Մուհիբե Դարգա
Մուհիբե Դարգա թուրք.՝ Muhibbe Darga | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 13, 1921 Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | մարտի 6, 2018 (96 տարեկան) Ստամբուլ, Թուրքիա |
Գերեզման | Կարաչահմետ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | մարդաբան և հնագետ |
Հաստատություն(ներ) | Ստամբուլի համալսարան |
Ալմա մատեր | Էրենկյոյի կանանց լիցեյ և Ստամբուլի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | թուրքերեն |
Մուհիբե Դարգա (թուրք.՝ Muhibbe Darga, հունիսի 13, 1921, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - մարտի 6, 2018, Ստամբուլ, Թուրքիա), թուրք հնագետ, բանասեր և խեթագետ:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մուհիբե Դարգան ծնվել է 1921 թվականի հունիսի 13-ին Ստամբուլում[2]:
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Նրա հայրը բժիշկ էր: Պապը Դարգուզադի Մեհմեդ Էմին բեյն էր՝ սուլթան Աբդուլ Համիդի առաջին սենեկապետը: Մուհիբեի դաստիարակությամբ զբաղվել են ֆրանսիացի տնային դաստիարակչուհիները:
Ընտանիքը միշտ տոնել է քաղաքի բոլոր կրոնական տոները: Հաճախակի են կազմակերպել տոնական երեկույթներ: Նրան դեռ մանկուց հետաքրքրել է արվեստն ու գրականությունը, հռոմեական և հունական պատմությունը[3]:
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մուհիբե Դարգան սովորել է և՛ Ստամբուլում, և՛ Փարիզում: 1940 թվականին ավարտել է Ստամբուլի համալսարանի հնագիտության և լեզվաբանության ֆակուլտետը: Մասնակցել է Տավրոսի լեռներում գտնվող Կարաթեփեի՝ ուշխեթական ամրոցի պեղումներին: 1965 թվականին դառնում է դոցենտ, իսկ 1973 թվականին՝ գիտությունների դոկտոր:
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մուհիբե Դարգան դասավանդել է Անատոլիայի տարբեր ուսումնական հաստատություններում՝ Էլազըղում, Մուշում: 1945 թվականից դարձել է Ստամբուլի համալսարանի լեզուների և Փոքր Ասիայի մշակույթի ամբիոնի ասիստենտ:
1978-1990 թվականներին ղեկավարել է Կարակայայի Շեմսիյեթեփե Հյոյուղյուի պեղումները:
1990-2004 թվականներին ղեկավարել է Էսքիշեհիրի պեղումները:
Մուհիբե Դարգան մահացել է 2018 թվականի մարտի 6-ին Ստամբուլում[4]:
Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Karahna şehri kült-envanteri: Keilschrifturkunden aus Boghazköi XXXVIII 12. İstanbul Üniversitesi Edebiyat Fakültesi, Istanbul 1973
- Puduḫepa: an Anatolian queen of the thirteenth century B.C.. Türk Tarih Kurumu Basimevı, Ankara 1974
- Eski Anadoluda kadın. İstanbul Üniversitesi, Edebiyat Fakültesi, Istanbul 1976
- Hitit mimarlığı. İstanbul Üniversitesi Edebiyat Fakültesi, Istanbul 1985
- Karatepe azatıwattaya kalesının çanak çömlek buluntulari. Istanbul 1986
- Hitit sanatı. Akbank, Istanbul 1992
- Kazı başkanının karavanası: arkeolojinin delikanlısından yemek tarifleri. Can, Istanbul 2010
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Record #16955610r // общий каталог Национальной библиотеки Франции
- ↑ «https://odatv.com/muhibbe-darga-hayatini-kaybetti-07031823.html»
- ↑ «http://www.hurriyet.com.tr/yazarlar/ilber-ortayli/muhibbe-darga-40767999»
- ↑ «http://www.hurriyetdailynews.com/muhibbe-darga-one-of-turkeys-first-woman-archeologists-laid-to-rest-128393»
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Emine Çaykara: Arkeoloji’nin delikanlısı: Muhibbe Darga kitabı. Türkiye İş Bankası Kültür Yayınları, Ankara 2003
- Erkan Konyar, Taner Tarhan, Aksel Tibet: Muhibbe Darga armağanı. Sadberk Hanım Müzesi, Istanbul 2008
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մուհիբե Դարգա կատեգորիայում։ |