Յոհաննես Հելե
Յոհաննես Հելե գերմ.՝ Johannes Hähle | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 15, 1906 |
Ծննդավայր | Խեմնից, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական ռայխ |
Մահացել է | հունիսի 10, 1944 (38 տարեկան) |
Մահվան վայր | Բիևիլ Բևվիլ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | լուսանկարիչ և պատերազմի լուսանկարիչ |
Կուսակցություն | Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցություն |
![]() |
Յոհաննես Հելե (գերմ.՝ Johannes Hähle, փետրվարի 15, 1906, Խեմնից, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական ռայխ - հունիսի 10, 1944, Բիևիլ Բևվիլ), գերմանացի ռազմական լուսանկարիչ[1], որը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ծառայել է Վերմախտի պրոպագանդայի զորքերում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հելեն մասնագիտական կրթություն է ստացել որպես վաճառական և լուսանկարիչ։ 1932 թվականին նա միացել է նացիստական կուսակցությանը։ 1940 թվականի հունվարին զորակոչվել է Վերմախտ և ուղարկվել ֆրանսիական ռազմաճակատ 146 շինարարական գումարտակի կազմում։
1941 թվականի հունիսին Գերմանիայի՝ Խորհրդային Միություն ներխուժելուց հետո Հելեն որպես ռազմական լուսանկարիչ637 քարոզչական վաշտի (PK) կազմում ուղարկվել է Արևելյան ռազմաճակատ 6-րդ բանակի կազմում։ Այդ ընթացքում նա պատերազմի բազմաթիվ լուսանկարներ է արել (այդ թվում նաև օդից)։ 1941 թվականի սեպտեմբերին ուղարկվել է Պոտսդամի քարոզչական վաշտ։ 1941 թվականի սեպտեմբերի վերջին նա Կիևում ստեղծել է 29 գունավոր լուսանկարներից բաղկացած մի շարք, որտեղ, մասնավորապես, պատկերված են ՍՍ-ի զինվորները, որոնք մշակում են Բաբի Յառում սպանվածների իրերը, ինչպես նաև հրեաների դեմ «ակցիայի» մի քանի տասնյակ սև-սպիտակ լուսանկարներ Լուբնիի մոտ։ Հելեն գաղտնի իր մոտ է թողել «ակցիաների» հետ կապված լուսանկարները։ 1942 թվականի ամռանը նա վիրավորվել է և մի քանի շաբաթ անցկացրել հիվանդանոցում։
1942-1943 թվականների ձմռանը Հելեն եղել է ռազմական լուսանկարիչ Ռոմելիի Աֆրիկյան կորպուսում, սակայն մի քանի ամիս անց նրան ետ են ուղարկել Արևմտյան Եվրոպա՝ որտեղ եղել է 698 քարոզչական վաշտի կազմում Բելգիայում և հյուսիսային Ֆրանսիայում։ Նորմանդիայում դաշնակիցների վայրէջքին հաջորդած ճակատամարտի ընթացքում Հելեն անհայտ կորել է 1944 թվականի հունիսի 10-ին Կանից հյուսիս-արևմուտք գտնվող Լա Բիժուդ գյուղում։
Ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատերազմի ավարտին ամերիկյան զորքերը առգրավեցին գերմանական քարոզչական ստորաբաժանումների նյութեր պարունակող մի քանի բեռնատար։ 1962 թվականին ամերիկացիները նյութերը փոխանցել են Կոբլենցում գտնվող Գերմանիայի դաշնային արխիվին, ներառյալ Հելեի մի քանի ժապավեններ։
Այն ժապավենները, որոնք Հելեն գաղտնի պահել է տանը, նրա այրին վաճառել է Բեռլինի լրագրող Հանս Գեորգ Շուլցին։ Այս լուսանկարների սև և սպիտակ օրինակները՝ որպես ապացույց, օգտագործվել են Ֆրանկֆուրտի դատախազության կողմից 1961 թվականին և հետագայում անհետացել են արխիվներից։ Բնօրինակ գունավոր լուսանկարները կրկին հայտնվել են 2000 թվականին, երբ Շուլցի այրին դրանք վաճառել է Համբուրգի սոցիալական հետազոտությունների ինստիտուտին՝ Վերմախտին նվիրված լուսանկարների ցուցահանդեսի համար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Владимир Городокин, Геннадий Хенкин. Свидетель преступления : фотограф Иоганн Хеле (Johannes Karl Hahle), Лубны, 2011. 112 страниц : иллюстрации. ISBN 990038571900205171
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- На дне гигантского карьера едва шевелят лопатами несколько десятков советских военнопленных. Как называется это место? Ответят пленки Хеле (18+)
- Д. Малаков. КИЕВ И БАБИЙ ЯР НА НЕМЕЦКОЙ ФОТОПЛЕНКЕ ОСЕНИ 1941 ГОДА
- Цветные фотографии Хеле из Кева и Бабьего Яра
- Евреи перед расстрелом в Засульском яру (Лубны), серия фотографий Й.Хеле
- Более 100 фотографий Хеле
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոհաննես Հելե» հոդվածին։ |