Յաննիս Կունելլիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յաննիս Կունելլիս
իտալերեն՝ Jannis Kounellis
հուն․՝ Γιάννης Κουνέλλης
JannisKounellis.jpg
Ի ծնեհուն․՝ Γιάννης Κουνέλλης
Ծնվել էմարտի 23, 1936(1936-03-23)[1][2][3][…]
ԾննդավայրՊիրեյոս, Հունաստան
Վախճանվել էփետրվարի 16, 2017(2017-02-16)[4][2][3][…] (80 տարեկան)
Մահվան վայրՀռոմ, Իտալիա[4]
ՔաղաքացիությունFlag of Greece.svg Հունաստան[5][6], Flag of Italy.svg Իտալիա[7] և Flag of Italy (1861–1946).svg Իտալիայի թագավորություն
ԿրթությունԱթենքի գեղարվեստի դպրոց և Հռոմի գեղարվեստի ակադեմիա[8]
Մասնագիտություննկարիչ
ՈճԱրտե պովերա[6]
Ժանրինստալյացիա
Պարգևներ
ԱնդամակցությունՍուրբ Ղուկասի ակադեմիա[9]
Commons-logo.svg Jannis Kounellis Վիքիպահեստում

Յաննիս Կունելլիս (հուն․՝ Γιάννης Κουνέλλης / իտալերեն՝ Jannis Kounellis; մարտի 23, 1936, Պիրեյոս, Հունաստան ֊ փետրվարի 16, 2017[10], Հռոմ, Իտալիա), հունական ծագմամբ իտալացի նկարիչ, արտե պովերայի համահիմնադիրներից և գլխավոր ներկայացուցիչներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յաննիս Կունելլիսը ծնվել է 1936 թվականի մարտի 23-ին Հունաստանում՝ նավահանգստային քաղաք Պիրեյոսում՝ Աթենքից ոչ շատ հեռու։ 1956 թվականից ապրել և աշխատել է Հռոմում։ Կրթություն է ստացել Հռոմի գեղարվեստի ակադեմիայում։ Կունելլիսի առաջին անհատական ցուցահանդեսը կայացել է, երբ նա դեռ ուսանող էր։ «L’alfabeto di Kounellis» անվանումը կրող ցուցահանդեսը տեղի է ունեցել 1960 թվականին Հռոմում՝ Galleria la Tartaruga պատկերասրահում։ Այդ ժամանակից սկսած Կունելլիսը ցուցահանդեսներ է ունեցել աշխարհի մի շարք պատկերասրահներում և թանգարաններում։ 1990-ական թվականների երկրորդ կեսից եղել է Դյուսելդորֆի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր։ Յաննիս Կունելլիսը ժամանակակից համաշխարհային արվեստի աշխարհ է մտել 1960-ական թվականների երկրորդ կեսին որպես արտե պովերայի հիմնադիրներից և գլխավոր ներկայացուցիչներից մեկը։

Մահացել է 2017 թվականի փետրվարի 16-ին Հռոմում[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]