Jump to content

Յոակիմ Մելե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոակիմ Մելե
Քաղաքացիությունը Դանիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 20, 1997(1997-05-20)[1][2] (27 տարեկան)
Ծննդավայր Østervrå, Sæby Municipality, North Jutland County, Դանիա
Հասակ 1,86 մետր
Դիրք եզրային պաշտպան

Յոակիմ Մելե Պեդերսեն (դան․՝ Joakim Mæhle Pedersen, մայիսի 20, 1997(1997-05-20)[1][2], Østervrå, Sæby Municipality, North Jutland County, Դանիա), դանիացի ֆուտբոլիստ, գերմանական «Վոլֆսբուրգ» ակումբի և Դանիայի հավաքականի պաշտպան։ Եվրոպայի 2020 թվականի առաջնության կիսաեզրափակիչ փուլի մասնակից:

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մելեն «Օլբորգի» սան է։ 2016 թվականի ամռանը տեղափոխվել է հիմնական թիմ[3]։ 2016 թվականի օգոստոսի 7-ին իր նորամուտը նշել է Դանիայի առաջնությունում «Նորշելանի» դեմ խաղում՝ Թոմաս Էնևոլդսենի փոխարեն փոխարինման դուրս գալով 89-րդ րոպեին[4]։

2017 թվականի մայիսի 9-ին «Օլբորգի» ներկայացուցիչները հաստատել են, որ Մելային վաճառել են բելգիական «Գենկ»: Նրան ձեռք են բերել «Ատալանտա» մեկնած Տիմոտի Կաստանին փոխարինելու համար[5]։ Մելեն «Գենկի» կազմում իր նորամուտը նշել է 2017 թվականի հուլիսի 29-ին «Վասլանդ-Բևերենի» դեմ առաջնության Առաջին խաղում՝ փոխարինելով Ամինե Համասին։ Իր առաջին մրցաշրջանում Մելեն ավելի շատ ռոտացիոն խաղացող էր, քան հիմնական՝ փոխարինելով հիմնականում Քլինթոն Մատային: Հաջորդ մրցաշրջանում Մատայի՝ «Բրյուգեում» հեռանալուց հետո Մելեն դարձավ մեկնարկային կազմի արդեն կայուն խաղացող: Մրցաշրջանի արդյունքներով «Գենկը» հաղթել է Բելգիայի առաջնությունում: 2019 թվականի սեպտեմբերի 11-ին Մելեն երկարաձգել է պայմանագիրը մինչև 2023 թվականի հունիսը։

2020 թվականի դեկտեմբերի 22-ին «Գենկը» հայտարարել է, որ Մելեն «Ատալանտայի» հետ կնքել է 10 միլիոն եվրոյի հնգամյա պայմանագիր՝ հաշվի առնելով բոնուսները[6]։ Մելեն իր առաջին գնդակը խփել է «Ատալանտայի» կազմում 2022 թվականի հունվարի 9-ին՝ «Ուդինեզեի» նկատմամբ 6:2 հաշվով հաղթական խաղում[7]։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի ամռանը Յոակիմը հրավիրվել է հավաքական՝ մասնակցելու Իտալիայում կայացած Եվրոպայի երիտասարդական թիմերի առաջնությանը։ Խմբում Ավստրիայի դեմ երկրորդ խաղում նա աչքի ընկավ երկու գոլով 33-րդ և 77-րդ րոպեներին և իր թիմը հաղթեց 3:1 հաշվով:

Մելեն Դանիայի հավաքականի կազմում իր նորամուտը նշել է 2020 թվականի սեպտեմբերի 5-ին Բելգիայի հավաքականի դեմ Ազգերի լիգայի խաղում՝ 72-րդ րոպեին փոխարինման դուրս գալով Մարտին Բրեյտուեյտին։ Ազգային հավաքականում իր առաջին գնդակը նա խփել է Ֆարերյան կղզիների դեմ ընկերական խաղում 2020 թվականի հոկտեմբերի 7-ին։

2021 թվականի հունիսին նա ընդգրկվել է Եվրո-2020-ի ազգային հավաքականի հայտացուցակում, որտեղ նրա թիմը հասել է կիսաեզրափակիչ։

2021 թվականի հոկտեմբերի 12-ին Մելեն խփել է միակ գնդակը ընտրական խաղում, որում Դանիան հաղթեց Ավստրիային և ապահովեց իր տեղը Կատարում կայացած աշխարհի առաջնությունում[8]։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մելեի հանդիպումները Դանիայի հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր՝ 43 խաղ / 11 գոլ, 28 հաղթանակ, 3 ոչ-ոքի, 12 պարտություն:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «AaB rykker seks talenter op på førsteholdet» (անգլերեն) — bold.dk. Արխիվացված է օրիգինալից 2016-10-17-ին. Վերցված է 2016-08-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Nordsjalland - Aalborg» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված է օրիգինալից 2016-08-28-ին. Վերցված է 2016-08-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «AaB med forventet stort overskud i første kvartal». aabsport.dk (դանիերեն). Արխիվացված է օրիգինալից 2018-09-03-ին. Վերցված է 2023-07-16-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. ««Аталанта» купила защитника сборной Дании Мэле у «Генка» за 10 млн евро». Sports.ru. 2020-12-22. Արխիվացված է օրիգինալից 2021-03-24-ին. Վերցված է 2023-07-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «Udinese 2-6 Atalanta – Atalanta». www.atalanta.it (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-06-24-ին. Վերցված է 2023-07-16-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «Perfect Denmark qualify for Qatar». BBC Sport (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-11-24-ին. Վերցված է 2023-07-16-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]