Մորից Վագներ
Մորից Վագներ Móritz Wágner | |
|---|---|
| Ծնվել է | հոկտեմբերի 3, 1813[1][2] Բայրոյթ, Բավարիայի թագավորություն |
| Մահացել է | մայիսի 30, 1887[3] (73 տարեկան) Մյունխեն, Գերմանական ռայխ ինքնասպանություն[4] |
| Գերեզման | Alter Nordfriedhof |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | ճանապարհորդ հետազոտող, գրող, բուսաբան, համալսարանի դասախոս, կենսաբան, ազգագրագետ, կենդանաբան, աշխարհագրագետ և բնագետ |
| Հաստատություն(ներ) | Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան[5] |
| Գործունեության ոլորտ | կենսաբանություն[5] և աշխարհագրություն[5] |
| Անդամակցություն | Բավարիական գիտությունների ակադեմիա[5] և Լեոպոլդինա |
| Ալմա մատեր | Էրլանգեն-Նյուրնբերգի համալսարան և Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան |
| Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[6][7] |
| Հայր | Lorenz Heinrich Wagner? |
| Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն) | M.Wagner |
Մորից Վագներ (գերմ.՝ Móritz Fríedrich Wágner) (հոկտեմբերի 3, 1813[1][2], Բայրոյթ, Բավարիայի թագավորություն - մայիսի 30, 1887[3], Մյունխեն, Գերմանական ռայխ), գերմանացի ճանապարհորդ, աշխարհագրագետ, երկրաբան, բնագետ։ Մյունխենի համալսարանի դասախոս։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճանապարհորդել է Ալժիրում, Կովկասում, Ամերիկայում և այլուր։ Այդ վայրերի բնության ու պատմության վերաբերյալ նրա հավաքածուները պահվում են Մյունխենի, Վիեննայի և Փարիզի թանգարաններում։ Գրել է բնագիտական ուսումնասիրություններ, որտեղ պաշտպանել է Չ․ Դարվինի ուսմունքը։ Իր ճանապարհորդությունների արդյունքներն ամփոփել է «Կովկասը և կոզակների երկիրը» (հատոր 1–2, 1847 թ.), «Ճանապարհորդություն դեպի Պարսկաստան և քրդերի երկիր» (հատոր 1–2, 1852 թ.) և այլ գրքերում։ 1843–1844 թվականներին Վագները շրջագայել է Հայաստանում, եղել Երևանում, Սևանի ավազանում, բարձրացել Արարատ լեռը, կատարել չափագրություններ, այդ ընթացքում նրա ուղեկիցներից և թարգմաններից է եղել Խաչատուր Աբովյանը։
Վագները իր տպավորություններն ամփոփել է «Ճանապարհորդություն դեպի Արարատ և Հայկական բարձրավանդակ» (1848 թ., հայկական հրատարակչության «Ճանապարհորդություն ի Հայաստան», 1851 թ.) աշխատության մեջ՝ ներկայացնելով Հայաստանի ֆիզիկական աշխարհագրությունը, ռելիեֆը, կլիման, բուսական և կենդանական աշխարհը, գետերը, Սևանա լճի դիրքն ու ջրի բաղադրությունը, Արարատի հրաբխային ապարներն ու բուսականությունը։ Վագները նկարագրել է Հայաստանի քաղաքական և տնտեսական վիճակը, ժողովրդի կենցաղը, զբաղմունքը, կրթական մակարդակը, զարգացման աստիճանը, անդրադարձել ժողովրդի զրույցներին ու ավանդույթներին, եվրոպացիների ուշադրությունը հրավիրել Էջմիածնի մատենադարանի ձեռագիր մատյանների վրա։ Աշխատության վերջում տվել է Հայաստանում տարածված բույսերի ցանկը (լատիներեն անուններով)։ Հայերի քաղաքային կյանքի մասին Վագները կարևոր տեղեկություններ է հաղորդել «Ճանապարհորդություն դեպի Կողքիս» (1850 թ.) գրքում՝ անդրադառնալով նաև թիֆլիսահայության և եկեղեցու առօրյա կյանքին, մշակույթին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- ↑ 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #117103527 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://archive.org/details/dieentstehungder00wagn/page/31/mode/1up (գերմ.)
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Вагнер, Мориц (ռուս.) // Большая советская энциклопедия. Том 8. Буковые — Варле — 1927. — Т. 8. — С. 543—544.
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ CONOR.Sl
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 222)։ |
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մորից Վագներ» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մորից Վագներ» հոդվածին։ |
| ||||||||||||
- Հոկտեմբերի 3 ծնունդներ
- 1813 ծնունդներ
- Մայիսի 30 մահեր
- 1887 մահեր
- Մյունխեն քաղաքում մահացածներ
- Բավարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Լեոպոլդինայի անդամներ
- Մյունխենի համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Գերմանացի ճանապարհորդներ
- Գերմանացի երկրաբաններ
- Գերմանացի բնագետներ
- Գերմանացի աշխարհագրագետներ
- Ինքնասպաններ
- Գերմանացի ազգագրագետներ
- Գերմանացի կենդանաբաններ
- Գերմանացի կենսաբաններ
- Գերմանացի բուսաբաններ