Յոլա (քաղաք)
Բնակավայր | ||
---|---|---|
անգլ.՝ Yola | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Մակերես | 831 կմ² | |
ԲԾՄ | 599 մետր | |
Բնակչություն | 392 854 մարդ (2006)[1] | |
Ժամային գոտի | UTC+1 | |
Պաշտոնական կայք | adamawa.gov.ng:80/visit.php | |
| ||
Յոլա (անգլ.՝ Yola), քաղաք արևելյան Նիգերիայում, Ադամավա նահանգի մայրաքաղաքը։ Բնակչությունը՝ 88 500 մարդ (2004 թվական)։ Այն գտնվում է Բենուե գետի մոտ և գետի մակարդակից մոտ 800 մետր բարձրության վրա։ Մինչև 1955 թվականը քաղաքը բաղկացած էր երկու շրջաններից՝ հին Յոլա, որտեղ գտնվում է էմիրի նստավայրը, և Յոլա-Ջիմետի նոր մասը (այժմ առանձնացված է որպես առանձին քաղաք)։ Յոլա-Ջիմետիի առաջացման և զարգացման վրա մեծ ազդեցություն են ունեցել եվրոպացիները, ովքեր 1980 թվականին այստեղ գետի վրա կամուրջ են կառուցել։ Յոլայի առևտրի մեծ մասն այժմ տեղափոխվել է Ջիմետա քաղաք։ Անձրևոտ սեզոնի երկրորդ կեսին` հուլիսից հոկտեմբեր, Բենուե գետը հասանելի է նավարկության համար։ Յոլայի շրջանում հավաքում են գետնանուշ, բամբակ, կենդանիների կաշի, որոնք Նիգերի դելտայում վաճառքի են ուղարկվում Բուրուտու և Ուարրի նավահանգիստներ։ Զարգացած է սորգոյի, կորեկի, ընկույզի, քաղցր կարտոֆիլի, բրնձի, շաքարեղեգի, գետնանուշի, բամբակի,սոխի, պղպեղի, ինդիգոյի,խոշոր եղջերավոր անասունների,այծերի,թռչունների,ոչխարների առևտուրը։
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Յոլան ունի արևադարձային կլիմա, որը սահմանակից է տաք կիսաչորային կլիմային և արտահայտվում է` չոր և ավելի խոնավ սեզոնով։ Ջերմաստիճանը բարձր է գրեթե ամբողջ տարվա ընթացքում, օգոստոս և սեպտեմբեր ամիսների ամենաբարձր միջին ջերմաստիճանը՝ 31,3 °C (88,3 °F), իսկ դեկտեմբեր ամսվա ամենացածր միջին ջերմաստիճանը՝ 16,9 °C (62,4 °F): Մարտ ամսին ամենաբարձր միջին ջերմաստիճանն է՝ 42,8 °C (109,0 °F), մինչդեռ ապրիլի ամենացածր միջին ջերմաստիճանը չի գերազանցում՝ 27,0 °C (80,6 °F): Ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվում է մարտին և ապրիլին՝ խոնավ սեզոնի սկսվելուց անմիջապես առաջ։
Յոլայում տարեկան միջին տեղումների չափը հասնում է 872,4 միլիմետրի։ Մայիսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում եղանակը խոնավ է, իսկ տարվա մնացած ամիսներին համեմատաբար ավելի չոր։ Չոր է համարվում փետրվարից ապրիլ ընկած ժամանակահատվածը քանի որ ունի ավելի բարձր ցերեկային ջերմաստիճան և կարող է ունենալ ավելի ցածր գիշերային ջերմաստիճան։ Բացի այդ չոր սեզոնն ունի նաև ցերեկային ջերմաստիճանի ավելի բարձր տատանումներ։ Օգոստոսը ամենախոնավ ամիսն է, տեղումների չափը 16 օրվա ընթացքում միջինը 196,1 միլիմետր անձրև է տեղում։ Դեկտեմբեր-փետրվար ամիսներին տեղումներ չեն լինում։ Չոր սեզոնին խոնավությունը ցածր է, փետրվարին իջնում է մինչև 13,5%, բայց խոնավ սեզոնին այն կարող է բավականին բարձրանալ, հատկապես հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում։ Յոլան տարեկան ստանում է 2845,5 ժամ արևի լույս, որը լավ բաշխված է ամբողջ տարվա ընթացքում, ընդ որում՝ նոյեմբերն ամենաշատն է ստանում արևի լույսը , իսկ օգոստոսն՝ ամենաքիչը։
Յոլա, Նիգերիա (1981–2010)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 34.4 (93.9) |
37.1 (98.8) |
42.8 (109) |
39.8 (103.6) |
36.4 (97.5) |
33.7 (92.7) |
31.9 (89.4) |
31.3 (88.3) |
31.3 (88.3) |
33.4 (92.1) |
35.3 (95.5) |
34.5 (94.1) |
34.9 (94.8) |
Միջին ցածր °C (°F) | 17.6 (63.7) |
20.8 (69.4) |
24.7 (76.5) |
27.0 (80.6) |
25.7 (78.3) |
24.1 (75.4) |
23.3 (73.9) |
23.0 (73.4) |
22.9 (73.2) |
22.8 (73) |
18.7 (65.7) |
16.9 (62.4) |
22.3 (72.1) |
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) | 0.0 (0) |
0.0 (0) |
4.3 (0.169) |
42.8 (1.685) |
94.4 (3.717) |
128.1 (5.043) |
184.0 (7.244) |
196.1 (7.72) |
168.0 (6.614) |
54.2 (2.134) |
0.5 (0.02) |
0.0 (0) |
872.4 (34.346) |
Միջ. անձրևոտ օրեր (≥ 0.2 mm) | 0 | 0 | 1 | 4 | 9 | 11 | 12 | 16 | 13 | 6 | 0 | 0 | 72 |
% խոնավություն | 16.5 | 13.5 | 17.5 | 29.8 | 46.0 | 58.0 | 66.8 | 69.1 | 68.3 | 54.3 | 26.6 | 19.5 | 40.5 |
Միջին ամսական արևային ժամ | 254.2 | 229.6 | 232.5 | 228.0 | 244.9 | 228.0 | 201.5 | 195.3 | 207.0 | 263.5 | 282.0 | 279.0 | 2845,5 |
Միջին օրական արևային ժամ | 8.2 | 8.2 | 7.5 | 7.6 | 7.9 | 7.6 | 6.5 | 6.3 | 6.9 | 8.5 | 9.4 | 9.0 | 7.8 |
Աղբյուր #1: World Meteorological Organization[2] | |||||||||||||
Աղբյուր #2: NOAA (sun and relative humidity, 1961–1990)[3] |
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]


Քաղաքի անունը ծագել է «յոլդե» բառից, որը Ֆուլա լեզվում նշանակում է «բնակավայր բլրի վրա»։ Յոլան հիմնադրվել է 1841 թվականին և զարգացել է որպես Ադամավա էմիրության վարչական և քաղաքական կենտրոն, երբ Ֆուլայի էմիրության հիմնադիր Մոդիբո Ադաման (անգլ.՝ Modibbo Adama), հիմնել է Յոլա բնակավայրը Ֆուլբե ջիհադի համար այստեղ ապրող Բատայի (Բատտա) և Վերրեի բնիկ ժողովուրդների դեմ։
1891 թվականին լեյտենանտ Լուի Միսոնը համոզեց էմիրին ճանաչել Ֆրանսիայի տարածքային պահանջները։ Մինչև 1893 թվականը բրիտանացիները ընդլայնեցին իրենց վերահսկողությունը էմիրության այս մասի վրա, և կարճ ժամանակ անց «Royal Niger Company» ընկերությունը քաղաքում առևտրային գրասենյակ հիմնեց։ 1901 թվականին էմիր Լաուվալ Զուբեյրուն ստիպեց ընկերությանը լքել Յոլան, սակայն բրիտանական արշավախմբային ուժերի միջամտությունից հետո բրիտանացիների և «Royal Niger Company» ընկերության դիրքերը վերականգնվեցին։ 1914 թվականին գերմանացի գաղութարարները Կամերունից ներխուժեցին Յոլա, բայց անգլիացիները պահեցին քաղաքը։
Քաղաքում են գտնվում Դաշնային տեխնոլոգիական համալսարանը (հիմնադրվել է 1981 թվականին), կենտրոնական մզկիթը և Հռոմի կաթոլիկ եկեղեցին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://web.archive.org/web/20120305101910/http://www.nigerianstat.gov.ng/nbsapps/Connections/Pop2006.pdf
- ↑ «World Weather Information Service – Yola»։ World Meteorological Organization։ Վերցված է 14 July 2016
- ↑ «Yola Climate Normals 1961–1990»։ National Oceanic and Atmospheric Administration։ Վերցված է 14 July 2016
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|