Մուրադ Ադիգյոզալզադե
Մուրադ Ադիգյոզալզադե | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 20, 1973 (51 տարեկան) Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ԽՍՀՄ և Ադրբեջան |
Մասնագիտություն | դաշնակահար և երաժիշտ |
Գործիքներ | դաշնամուր |
Աշխատավայր | Ադրբեջանի պետական ակադեմիական ֆիլհարմոնիա |
Կրթություն | Բաքվի երաժշտական ակադեմիա և Մոսկվայի կոնսերվատորիա |
Ամուսին | Այսել Թեյմուրզադե |
Պարգևներ | |
Murad Adıgözəlzadə Վիքիպահեստում |
Մուրադ Զոհրաբ օղլի Ադիգյոզալզադե (ադրբ.՝ Murad Zöhrab oğlu Adıgözəlzadə, նոյեմբերի 20, 1973, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի դաշնակահար, Ադրբեջանի պետական ակադեմիական ֆիլհարմոնիայի տնօրեն, Ադրբեջանի Հանրապետության վաստակավոր արտիստ (2005), Ադրբեջանի Հանրապետության ժողովրդական արտիստ (2011)[1][2];
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուրադ Ադիգյոզալզադեն ծնվել է 1973 թվականի նոյեմբերի 20-ին Բաքվում։ 1980 թվականին ընդունվել է Բյուլ-բյուլի անվան միջնակարգ երաժշտական դպրոց։ 1991 թվականին ավարտել է դպրոցը։ 1984 թվականին մասնակցել և շահել է «Konsertino-Praqa» միջազգային համերգը։ 1987 թվականին ելույթ է ունեցել Չեխոսլովակիայում։
1990 թվականի օգոստոսին նա մասնակցել է Գերմանիայում դաշնակահարների միջազգային մրցույթին։ Նա համերգներ է ունեցել Թուրքիայում նույն տարվա սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին։
1991 թվականին ընդունվել է Ուզեիր Հաջիբեկովի անվան Բաքվի երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր Ռաուֆ Աթաքիշիևի դասարան։ Հետագայում նա ուսումը շարունակել է պրոֆեսոր Ֆարհադ Բադալբեյլիի դասարանում։ 1996 թվականի մայիսին նա դարձավ դաշնակահարների հանրապետական մրցույթի առաջին դափնեկիրը։ Նա արժանացել է «Տարվա լավագույն դաշնակահար»։ 1996 թվականին ընդունվել է Գերմանիայի Մյունխենի քաղաքում բարձրագույն երաժշտական դպրոց և 1998 թվականին ավարտել։
1998-2000 թվականներին սովորել է Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում ՝պրոֆեսոր Էլիսո Վիրսալաձեի դասարանում։
2001 թվականի հոկտեմբերին նա հաղթել է Թբիլիսիի դաշնակահարների միջազգային երկրորդ մրցույթում։
2004 թվականի մարտին նրան շնորհվել է Մոսկվայի պետական ակադեմիական ֆիլհարմոնիայի մենակատարի կոչում։ 2004 թվականի մարտին նրան շնորհվել է Մոսկվայի պետական ակադեմիական ֆիլհարմոնիայի մենակատարի կոչում։ 2009 թվականին Լեհաստանի նախագահի կողմից նրան շնորհվել է «Ոսկե խաչ» շքանշան։