Միքայել Գյուլխասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միքայել Գյուլխասյան
Ծնվել էսեպտեմբերի 15, 1927(1927-09-15)[1][2]
Խնձորեսկ, Զանգեզուրի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Մահացել էհունվարի 15, 2012(2012-01-15) (84 տարեկան)
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունգյուղատնտես
Հաստատություն(ներ)Հայաստանի ազգային ագրարային համալսարան[1]
Գործունեության ոլորտբուսաբուծություն և ծխախոտի արդյունաբերություն
Պաշտոն(ներ)ռեկտոր
Ալմա մատերՀայաստանի ազգային ագրարային համալսարան (1948)[1]
Կոչումպրոֆեսոր[2]
Գիտական աստիճանգյուղատնտեսական գիտությունների դոկտոր[1][2] (1976)
Պարգևներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան «Աշխատանքային արիության համար» մեդալ և Անանիա Շիրակացու մեդալ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Միքայել Ասատուրի Գյուլխասյան (սեպտեմբերի 15, 1927(1927-09-15)[1][2], Խնձորեսկ, Զանգեզուրի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] - հունվարի 15, 2012(2012-01-15), Երևան, Հայաստան), հայ խորհրդային գյուղատնտես, սոցիալիստական աշխատանքի հերոս (1950)։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1976), պրոֆեսոր (1978)։ Քիթկոկորդականջաբան Աշոտ Գյուլխասյանի եղբայրը։

1948 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը։ 1948-1951 թվականներին աշխատել է ՀԽՍՀ Եղեգնաձորի շրջանի Արենի գյուղի Կալինինի անվան կոլտնտեսությունում որպես գյուղատնտես։ 1955 թվականից աշխատել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի բուսաբուծության ամբիոնում (1957 թվականից որպես դոցենտ)։ 1967 թվականից նույն ինստիտուտի գիտությունների աշխատանքների գծով պրոռեկտոր, 1978-1994 թվականներին՝ ռեկտոր, 1979 թվականից՝ բուսաբուծության ամբիոնի վարիչ, 1994 թվականից՝ ՀԳԱ բուսաբուծության և բանջարաբուծության ամբիոնի վարիչ, 1994 թվականից՝ ՀԳԳԱ փոխնախագահ[3]։

Աշխատությունները նվիրված են ՀԽՍՀ էկոլոգիական տարբեր պայմաններում ծխախոտի կենսաբանական և մշակութային առանձնահատկությունների ուսումնասիրությանը, ինչպես նաև հումքի որակի լավացման, ծխախոտագործության մեջ աճման խթանիչների կիրառման հարցերին, ծխախոտի մշակման, պարարտացման ձևերին։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սոցիալիստական աշխատանքի հերոս, 1950 թ.
  • ՀՀ Անանիա Շիրակացու մեդալ, 2002 թ.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 3. — էջ 115.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — 1990. — հատոր 1.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 115