Յան Հուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յան Հուտ
Դիմանկար
Ծնվել էհունիսի 23, 1936(1936-06-23)[1][2][3][…]
ԾննդավայրԼյուվեն, Լյովեն, Բրաբանտ նահանգ, Բելգիա
Մահացել էփետրվարի 27, 2014(2014-02-27)[4][1][2][…] (77 տարեկան)
Մահվան վայրԳենտ, Ֆլանդրիա, Բելգիա
ԳերեզմանCampo Santo
ՔաղաքացիությունFlag of Belgium.svg Բելգիա[2]
Մասնագիտությունֆոնդապահ, արվեստագետ, գրող, համադրող, թանգարանի տնօրեն և gallerist
Պարգևներ և
մրցանակներ
Արվեստների և գրականության շքանշանի ասպետ Սպայական շքանշանի խաչ «Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» Ֆլամանդական մշակութային պարգև ընդհանուր մշակութային նվաճումների համար Գենտիկ համալսարանի պատվավոր դոկտոր[5] և Գյոթեի մեդալ
ԱնդամությունԲեռլինի գեղարվեստի ակադեմիա
Jan Hoet Վիքիպահեստում

Յան Հուտ (Jan Knight Hoet), բելգիացի արվեստագետ, կուրատոր, S.M.A.K. թանգարանի հիմնադիր, Documenta IX -ի տնօրեն և բազմաթիվ ցուցահանդեսների կազմակերպիչ։ Միջազգային ճանաչման է հասել «Արվեստը Եվրոպայում 68-ից հետո» (Art in Europe after ’68, 1980) և «Հյուրասենյակներ» («Chambres d’Amis»,1986) ցուցահանդեսների շնորհիվ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յան Հուտը ծնվել է Բելգիայի Լյովեն քաղաքում։ Մամուլում նա հաճախ է հիշատակվել որպես նախկին բռնցքամարտիկ (այս սպորտաձևով զբաղվել է քոլեջում)։ 1960 ական թվականների վերջին լուսանկարիչ Ռոնի Հեյերմանի հետ կոմիքսներ է ստեղծել[6] [7]:

Առաջին անգամ նրան ճանաչում է բերել 1986 թվականին Գենտում կազմակերպած Chambres d'Amis նորարարական ցուցահանդեսը, որտեղ հրավիրված էին մոտ 50 ամերիկյան և եվրոպացի նկարիչներ, որպեսզի աշխատանքներ ստեղծեն 50 մասնավոր տների համար, որոնք մի քանի շաբաթ բաց են լինում հասարակության առջև։

Յան Հուտը Գենտի ժամանակակից արվեստի թանգարնի՝ S.M.A.K.-ի հիմնադիրն է և կուրատորը 1975 -2003 թվականներին։ 1992 թվականին նա դառնում է IX Documenta ցուցահանդեսի տնօրեն Կասել քաղաքում՝ ներկայացնելով մոտ 40 երկրների 120 նկարիչների մի քանի հարյուր աշխատանք։ Ցուցահանդեսում ներկայացվել է ընդհանուր թվով մոտ 1000 աշխատանք։ Կենսաթոշակի անցնելուց հետո՝ 2003 թվականին, դառնում է MARTA -ի՝ Հերֆորդի ժամանակակից արվեստի և դիզայնի թանգարանի գեղարվեստական ղեկավար, որտեղ համագործակցում է ճարտարապետ Ֆրենկ Գերիի հետ։

2014 թվականին Յան Հուտը սրտի նոպա է ունենում և մահանում է Գենտիի հիվանդանոցում 2014 թվականի փետրվարի 27-ին։ Թաղված է Կամպո Սանտո գերազմանատանը։ Իմանալով նրա մահվան մասին՝ Բելգիայի վարչապետ Էլիո Դի Ռուպոն գրում է, որ Բելգիայի արվեստի աշխարհը «կորցրեց հորը»[8]։

Ժամանակակից արվեստի թանգարան S.M.A.K[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից արվեստի թանգարանը Գենտում բացվել է 1975 թվականին։ Այդ ժամանակ Բելգիայի թանգարանը տարածք էր հատկացրել ժամանակակից արվեստի ցուցահանդես կազմակերպելու համար։ Այսպիսով, S.M.A.K. թանգարանի հավաքածուն կազմվում է մասնավոր հավաքորդների հավաքածուներից և նրանց՝ թանգարանին նվիրած ստեղծագործություններից այն ժամանակ, երբ նույնիսկ թանգարանի շենքը կառուցված չէր։ Այդ պատճառուվ Յան Հուտը աշխատում էր գեղարվեստի թանգարանում (1975 -1999) մինչև S.M.A.K. -ի բացվելը նախկին կազինոյի շենքում։ Հուտի խոսքերով՝ մինչև 1999 թվականը նա աշխատել է «ուրվական-թանգարանում»[9]։

Թանգարանի մշտական ցուցադրության մեջ են մտնում Ֆրենսիս Բեկոնի, Պանամարենկոյի (Հենրի Վան Հերվեգենա), Էնդի Ուորհոլի և այլ հեղինակների աշխատանքները։ Ցուցադրվում են նաև Յոզեֆ Բոյսի, Յաննիս Կունելլիսի, Մարիա Մերցայի և այլոց ստեղծագործությունները։

1975-1980 թվականներին թանգարանում բացվում են բելգիացի այնպիսի նկարիչների ցուցահանդեսներ, ինչպիսիք են Դան վան Սեվերեն (1976), Յան Բուրսսենսը (1976), Իոս Վերդեհեմը (1977), ինչպես նաև միջազգային նշանավոր նկարիչներ Պանամարենկոյի (1976), Մարսել Բրոդհարսի (1977), Յոզեֆ Բոյսի ցուցահանդեսները (1977)։

1979 թվականի «Insight/Overview — Overview/Insight» ցուցահանդեսը բեկումնային է դառնում՝ ունենալով միջազգայնացման ուղղվածություն։ «Այս շրջանում S.M.A.K.-ը ձեռք է բերում ամերիկյան կոնցեպտուալ արվեստի ստեղծագործություններ։ Բելգիացի նկարիչների համար ստեղծվում է բարդ իրավիճակ. մի կողմից ցուցադրության համար ընտրվում էին միջազգային չափանիշներին համապատասխան նկարներ, մյուս կողմից՝ գնում էին ռեգիոնալ թեմատիկայով ստեղծագործություններ»[10]։

Միջազգային մեծ ճանաչման է արժանանում «Արվեստը Եվրոպայում 68-ից հետո» (Art in Europe after ’68, 1980) ցուցահանդեսը։

«Հյուրասենյակներ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Յան Հուտի հիրավի նորարարական ցուցահանդեսներից էր «Հյուրասենյակները» («Chambres d’Amis» Archived 2012-02-06 at the Wayback Machine.,1986): Մասնակցության համար նա հրավիրում է մոտ 50 ամերիկացի և եվրոպացի նկարիչներ, որոնց աշխատանքները տեղադրվում են 50 մասնավոր տներում և մի քանի շաբաթ բաց են լինում հասարակության առջև։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 RKDartists
  3. Biografisch Portaal — 2009.
  4. Internet Movie Database — 1990.
  5. http://www.ugent.be/nl/univgent/collecties/archief/geschiedenis/overzichten/eredoctoren.htm#2000%20-%202009
  6. «Jan Hoet»։ Lambiek.net։ Վերցված է 23 March 2021 
  7. «Rony Heirman»։ Lambiek.net։ Վերցված է 23 March 2021 
  8. Javier Pes (February 27, 2014), Jan Hoet, pugnacious Belgian museum director, has died, aged 77 Archived 2014-02-28 at the Wayback Machine. The Art Newspaper.
  9. Паскаль Гилен. Бормотание художественного множества. Глобальное искусство, политика и постфордизм. М.: Ад Маргинем Пресс, Музей «Гараж», 2015 c. — 66
  10. Паскаль Гилен. Бормотание художественного множества. Глобальное искусство, политика и постфордизм. М.: Ад Маргинем Пресс, Музей «Гараж», 2015 c. — 67

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]