Մոնղոլական պուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մոնղոլական պուտ
Mongolian spot.jpg
Տեսակհիվանդություն[1] և medical finding
Ենթադասդերմատոզ[1] և birthmark
Բուն պատճառC3945[2][3] և C3945[1]
Բժշկական մասնագիտությունուռուցքաբանություն
ՀՄԴ-9757.33
ՀՄԴ-10D22.5
Հիվանդությունների բազա8342
MedlinePlus001472
MeSHIDD049328 և D049328
Disease OntologyDOID:4702 և DOID:4702
NCI ThesaurusC3945[2][3] և C3945[1]
Mongolian spot Վիքիպահեստում

«Մոնղոլական պուտ», սրբոսկրի շրջանում, ավելի հազվադեպ նստատեղի կամ ազդրի վրա հանդիպող մաշկի կապտավուն գունավորում, որը պայմանավորված է մելանին գունանյութի՝ մաշկի շերտի միացնող հյուսվածքի վրա տարածման հետևանքով։ Անվանումը կապված է նրա հետ, որ այդպիսի պուտերն առաջին անգամ նկարագրվել են մոնղոլ նորածինների մոտ, չնայած դրանք հանդիպում են նաև այլ ռասայի երեխաների մոտ[4]։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մոնղոլական պուտը» ծննդյան պահից անմիջապես հետո տեղային փռվածքի ձևով հստակ երևում է։ Անցնում են 12—24-րդ ամսում, բացառիկ դեպքերում թույլ տեսքով մնում են մեծերի մոտ։ Հայտնվում են սրբոսկրի շրջանում, ունենում են կանաչա–կապտա–սևավուն գունավորում։ «Մոնղոլական պուտը» կարող է ունենալ փոքր մանրադրամից մինչև 6—10 սմ տրամագիծ։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն 90 % հանդիպում է մինչև մեկ տարեկան մոնղոլ երեխաների մոտ, սակայն մինչև 10 տարեկան այդ պուտերը մնում են միայն 6 %-ի մոտ։ «Մոնղոլական պուտերը» շատ հազվադեպ հանդիպում են նաև Եվրոպայում, (օրինակ Բուլղարիայում՝ 0,6 %)։ Տարածված են չինացիների, կորեացիների, ճապոնացիների, վիետնամցիների, ղազախների, ղրղզների, ինդոնեզիացիների, այների, էսկիմոսների և Հյուսիսային Ամերիկայի հնդիկների, ինչպես նաև մոնղոլական ծագման ռուսների՝ յակուտների, բուրիատների, կալմիկների, տուվինների, խակասների մոտ։ Մոնղոլական պուտը հաճախ (մինչև 80%) հանդիպում է հյուսիսային նեգրոիդ ռասայի մոտ, բայց նրանց մոտ դա քիչ նկատելի է՝ վերնամաշկի մուգ գունանյութի պատճառով։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժում չի պահանջվում։ Մոնղոլական պուտը համարվում է ի ծնե բարորակ հետք և մեծամասամբ անհետանում է մինչև չափահասության տարիքը։ Մոնղոլական պուտի համար ոչ մի դեպք չի արձանագրվել, որի դեպքում այն վերածվի չարորակ գոյացության[5]։

Դիցաբանության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնղոլների շրջանում այդ նշանն ընդունված է համարել «Չինգիզ խանի պուտ»։ Բուրիատները մոնղոլական պուտն անվանում են «Մենգեի» պուտ, և հավատում էին, որ ինչքան մեծ է պուտը, այնքան երեխան երկնային պահապանի կողմից ավելի օրհնված է։ Կիրգիզների հավատալիքների համաձայն՝ Ումայ–էնե աստվածուհին կսմթում է երեխայի պոչուկից, դրանով հասկացնելով, որ նա ամբողջ կյանքի ընթացքում համարվում է չարից պաշտպանված։ Ույգուրներն այն անվանում են դիպուկ Թենգրա՝ երկրի աստված, որը նույնպես օրհնում է նորածիններին։ Այլ թուրքական ժողովուրդների մոտ Թենգրայի կամ Ումայ–էնեի աստվածություններն իրենք են օգնում նորածիններին՝ կատարելու առաջին շնչառությունը՝ կսմթելով նրանց նստատեղից, յակուտների մոտ այդ դերն իրականացնում է աստվածուհին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լ․ Ե․ Էթինգեն։ Ինչով է տղամարդը տարբերվում կնոջից․ Հարաբերական անատոմիայի ուրվագիծը։ — Մ.: ԱՍՏ-Պրեսս, 2012. — էջ 318. ISBN 978-5-462-01302-7.