Գլխաշոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գլխաշորով կանայք
Գլխաշոր

Գլխաշոր, կանանց հագուստի հատված, որը պարտադիր է իսլամադավան երկրներում։ Իսլամի պատմությունը ուսումնասիրելիս տեսնում ենք, որ գոյություն ունեն կանանց իրավունքները կաղապարող օրենքներ՝ չնայած այն հանգամանքին, որ Ղուրանի հայեցակարգում կանայք և տղամարդիկ հավասար են[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղուրանը մուսուլման կնոջը գլխաշոր կամ ծածկոց կրել չի պատվիրում։ Գլխաշոր կրելու ավանդույթը մտել է Սաուդյան Արաբիա Մուհամեդից շատ առաջ և արտահայտում էր սոցիալական կարգավիճակ։ Այնուհետև գլխաշոր կրում էին Մուհամեդ մարգարեի կանայք՝ դեպի Յասրիբ եկող այլ ցեղախմբերի տղամարդկանց հայացքներից պաշտպանվելու նպատակով[2]։ Դժվար է ասել, թե արաբների մյուս մասի կողմից ե՞րբ ծածկոցը ընդունվեց. հավանաբար Մուհամեդ մարգարեի մահից հետո։ Կա նաև տեսակետ, որ մինչև իսլամի կրոն դառանալը, քող կրում էին բեդվինները։ Այն ուներ ֆունկցիոնալ նշանակություն. երբ անապատում մրրիկ էր բարձրանում բեդվինները պատսպարվում էին նրանով։ Գոյություն ունեն գլխաշոր կապելու զանազան տեսակներ և նույնիսկ ըստ դրանց կարելի է որոշել, թե կինը իսլամի որ ուղղությանն է պատկանում։ Եթե մուսուլման կնոջը ստիպես հանել գլխաշորը՝ աններելի մեղք կգործես։

Կանոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրաքանչյուր մուսուլման կին պետք է պահպանի հստակ կանոններ.

  • Հագուստը պետք է ծածկի կնոջ ամբողջ մարմինը ՝ բացառությամբ դաստակը և դեմքը։
  • Հագուստը չպետք է լինի շատ նեղ և ընդգծի մարմնի մասերը։
  • Հագուսը չպետք է կարված լինի թափանցիկ կտորից։
  • Կնոջ հագուստը չպետք է նման լինի տղամարդու հագուստի։
  • Հագուստը չպետք է ցողված լինի օծանելիքով, լինի վառ գույների։

Գլխաշորի տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բաշորթու - նախատեսված է վարսերը, ուսերը և պարանոցը քողարկելու համար. բաց է մնում միայն դեմքը
  • Թյուրբան - ծածկում է վարսերի միայն մի հատվածը, բաց են մնում պարանոցը և ուսերը
  • Փարդեսյու - սրա հետ կրում են երկար վեղար
  • Չարշաֆ- երկար հագուստ, պարսկական
  • Փարաջա - իրենից ներկայացնում է երկարաթևք խալաթ և դեմքը ծածկող ցանց՝ չաչվան
  • Նիկաբ - փակում է դեմքը, բաց թողնելով միայն աչքերը

Գլխաշորի կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխաշոր կրող կանայք ու իսլամականներն ունեն սեփական մեկնաբանությունը գլխաշորի վերաբերյալ.

  • գլխաշորը կրում են որպես սոցիալ-մշակութային ինքնության ու քաղաքական դիմակայության խորհրդանիշ` ուղղված անարդար, անհավատ ու հակաիսլամական համակարգի դեմ,
  • որոշ կանայք իրապես մոլի հավատացյալներ են, և ընդունում են կնոջ ` «բնական ենթակայությունը տղամարդուն»,
  • շատերը ապավինել են գլխաշորին անձնական խնդիրների պատճառով, կամ խուսանավելով առօրյա կյանքից,
  • շատերը գլխաշոր են կրում ընտանեկան ճնշման պատճառով,
  • ոմանք գլխաշորը համարում են անցյալի ու պահպանողական արժեքների մնացորդ,
  • ոմանց համար այն հակառակը` արդիականության ու նորաձևության խորհրդանիշ է,
  • ոմանց համար էլ գլխաշորը քաղաքում հայտնված գյուղաբնակների նոր՝ քաղաքային ինքնությանը միանալու աստիճանական ցատկահարթակ է,
  • ոմանց կարծիքով էլ գլխաշորը պարտադրվում է ընտանիքի տղամարդ-վերադասների կողմից՝ ամուսնական դավաճանությունը կանխելու համար,
  • այն կրում են դիմագծերի գեղեկությունն առավել ընդգծելու համար,
  • որոշ հիմնադրամներ վճարում են ամենամսյա գումարներ ուսանողուհիներին` գլխաշոր կրելու համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Пиотровский М. В. Ислам. Политиздат. 1988. с. 237
  2. «Սահիհ ալ Ջամի», հադիս № 2708

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վահրամ Տեր-Մաթևոսյան, Մեծ սիմվոլներ. Գլխաշոր, Ֆորբս-Հայաստան, հ.1, 2006, էջ 184
  • Վահրամ Տեր-Մաթևոսյան. Իսլամը Թուրքիայի հասարակական-քաղաքական կյանքում (1970-2001 թթ.): Երևան, Լիմուշ, 2008, էջ 179-180։
  • Хиджра // Франкфурт — Чага. — М. : Советская энциклопедия, 1978. — (Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 28).