Յանոշ Սենտագոթայի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto Info sciences exactes.png
Յանոշ Սենտագոթայի
հունգ.՝ János Szentágothai
Szentágothai János fortepan 124984.jpg
Ծնվել է հոկտեմբերի 31, 1912({{padleft:1912|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:31|2|0}})[1]
Պեշտույհելի, Budapest XV. District, Բուդապեշտ, Հունգարիա
Մահացել է սեպտեմբերի 8, 1994({{padleft:1994|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:8|2|0}}) (81 տարեկանում)
Բուդապեշտ, Հունգարիա
Գերեզման Ֆարկաշրետի գերեզմանոց
Քաղաքացիություն Flag of Hungary.svg Հունգարիա
Մասնագիտություն նյարդակենսաբան և քաղաքական գործիչ
Պաշտոն(ներ) Հունգարիայի Ազգային ժողովի անդամ
Անդամակցություն Սլովենական գիտությունների և արվեստների ակադեմիա, Հունգարիայի գիտությունների ակադեմիա, Լոնդոնի թագավորական ընկերություն, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Լեոպոլդինա և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա
Տիրապետում է լեզուներին հունգարերեն[2]
Պարգևներ
János Szentágothai Վիքիպահեստում

Յանոշ Սենտագոթայի (հունգ.՝ János Szentágothai, իսկական անունը՝ Յանոշ Շիմերտ, 31 հոկտեմբերի, 1912, Բուդապեշտ8 սեպտեմբերի, 1994, Բուդապեշտ), հունգարացի գիտնական, կազմախոս և ֆիզիոլոգ, նյարդակենսաբան, մանկավարժ, պրոֆեսոր, նյարդակենսաբան, ֆունկցիոնալ նյարդահյուսվածքաբանության գիտական դպրոցի հիմնադիրը։ Եղել է Հունգարիայի գիտությունների ակադեմիայի նախագահ (1977-1985), ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի (1976 թվականից) և ԽՍՀՄ բժշկական գիտությունների ակադեմիայի (1982 թվական) արտասահմանյան անդամ։ Հունգարիայի Կոշութի անվան պետական մրցանակի դափնեկիր (1950)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունգարիայի նամականիշ՝ նվիրված Յանոշ Սենտագոթայիի ծննդյան 100-ամյակին

Յանոշ Շիմերտը ծնվել է 1912 թվականի հոկտեմբերի 31-ին Բուդապեշտում։ Բժշկություն է սովորել Բազելի ու Բուդապեշտի համալսարաններում: 1940 փոխել է ազգանունը՝ Շիմերտ ազգանվան փոխարեն վերցնելով Սենտագոթայի ազգանունը։

1936 թվականից աշխատել է Բուդապեշտի համալսարանում։ 1946-1963 թվականներին եղել է Պեչի համալսարանի բժշկական դպրոցի անատոմիայի ամբիոնի վարիչ։ 1963 թվականին դարձել է համալսարանի անատոմիայի ամբիոնի պրոֆեսոր։ Միաժամանակ զբաղեցրել է Հունգարիայի գիտությունների ակադեմիայի նախագահի պաշտոնը։

Յանոշ Սենտագոթային 1948 թվականից եղել է Հունգարիայի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, 1967 թվականից՝ իսկական անդամ, իսկ 1977-1985 թվականներին գլխավորել է Հունգարիայի գիտությունների ակադեմիան։ 1976 թվականին դարձել է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի անդամ, իսկ 1982 թվականին՝ ԽՍՀՄ բժշկական գիտությունների ակադեմիայի անդամ, եղել է նաև ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ (1982), Գերմանիայի բնախույզների «Լեոպոլդինա» ակադեմիայի անդամ և այլն։

1985-1994 թվականներին Յանոշ Սենտագոթային եղել է Հունգարիայի ազգային խորհրդարանի պատգամավոր։ 1980-ական թվականների վերջին դարձել է կումունիստական կառավարությանն ընդդիմադիր Հունգարական դեմոկրատական ֆորումի ակտիվիստ։

Յանոշ Սենտագոթային մահացել է 1994 թվականի սեպտեմբերի 8-ին Բուդապեշտում սրտի կաթվածից։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յանոշ Սենտագոթային զբաղվել է նյարդային համակարգի ֆիզիոլոգիայի, կազմաբանության, մակրո- և միկրոդիտակային կառուցվածքի հետազոտությամբ։ Ուսումնասիրել է նյարդային կենտրոնների կառուցվածքը, գլխուղեղի ու ողնուղեղի նյարդահումորալ կարգավորումների մեխանիզմները, նյարդային համակարգի ազդեցությունը էնդոկրին գործառույթների վրա։

Էլեկտրոնային միկրոսկոպիայի մեթոդների միջոցով ուսումնասիրել է ռեֆլեկտորային պարզ ուղիների կառուցվածքն ու սինապտիկ կապերը, զգայական համակարգերի ու ակնաշարժական լաբիրինթոսային ռեֆլեքսների մեխանիզմներն ու ուղիները։ 1968 թվականին ուշադրություն է դարձրել նախասինապտիկ արգելակման հայեցակարգի աքսոնալ կապերի կազմաբանության մեջ առկա անհամապատասխանությունների վրա։ Նրա մի շարք աշխատություններ վերաբերում են հիպոթալամուսի ու գլխուղեղի կեղևի կապերին ու կառուցվածքին։ Ստեղծել է նյարդային համակարգի մի շարք կոնցեպտուալ մոդելներ (1976)։

Հեղինակել է «Մարդու անատոմիայի ատլասը» (1946—1975)։ Եղել է «Ակտա մորֆոլոգիկա» (1951 թվականից) և «Ակտա բիոլոգիկա» (1955 թվականից) ամսագրերի խմբագիրներից մեկը։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կոշութի անվան մրցանակ (1950)
  • Առաջին աստիճանի պետական մրցանակ (1970, նյարդային համակարգի ֆունկցիոնալ կառուցվածքի ուսումնասիրության բնագավառում ունեցած ներդրման համար)
  • Ակադեմիական ոսկե մեդալ (1985)
  • «Հունգարիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի կոմանդորական խաչ աստղի հետ (1992)

ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ՝ Յանոշ Սանտագոթայի ծննդյան 100-ամյակի առթիվ 2012 թվականը հայտարարվել է Յանոշ Սենտագոթայիի տարի[3][4][5][6][7][8][9][10][11][12][13]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. http://data.bnf.fr/ark:/12148/cb119258627
  3. «UNESCO's Memorial Year Honours János Szentágothai»։ Hungarian Academy of Sciences 
  4. Katona F., Berényi M. (2003)։ «The role of investigations by János Szentágothai in developmental neurology»։ Ideggyogyaszati szemle 56 (11–12): 422–429։ PMID 14743597 
  5. Flerkó B. L. (1996)։ «In memoriam János Szentágothai 31.10.1912–8.9.1994»։ Annals of Anatomy - Anatomischer Anzeiger 178 (2): 101–103։ PMID 8638764։ doi:10.1016/S0940-9602(96)80022-7 
  6. Székely G. (1995)։ «János Szentágothai. (1912-1994)»։ Acta biologica Hungarica 46 (1): 3–7։ PMID 8801772 
  7. Székely G. (1995)։ «János Szentágothai (1912-1994)»։ Journal fur Hirnforschung 36 (1): 3–5։ PMID 7751608 
  8. Hamori J. (1994)։ «János Szentágothai is dead (1912-1994)»։ Orvosi hetilap 135 (43): 2355։ PMID 7970652 
  9. Halasz B. (1994)։ «John Szentágothai 1912-1994»։ Neurobiology (Budapest, Hungary) 2 (4): 277–282։ PMID 7599626 
  10. Záborszky L. S., Palkovits M. S., Flerkó B. L. (1992)։ «János Szentágothai: A life-time adventure with the brain. An appreciation on his eightieth birthday»։ The Journal of Comparative Neurology 326 (1): 1–6։ PMID 1479062։ doi:10.1002/cne.903260102 
  11. «Salute to János Szentágothai»։ Orvosi hetilap 123 (51): 3119–3120։ 1982։ PMID 6761621 
  12. Kirsche W. (1978)։ «János Szentágothai on completing the 65th year of his life»։ Journal fur Hirnforschung 19 (3): 189–191։ PMID 361886 
  13. Shiliagina N. N. (1966)։ «A device for the head-holder of the Szentagothai stereotaxic apparatus for work on rabbits»։ Zhurnal vysshei nervnoi deiatelnosti imeni I P Pavlova 16 (6): 1126–1128։ PMID 4898909 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]