ռումինացի գրողներ
- Ռումինացի բանասերներ
- Ռումինացի պատմաբաններ
- 19-րդ դարի փիլիսոփաներ
- 19-րդ դարի թարգմանիչներ
- 19-րդ դարի բանաստեղծներ
- Ռումինիայի քաղաքական գործիչներ
- Ռումինացի լրագրողներ
- Ռումինացի լեզվաբաններ
- Ռումինացի փիլիսոփաներ
- Ռումինացի թարգմանիչներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով
- Ռումինացի մանկավարժներ
- Աստվածաշնչի թարգմանիչներ
- Ռումինիայի դիվանագետներ
- Ռումինացի ակադեմիկոսներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին