Յոհան Յակոբ Հեկել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոհան Յակոբ Հեկել
գերմ.՝ Johann Jakob Heckel
Դիմանկար
Ծնվել էհունվարի 23, 1790(1790-01-23)[1]
ԾննդավայրՄանհայմ, Margraviate of Baden, Սրբազան Հռոմեական կայսրություն[2]
Մահացել էմարտի 1, 1857(1857-03-01)[1] (67 տարեկան)
Մահվան վայրՎիեննա, Ավստրիական կայսրություն[1]
Քաղաքացիություն Ավստրիական կայսրություն
Մասնագիտությունկենդանաբան, միջատաբան և Ձկնաբան
ԱնդամությունՀունգարիայի գիտությունների ակադեմիա
 Johann Jakob Heckel Վիքիպահեստում

Յոհան Յակոբ Հեկել (գերմ.՝ Johann Jakob Heckel, հունվարի 23, 1790(1790-01-23)[1], Մանհայմ, Margraviate of Baden, Սրբազան Հռոմեական կայսրություն[2] - մարտի 1, 1857(1857-03-01)[1], Վիեննա, Ավստրիական կայսրություն[1]), ավստրիացի կենդանաբան և ձկնաբան (իխթիոլոգ

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթություն ստանալով գյուղատնտեսության ոլորտում՝ Հեկելը նվիրվել է բնական գիտություններին՝ կենտրոնանալով բուսաբանության և օրնիթոլոգիայի (թռչնաբանություն) վրա։ Նա համարվում էր հիանալի ծաղկող (պատկերազարդող) և խրտվիլակագործ։ Հետագայում Հեկելը մասնագիտացել է իխթիոլոգիայի (ձկնաբանության) ոլորտում։ Թեև պաշտոնապես պատրաստված կենսաբան չէր, նա շարունակում է ուսումնասիրել ձկների հավաքածուիներ՝ աշխատելով Վիեննայի թանգարանում ։ Հիմնականում նա ճանապարհորդ կամ հետախույզ չէր, ինչպես ժամանակի շատ գիտնականներ, նա մնաց Վիեննայում, որտեղ ուսումնասիրեց և կատալոգիզացրեց նմուշները,որոնք հավաքած էին Քաշմիրում, Միջին Արևելքում և Աֆրիկայի հյուսիս-արևելքում[3][4]։ Նա սերտորեն համագործակցել է իր ժամանակի մեծ իխթիոլոգների հետ, ինչպիսիք են Ժորժ Կուվերը, Աշիլ Վալենսյենը և Շարլ Լյուսյեն Բոնապարտը։

Հեկելը ճանաչում ձեռք բերեց ցիխլիդների (Cichlidae) հավաքածուի վրա կատարած աշխատանքների շնորհիվ, որը հավաքագրել էր Հեկելի գործընկեր Յոհան Նութերերը՝ Բրազիլիա կատարած ուղևորություների ժամանակ։ Ցիխլիդների ընտանիքի ակարիխտ հեկել տեսակը (Acarichthys heckelii) անվանվել է ի պատիվ Հեկելի։

Հեկելը տաքսոնոմիայի բնագավառներում նշանակալի ներդրում է ունեցել սիպրինիդների հետազոտություններում։ Նա գրել է ավելի քան 60 աշխատանք, որոնցից առավել հատկանշական է «Ավստրիական Դանուբի միապետության քաղցրահամ ձկները»։ Նա աշխատել է դրա վրա ավելի քան 24 տարի, բայց մահացել է մինչև վերջնական հրապարակումը։

Հեկելը մահացել է 67 տարեկան հասակում բակտերիալ վարակի հետևանքով, որն ամենայն հավանականությամբ, ստացել էր կետի կմախքի հետ աշխատելու ժամանակ։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Heckel/Kner: Die Süßwasserfische der österreichischen Monarchie, 1858
  • Cyprinen, Scaphirhynchus und andere ichthyologica (1836–1840), with Johann Natterer — Cyprinidae, Scaphirhynchus and other ichthyologica.
  • Fische aus Caschmir, (1838), with Karl Alexander Hügel — Fish of Kashmir.
  • Die Süßwasserfische der österreichischen Monarchie, mit Rücksicht auf die angränzenden Länder bearbeitet (with 204 woodcuts), The freshwater fishes of the Austrian monarchy, processed with regard to adjacent countries, with Rudolf Kner (1858).
  • Beiträge zur kenntniss der fossilen fische Österreichs, (1856), Contribution to the knowledge of Austrian fossil fish.
  • Neue Beiträge zur Kenntniss der fossilen Fische Österreichs, (1861), with Rudolf Kner — New contribution to the knowledge of Austrian fossil fish

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Matthias Svojtka, Luitfried Salvini-Plawen & Ernst Mikschi (2009): Biographischer Abriss zu Johann Jakob Heckel (1790—1857).- Österreichs Fischerei 62 (11/12): 285—288

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Wurzbach D. C. v. Heckel, Johann Jacob (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt habenWien: 1856. — Vol. 8. — S. 184.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #132569167 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. Naturhistorisches Museum Wien History of the Fish Collection
  4. de.Wikisource @ Allgemeine Deutsche Biographie
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոհան Յակոբ Հեկել» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոհան Յակոբ Հեկել» հոդվածին։