Մուազզեզ Իլմիե Չըղ
Մուազզեզ Իլմիե Չըղ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 20, 1914[1] (106 տարեկան) կամ 1914[2] |
Ծննդավայր | Բուրսա, Hüdavendigâr Vilayet, Օսմանյան կայսրություն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Անկարայի համալսարան |
Մասնագիտություն | ասորագետ և հնագետ |
Աշխատավայր | Ստամբուլի հնագիտական թանգարան |
Պարգևներ և մրցանակներ | Q97386404? |
Muazzez İlmiye Çığ Վիքիպահեստում |
Մուազզեզ Իլմիե Չըղ (ծննդյան անունը՝ Մուզզարեզ Իլմիե Իթիլ, թուրք.՝ Muazzez İlmiye Çığ, հունիսի 20, 1914[1] կամ 1914[2], Բուրսա, Hüdavendigâr Vilayet, Օսմանյան կայսրություն), թուրք հնագետ, շումերագետ:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Ղրիմի թաթարների ընտանիքում: Նրա նախնիները հեռացել են Ղրիմից, արտագաղթել Թուրքիա. հայրական ընտանիքը բնակություն է հաստատել Մարզվանում, մայրականը` Բուրսայում, որտեղ էլ ծնվել է Մուազզեզը՝ Առաջին համաշխարհային պատերազմից մի քանի շաբաթ առաջ: Նրա ծնողները նախ փոխադրվել են Իզմիր, հետագայում, երբ հունական զորքերը 1919 թվականի հունիսի 15-ին ներխուժել են Իզմիր, տեղափոխվել են Չորում:
Չորումում հաճախել է տարրական դպրոց, այնուհետև Բուրսայում սովորել է Bizim Mektep մասնավոր դպրոցում, որտեղ ուսանել է ֆրանսերեն և ջութակ նվագել: 1926 թվականին ընդունելության քննություններ է հանձնել Bursa Kız Muallim Mektebi–ում (Բուրսայի մանկավարժական ուսումնարան): Ուսումնարանն ավարտելուց հետո 1931 թվականին աշխատանքի է անցել Էսքիշեհիրում, որտեղ դասավանդում էր նրա հայրը:
Ժամանակի հանրապետական ոգուն համապատասխան՝ Անկարայի համալսարանի լեզուների, պատմության և աշխարհագրության ֆակուլտետը ուսանողուհիներ էր հավաքագրում: Մուազզեզ Չըղը անցնում է մրցույթը և 1938 թվականին ընդունվում հնագիտության ամբիոն: Այստեղ նա Երրորդ Ռեյխից փախած գերմանացի-հրեա գիտնականներ Հանս Գուստավ Գյուտերբոկից և Բեննո Լանդսբերգերից սովորում է գերմաներեն, խեթագիտություն և շումերագիտություն: 1940 թվականին ավարտում է ուսումը և ամուսնանում Ստամբուլի Թոփքափըի թանգարանի տնօրեն Քեմալ Չըղի (1913-1983) հետ[3], որի հետ էլ ապրում է մինչև իր կյանքի վերջը[4]:
Աշխատում է Ստամբուլի հնագիտական թանգարանում Սեմյուել Կրամերի թիմի հետ, մասնակցել է 75000 շումերական կավե սալիկների ռեստավրացիայի և թարգմանության աշխատանքներին: 1971 թվականին անցել է թոշակի, բայց շարունակել է զբաղվել գիտությամբ, մասնակցում է շումերագիտության միջազգային կոնգրեսներին, թուրքերեն է թարգմանում Սեմյուել Կրամերի «Պատմությունը սկսվում է Շումերից» գիրքը և թուրք ընթերցողների համար գրում բազմաթիվ հանրամատչելի գիտական աշխատանքներ[5]:
Բանավեճ գլխաշորերի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]
Որպես պատմաբան նա տեսակետ է առաջ քաշում այն մասին, որ գլուխը ծածկող գլխաշորը առաջին անգամ հայտնվել է շումերների մոտ: Այդ ժամանակ գլխաշորը մտնում էր վանական հարճերի հագուստի մեջ: Այս գիտական թեզը հասցրեց նրան, որ 2006 թվականին նրա նկատմամբ դատական հայց հարուցվեց կրոնական ատելության տարածման (իսլամի վարկաբեկման) վերաբերյալ: Դատարանը արդարացման որոշում կայացրեց, գալով այն եզրհանգման, որ նրա գիրքը Թուրքիայում ատելություն չի առաջացնում[6]:
Վավերագրական ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Son Sümer Kraliçesi («Վերջին շումերական թագուհին») վավերագրական ֆիլմը նկարագրում է նրա կյանքը և պատկերացում է տալիս շումերական պատմության վերաբերյալ[7]:
Պարգևներ և հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ստամբուլի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի պատվավոր դոկտորի կոչում (4 մայիսի 2000)[8]
- Կիսանդրի Քուշադասըի հանրային զբոսայգում
Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1993 Zaman Tüneli ile Sümer'e Yolculuk [Journey to Sumer through a Time Tunnel" (written as children's educational literature)
- 1995 Kur'an, İncil ve Tevrat'ın Sümer'deki Kökeni [The Origins of the Koran, the Bible and the Torah in Sumer]
- 1996 Sümerli Ludingirra [Ludingirra the Sumerian, a retrospective science-fiction] (İbrahim Peygamber)
- 1997 The Prophet Abram, According to Sumerian Writings and Archeological Findings
- 1998 İnanna'nın Aşkı [The Love of Inanna, the Belief and the Holy Marriage in Sumer]
- 2000 Hititler ve Hattuşa [The Hittites and Hattuša, as Written by Ishtar] (Ortadoğu Uygarlık Mirası)
- 2002 Civilization Heritage in the Middle East
- 2005 Bereket Kültü ve Mabet Fahişeliği [Cult of Fertility and Holy Prostitution]
- Works include numerous translations from English.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://pantheon.world/profile/person/Muazzez_İlmiye_Çığ
- ↑ 2,0 2,1 Czech National Authority Database
- ↑ Kemal Cığ im Turkologischen Anzeiger Online Archived 2016-03-04 at the Wayback Machine. auf uni-heidelberg.de, abgerufen am 4. November 2015
- ↑ odatv Muazzez İlmiye Çığ: «Favori kadının sensin»
- ↑ Hürriyet: Muazzez Çığ stands among the world’s best Sumerologists
- ↑ NZZ: Freispruch für türkische Historikerin — Kopftuch-These keine Beleidigung des Islam
- ↑ Hürriyet: «Son Sümer Kraliçesi» belgeseli
- ↑ Biografische Informationen auf biyografi.info, türkisch, abgerufen am 4. November 2015
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Muazzez İlmiye Çığ'a armağan kitap. Cumhuriyet’e adanan bir ömür. Kaynak Yayınları, Galatasaray, İstanbul 2009, ISBN 978-975-343-554-3.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Hürriyet: Muazzez Çığ stands among the world’s best Sumerologists(անգլ.)
- Der Spiegel: Das Tuch ist ein Sexsymbol(գերմ.)
|
- Հունիսի 20 ծնունդներ
- 1914 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բուրսա քաղաքում ծնվածներ
- Անկարայի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Թուրք ասորագետներ
- Թուրք ակադեմիկոսներ
- Թուրք աթեիստներ
- Թուրք հնագետներ
- Թուրք կին գրողներ
- Ոչ գեղարվեստական ժանրի թուրք գրողներ
- Ղրիմաթաթարական ծագմամբ թուրքեր
- Թուրք գրողներ
- Թուրք նախկին մուսուլմաններ
- Անձինք Բուրսայից