Jump to content

Յոզեֆ Մարիա Օլբրիխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Յոզեֆ Մարիա Օլբրիխ
գերմ.՝ Joseph Maria Olbrich
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 22, 1867(1867-12-22)[1][2][3][…]
ԾննդավայրՕպավա, Austrian Silesia[4][5][3][…]
Մահացել էօգոստոսի 8, 1908(1908-08-08)[6][7][1][…] (40 տարեկան)
Մահվան վայրԴյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4][8][9][…]
ԳերեզմանAlter Friedhof Darmstadt
Քաղաքացիություն Ցիսլեյտանիա և  Հեսսենի մեծ դքսություն
ԿրթությունՎիեննայի գեղարվեստի ակադեմիա[10]
ԵրկերՍեցեսսիոնի տուն և Mathildenhöhe?
Մասնագիտությունճարտարապետ, դիզայներ, ակնագործ և նկարիչ
ԱնդամությունԳերմանական Վերկբունդ և Վիեննական սեցեսիոն
 Joseph Maria Olbrich[11] Վիքիպահեստում

Յոզեֆ Մարիա Օլբրիխ (դեկտեմբերի 22, 1867(1867-12-22)[1][2][3][…], Օպավա, Austrian Silesia[4][5][3][…] - օգոստոսի 8, 1908(1908-08-08)[6][7][1][…], Դյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4][8][9][…]), ավստրիացի ճարտարապետ, մոդեռնի վարպետ, Վիեննայի Վիեննական սեցեսսիոնիզմի ցուցահանդեսային շենքի հեղինակ։ 1900 թվականից ապրել և աշխատել է Գերմանիայում՝ Դարմշտադտում։

Ծնվել է հրուշակագործ-ձեռնարկատերի բազմազավակ ընտանիքում։ Ճարտարապետը ղեկավարում էր աղյուսի գործարան, և Յոզեֆը դեռ մանկուց ծանոթ էր շինարարական տեխնոլոգիաներին։ 1882 թվականին դպրոցը չավարտած աշխատում է որպես գծագրող, 1886-1890 թվականներին միջնակարգ կրթությունը ստացավ Վիեննայում, այնուհետև սովորեց Վիեննայի գեղարվեստի ակադեմիայում՝ Կառլ ֆոն Խազենաուէրի մոտ։ 1893 թվականից եղել է Օտտո Վագների օգնականը, կատարում էր կայանների աշխատանքային գծագրերը։

1896 թվականին վիեննացի նկարիչների միջև պառակտություն սկսվեց։ Գուստավ Կլիմտի գլխավորությամբ վիեննական Արվեստի դպրոցից դժգոհ նկարիչների և ճարտարապետների խումբը, առանձնացավ և հիմնեց սեփական կազմակերպությունը՝ Վիեննական սեցեսսիոնիզմը։ 1897 թվականին Օլբրիչը Կարլսպլատցում կառուցեց մոդեռնի հուշարձան՝ Սեցեսսիոնիզմի ցուցահանդեսային սրահը՝ ոսկյա տերևներից պատրաստված գմբեթով։

Դարմշտադտյան դուքս, արվեստի հովանավոր և Մատիլդա լեռան նկարիչների գաղութի հիմնադիր, Էռնեստ Լյուդվիգի նախաձեռնությամբ Օլբրիխը տեղափոխվեց Գերմանիա։ Ստանալով հեսսենական քաղաքացիություն և պրոֆեսորի տիտղոս՝ նա ղեկավարում էր գաղութը, կատարում էր նախագծերի մեծ մասը։ 1903 թվականին Օլբրիխը ամուսնացավ գերմանուհի Կլեր Մորավի հետ։ Գաղութում և Դարմշտադտի մերձակայքում կառուցված է երկու տասնյակ շենք, որոնց մի մասը կործանվել է երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։

1908 թվականին Օլբրիխը Դյուսելդորֆում կառուցեց պատմական Տիցա հանրախանութը, նույն թվականին 40 տարեկան հասակում մահացավ լեյկեմիայից։

  • Վիեննական «Կարլսպլատց» մետրոպոլիտենի կայարան (1898 թ., ծրագրի ղեկավար Օտտո Վագներ, գեղարվեստական մշակումը Օլբրիխի)
  • Սեցեսսիոնիզմի տուն
  • Դարմշտադտի հարսանեկան աշտարակ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  2. 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.)F.A. Brockhaus, 1796.
  3. 1 2 3 4 Կերպարվեստի արխիվ
  4. 1 2 3 4 (not translated to mul) Art nouveau = Jugendstil(բազմ․)ISBN 978-88-6637-024-6, 978-88-6637-023-9, 978-88-6637-025-3
  5. 1 2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  6. 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  7. 1 2 Josef Maria Olbrich (նիդերլ.)
  8. 1 2 Arkitekter verksamma i Sverige — 2014.
  9. 1 2 Ольбрих Йозеф Мария // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  10. Vědecká knihovna v Olomouci REGO (չեխերեն)
  11. archINFORM (գերմ.) — 1994.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոզեֆ Մարիա Օլբրիխ» հոդվածին։