Մոնիգրամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոնիգրամ
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն, ձեռնարկություն, վարկային կազմակերպություն, վճարային համակարգ և հանրային ընկերություն
Հիմնադրված է1940
ՎայրԴալաս
ԱրդյունաբերությունԴրամական փոխանցում և ֆինանսական ծառայություններ
Հասույթ2,11 մլրդ $ (2017)[1]
Կայքmoneygram.am
Բորսա
 MoneyGram Վիքիպահեստում

Մոնիգրամ, ամերիկյան միջպետական և միջազգային հավասարակից վճարումների և դրամական փոխանցումների ընկերություն, որի կենտրոնակայանը գտնվում է Դալասում[3]։ Այն ունի գործառնությունների կենտրոն Սենտ Լուիս Պարկում, ինչպես նաև տարածաշրջանային և տեղական գրասենյակներ ամբողջ աշխարհում։

2023 թվականի հունիսի 1-ին Madison Dearborn Partners-ն ավարտել է մոնիգրամի բաժնետոմսերի ձեռքբերման գործընթացը[4]։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնիգրամ ընկերությունները բաժանված են երկու կատեգորիայի՝ գլոբալ միջոցների փոխանցումներ և ֆինանսական թղթյա արտադրանքներ[5]։ Ընկերությունն իր ծառայությունները մատուցում է անհատներին և ձեռնարկություններին գործակալների և ֆինանսական հաստատությունների ցանցի միջոցով։

2014 թվականին այն աշխարհում դրամական փոխանցումների երկրորդ խոշոր մատակարարն է եղել։ Մոնիգրամը գործում է ավելի քան 200 երկրներում և տարածքներում՝ շուրջ 347,000 գործակալների գրասենյակներով գլոբալ ցանցով[5]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային մոնիգրամը ձևավորվել է, երբ երկու՝ Մինեապոլիսում գործող Էքսպրես ճանապարհորդներ և Դենվերում գործող Միջազգային մոնիգրամ ձեռնարկությունները միավորվել են[6]։

Մոնիգրամն սկզբում ստեղծվել է որպես Ինտեգրված վճարային համակարգերի դուստր ձեռնարկություն, այնուհետև դարձել է անկախ ընկերություն՝ նախքան ճանապարհորդների կողմից այն 1998 թվականին ձեռք բերելը[7][8]։ 2004 թվականին Էքսպրես ճանապարհորդներ ձեռնարկությունը դարձել է այն, ինչն այսօր հայտնի է որպես Միջազգային մոնիգրամ։

Էքսպրես ճանապարհորդներ (1940–1997)[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինեապոլիսում գտնվող Էքսպրես ճանապարհորդներ ձեռնարկությունը հիմնադրվել է 1940 թվականին[9]։ 1965 թվականին ձեռնարկությունը գնել է The Greyhound Corporation-ը (այժմ հայտնի է որպես Viad Corp)[10] և, նախքան 1993 թվականին ընկերության վերակազմակերպման պլանը նախաձեռնելը, դարձել երկրի դրամական պատվերների ամենամեծ մատակարարը[11]։

Բարեգործություն և մարքեթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականին մոնիգրամը գործարկել է Մոնիգրամ հիմնադրամը, որը կենտրոնացած է կրթությանն աջակցելու համար միջազգային դրամաշնորհների բաշխման վրա[12]։ Մոնիգրամ հիմնադրամն իր գործունեության առաջին տարում դրամաշնորհներ է բաշխել 19 երկրներում[12]։ Հիմնադրամն իր ֆինանսավորման հիմնական մասն ստանում է միջազգային մոնիգրամից և հիմնվում է մոնիգրամի նախորդ՝ Գլոբալ նվիրատվության ծրագրի վրա[13]։

Մոնիգրամի միջոցով Global Giving-ը 100,000 դոլլար նվիրաբերել է World Vision International-ին՝ կրթության և դպրոցական պարագաների համար, և ևս 30,000 դոլլար նվիրատվություն կատարել Դալասի Girls Exploring Math and Science ծրագրի համար[14]։

Մոնիգրամը 2010 թվականին մասնակցել է օգնություն հանուն օգնությանը՝ Հայիթիի երկրաշարժից հետո՝ նվազեցնելով նրանց վճարները մինչև 1 դոլլարի Հայիթի ցանկացած գործարքի համար, ինչպես նաև 10,000 դոլլար դրամաշնորհի Համաամերիկյան զարգացման հիմնադրամին և Ամերիկյան Կարմիր խաչին[15][16]։ 2012 թվականին մոնիգրամը նպաստել է «Սենդի» փոթորկի դեմ պայքարին` խոստանալով 1 դոլլարից մինչև 200,000 դոլլար նվիրաբերել Ամերիկյան Կարմիր խաչին՝ յուրաքանչյուր գործարքի համար[17]։

Հիմնադրամը նաև նպաստել է այլ օգնության ջանքերին, որոնք տեղի են ունեցել Ֆիլիպիններում Հայյան թայֆունից հետո[18]։ Ընկերությունը նաև մասնակցել է մեկ երեխայի համար մեկ նոթբուք նախաձեռնությանը[19] և Հաբիթաթ ֆոր Հյումենիթիին՝ մոնիգրամ հիմնադրամի միջոցով[20]։

2022 թվականի հոկտեմբերի 20-ին մոնիգրամը հայտարարել է բազմամյա տիտղոսային հովանավորչական պայմանագիր Haas F1 Team-ի հետ (թիմը վերանվանվել է MoneyGram Haas F1 Team)՝ 2023 թվականի Ֆորմուլա 1 սեզոնի համար[21]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://phx.corporate-ir.net/External.File?item=UGFyZW50SUQ9MTMyMzMxfENoaWxkSUQ9LTF8VHlwZT0z&t=1
  2. Polygon.io
  3. Steve Brown (2010 թ․ սեպտեմբերի 24). «MoneyGram chooses downtown Dallas for new headquarters». The Dallas Morning News. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 11-ին.
  4. «Madison Dearborn Partners Completes Acquisition of MoneyGram». PR Newswire (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ հուլիսի 28-ին.
  5. 5,0 5,1 «About MoneyGram». MoneyGram. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 6-ին.
  6. Vomhof, John (2006 թ․ հունվարի 3). «MoneyGram to drop Travelers Express brand after merger». www.bizjournals.com. Վերցված է 2022 թ․ ապրիլի 27-ին.
  7. Dash, Eric (2006 թ․ հունվարի 27). «Western Union, Growing Faster Than Its Parent, Is to Be Spun Off». The New York Times. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 29-ին.
  8. «Viad raises offer to buy MoneyGram». The Denver Post.
  9. «MoneyGram remittance costs are just 5%». Bizcommunity.com. 2013 թ․ փետրվարի 8. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 29-ին.
  10. «Greyhound Corporation and Travelers Express». New York Times. 1965 թ․ հունվարի 7. Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.
  11. Vrana, Debora (1993 թ․ օգոստոսի 14). «Travelers Express to Reorganize, Close Anaheim Office». Los Angeles Times. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 29-ին.
  12. 12,0 12,1 «MoneyGram Foundation». MoneyGram. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 11-ին.
  13. "MoneyGram Foundation awards six more grants Արխիվացված 2015-04-16 Wayback Machine."
  14. Shashana Pearson-Hormillosa (2014 թ․ նոյեմբերի 30). «MoneyGram CEO Pamela Patsley works to build new company legacy». Dallas Business Journal. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 11-ին.
  15. Sam Black (2010 թ․ հունվարի 14). «MoneyGram reduces fees to send money to Haiti». Minneapolis/St. Paul Business Journal. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 11-ին.
  16. «MoneyGram International reduces fees to Haiti». The Seattle Times. 2010 թ․ հունվարի 14. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 11-ին.
  17. Hanah Cho (2012 թ․ նոյեմբերի 6). «MoneyGram pledges donations to Red Cross for transactions sent to affected Sandy areas». The Dallas Morning News. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 11-ին.
  18. Hanah Cho (2013 թ․ նոյեմբերի 14). «MoneyGram donates $50,000 to support victims of Typhoon Haiyan». The Dallas Morning News. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 11-ին.
  19. «MoneyGram, OLPC donate 250 tablets to students in SA». Telecompaper. 2014 թ․ հուլիսի 31. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 11-ին.
  20. Kenneth Chan (2005 թ․ մարտի 2). «MoneyGram Makes $1 Million Commitment with Habitat for Humanity». The Christian Post. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 11-ին.
  21. «Introducing the New MoneyGram Haas F1 Team: MoneyGram Announces Title Sponsorship of Haas F1 Team for 2023 Season and Beyond» (Press release). MoneyGram. 2022 թ․ հոկտեմբերի 20.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]