Լեյքվուդ (Կոլորադո)
Բնակավայր | |||
---|---|---|---|
Լեյքվուդ | |||
| |||
Երկիր | ![]() | ||
Համայնք | Ջեֆերսոն շրջան | ||
Հիմնադրված է | 1889 թ. | ||
Մակերես | 114,095351 կմ², 114,11638 կմ² | ||
ԲԾՄ | 1682 մետր | ||
Բնակչություն | ▲155 984 մարդ (ապրիլի 1, 2020)[1] | ||
Ժամային գոտի | MDT? | ||
Պաշտոնական կայք | lakewood.org(անգլ.) | ||
| |||

Լեյքվուդ (անգլ.՝ Lakewood), քաղաք ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի Ջեֆերսոն շրջանում։ Այն շրջանի քաղաքների մեջ բնակչության թվաքանակով զբաղեցնում է հինգերորդ տեղը և 173-րդ տեղը նույն ցուցանիշով երկրի քաղաքների մեջ (ըստ 2013 թվականի գնահատումների)։
Աշխարհագրություն և կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեյքվուդը գտնվում է Ջեֆերսոնի շրջանի արևելյան մասում։ Փաստորեն, դա Դենվերի արևմտյան արվարձանն է՝ քաղաքների կենտրոնների միջև հեռավորությունը 9 կիլոմետրից պակաս է։ Հյուսիսից Լեյկվուդը սահմանակից է Ուիթ Ռիջ բնակավայրին, հարավ-արևելքից հասնում է մինչև Էնգլվուդ քաղաքը, հարավից՝ Լիտտլետոն քաղաքը, իսկ հյուսիս-արևմուտքից հասնում է Գոլդեն քաղաքը։ Լեյքվուդի տարածքը 110 կմ² է, որից 2.3 կմ² զբաղեցնում են բաց ջրային տարածքները։ Լեյքվուդի միջոցով անցնում են խոշոր մայրուղիներ I-70, US 6, US 40, US 285:
Լեյքվուդը գտնվում է կիսաանապատային կլիմայի գոտում (ըստ Կյոպպենի կլիմաների դասակարգման), որը բնորոշվում է մեղմ և ձնառատ ձմեռներով, իսկ ամառները լինում են շատ շոգ` ցերեկային և գիշերային ջերմաստիճանի կտրուկ տարբերություններով։ Տեղումների մեծ մասը լինում է գարնանը և ամռանը։
Օդերևութաբանական դիտարկումների ընթացքում (2000 թվականի տվյալներով) քաղաքի առավելագույն ջերմաստիճանը դիտվել է 1994 թվականի հունիսին՝ 40 °C-ի սահմաններում։ Նվազագույնը հասել է մինչև -32 °C-ի՝ 1963 թվականի հունվարի տվյալներով։ Միջին հաշվով Լեյքվուդում ամեն տարի լինում են 433.3 մմ տեղումներ։ Ամենաանձրևոտ ամիսը մայիսն է (65.8 մմ), ամենաքիչ տեղումները գրանցվում են փետրվարին (11.7 մմ)։ Ինչ վերաբերում է ձյանը՝ քաղաքի մեջ տարվա ընթացքում դիտվում է միջինը 161.2 սմ։ Ամենաձնառատ ամիսը նոյեմբերն է (30.7 սմ), ամառային ամիսներին երբեք ձյուն չի արձանագրվել[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը այս վայրում հաստատվել է 1889 թվականին, երբ Չարլզ Ուելչը և Վիլյամ Լավլենդը (Colorado Central Railroad ընկերության նախկին նախագահը) Կոլֆակս-ավենյուի կողքին ձեռք բերեցին տասներեք թաղամասեր։ Տասնամյակներ շարունակ այդ բնակավայրը մնաց որպես գավառական քաղաք՝ առանց փողոցային լուսավորության, առանց մայթերի և ինքնակառավարման, թեև պետք է նշել, որ 1914 թվականին բացվել է Կոլորադո քրիստոնեական համալսարանը։ 1969 թվականի հունիս 16-ին, Լեյքվուդը չորրորդ փորձից հետո կատարել, ինչպես նաեւ կարգավիճակի «քաղաքի» (քաղաքային) կոչվում Jefferson City, քանի որ մի բնակչության ավելի քան 90 000 մարդ, այն հանդիսանում է ամենամեծ բնակչությունը կենտրոնը Jefferson County: Այնուամենայնիվ, հաջորդ տարի, որոշվեց, համաձայն կամքի ժողովրդին, վերականգնել քաղաքի պատմական անունը։ Քաղաքի առաջին քաղաքապետը Ջեյմս Ռիչիի (1969-1977)[3]։
2011 թվականին առաջին անգամ Լեյքվուդը արժանացել է All-America City Award մրցանակին։
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2000
Համաձայն 2000 թվականի մարդահամարի, Լեյքվուդում բնակվում էր 144 126 մարդ, կար 60 531 տնային տնտեսություն, 36 500 ընտանիք։ Ռասայական կազմը․ սպիտակներ՝ 87,15%, սևամորթներ՝ 1,48%, ասիացիներ՝ 2,72%, բնիկ ամերիկացիներ` 1,11%, խաղաղօվկիանոսյան բնիկներ՝ 0.08%, ռասսայական այլ կազմ ունեցողներ՝ 4,88%, ռասսայական խառնուրդներ՝ 2.58%, լատինոամերիկացիներ (ցանկացած ռասային պատկանող)` 14.54%:
Տնային տնտեսությունների 27.4%-ում ապրում էին 18 տարին չլրացած երեխաներ, տնային տնտեսությունների 45.1%-ը կազմում էին միասին ապրող ամուսինները, 10.8%-ը՝ կանայք ովքեր չունեին ամուսիններ և իրենք էին իրենց տնային տնտեսությունների ղեկավարները, 39.7%-ը` ընտանիք չէին կազմել։ Միջին հաշվով ընտանիք էր կազմել 2.92 մարդ։
Քաղաքի բնակիչների 22.2%-ը 18 տարեկան էր, 9.6%-ը՝ 18-ից 24 տարեկան, 32.4%-ը` 25-ից 44, 23.6%-ը՝ 45-ից 64, իսկ 12.1% 64 տարեկանից բարձր։ Քաղաքի բնակչության միջին տարիքը 36 տարեկան էր։ Կանայք գերազանցում էին տղամարդկանց։
Միջին հաշվով տնային տնտեսությունների տարեկան եկամուտը կազմում էր 48 109 դոլար, իսկ ընտանիքներինը` 57 171 դոլար։ Միջին հաշվով տղամարդը վաստակում էր 39 800 դոլար, կինը` 31 128 դոլար։ Մեկ շնչին ընկնող տարեկան եկամուտը կազմում էր 25 575 դոլար։ Ընտանիքների 4.8%-ը և բնակչության 7.1%-ը գտնվում էր աղքատության գծից ցածր, այդ թվում անչափահասները՝ 9.5 %, և թոշակառուները՝ 4.7%:
- 2010
2010 թվականի մարդահամարի տվյալներով Լեյքվուդում ապրում էր 142 980 մարդ։ Ռասայական կազմը. սպիտակ՝ 82.87%, սևամորթներ և աֆրոամերիկացիներ` 1.56%, բնիկ ամերիկացիներ` 1.38%, ասիացիներ` 3.14%, խաղաղօվկիանոսյան բնիկներ` 0.11%, ռասսայական այլ կազմ ունեցողներ` 7.66%, ռասսայական խառնուրդներ` 3.27%, լատինոամերիկացիներ (ցանկացած ռասային պատկանող)` 22.01%:
- 2012
2012 թվականի հաշվարկներով Լեյքվուդում բնակվում էր 145 516 մարդ` 72 812-ը արական, իսկ՝ 72 704-ը իգական սեռի ներկայացուցիչներ։ Բնակչության միջին տարիքը համարվում էր 38.7 տարեկանը, միջին տարիքը նահանգի մասշտաբով` 36.1 տարեկան։ Տնային տնտեսությունների տարեկան միջին եկամուտը կազմում էր 53 967 դոլար, իսկ նահանգի մասշտաբով միջինը` 56 765 դոլար։ Մեկ շնչի հաշվով եկամուտը կազմում էր տարեկան 30 115 դոլար։ Նախնինեի ծագումը. գերմանացիներ` 19.3%, իռլանդացիներ` 11, 7%, բրիտանացիներ` 10.1%, իտալացիներ` 4.5%, ֆրանսիացիներ` 3.3%:
15 տարեկանից բարձր բնակիչների հարցումը ցույց է տվել, որ նրանց 31,2%-ը ամուսնացած չէ և երբեք չի եղել, 48,2%-ը ամուսնացած է, և նրանք միասին են ապրում, 1,6%-ը ամուսնացած է, բայց ապրում են առանձին, 5, 1%-ը` այրի է, 13.9%-ը` ամուսնալուծված։
Բնակչության 9.3%-ը ծնվել է ԱՄՆ-ից դուրս, իսկ նահանգի միջին ցուցանիշներում` 9.8%-ը[4]։
- 2013
2013 թվականի տվյալներով Լեյքվուդում ապրում էր 147 214 մարդ։
Այլ տեղեկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքում գործում են ընկերությունների շտաբներ՝ Einstein Bros. Bagels, First Bank Holding Co, The Integer Group:
Համաձայն Sister Cities International-ի Լեյկվուդն ունի չորս եղբայր քաղաքներ[5]։
- Չեստեր՝
Միացյալ Թագավորություն
- Պորտսմուտ՝
Միացյալ Թագավորություն
- Շտադե՝
Գերմանիա
- Սատերլանդ Շայեր՝
Ավստրալիա
Խոշոր գործատուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի տվյալներով[6]
- Դենվեր Դաշնային Կենտրոն՝ մոտ 8000 աշխատակից
- Ջեֆերսոնի շրջանի հանրային դպրոցներ՝ 2734
- Terumo` 1624
- Սուրբ Անտոնիոյի հիվանդանոց՝ մոտ 1600
- Քաղաքի ադմինիստրացիա՝ 893
- HomeAdvisor՝ 884
- The Integer Group՝ 629
- Քոլեջ «Red-Rock Community»՝ մոտ 400
- Հրդեհային վարչություն West Metro Fire Protection District՝ 393
- Դենևրի դաշնային կենտրոն՝ մոտ 8000 աշխատող
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
- ↑ Климат Лейквуда(չաշխատող հղում) (անգլ.) на сайте cdo.ncdc.noaa.gov
- ↑ ЛеРой Стэндиш. Lakewood’s come a long way Արխիվացված 2014-11-27 Wayback Machine (անգլ.) на сайте coloradocommunitymedia.com, 7 августа 2003
- ↑ Лейквуд: демография, экономика, преступность, здравоохранение и пр. (անգլ.) на сайте city-data.com
- ↑ Лейквуд Արխիվացված 2014-12-13 Wayback Machine (անգլ.) на сайте Sister Cities International[en]
- ↑ Ежегодный финансовый отчёт города — 2011(չաշխատող հղում) (անգլ.) стр. 154, на официальном сайте города
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Официальный сайт города (անգլ.)
- Лейквуд(չաշխատող հղում) (անգլ.) на сайте geonames.usgs.gov
- Лейквуд(չաշխատող հղում) (անգլ.) на сайте travels.com
- Lakewoodco.macaronikid.com (անգլ.)