Միսիյա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հնագույն Փոքր Ասիայի պատմական շրջանը

Միսիյա[1], Միզիյա (հին հուն․՝ Μυσία, լատ.՝ Mysia), Փոքր Ասիայի հնագույն շրջան (ներկայիս Թուրքիայի տարածքում)։ Զբաղեցնում է պետության հյուսիս-արևմտյան մասը, Մարմարա ծովից և Հելլեսպոնտոսից հյուսիս, Եգեյան ծովից արևմուտք, Լիդիաից հարավ, Փռյուգիայից և Բյութանիայիգ արևելք։ Համարվում է առասպելական առաջնորդ Ատտալյան դինաստիայի հերոս Տելեֆոսի տիրույթը։ Լեռնային երկիր էր, փոքրաթիվ քաղաքներով։

Անվանումը՝ Μυσία, ըստ Ստրաբոնի, առաջացել է լիդիերեն հաճարենի (μυσός; «Բուկովինա») բառից, որոնք առատորեն աճում են միզիական Օլիմպիոսում (ներկայում Ուլուդագ լեռը)։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միզիական Օլիմպիոսը լեռը

Միզիայի սահմանները դժվար է հստակ որոշել։ Ստրաբոնը վկայում է, որ Միզիան բաժանվել է հինգ մասի՝

  • Փոքր Միզիյա (Μυσία ἡ μικρά), հյուսիսային մաս, Պրորոնտիդի երկայնքով մինչև Օլիմպիոս
  • Մեծ Միզիյա (Μυσία ἡ μεγάλη), երկրի հարավային մաս
  • Տրոադա (ἡ Τρωάς), արևմտյան ափի հյուսիսային շրջանից Ադրիատիկ ծոցի Սիգեյա հրվանդանից մինչև Լեկտոնա հրվանդան
  • Էոլիդա (ἡ Αἰολίς), արևմտյան ափի հարավային մաս Կաիկոմ և Հերմոմ գետերի միջև
  • Տեվֆրանիյա (ἡ Τευθρανία), հարավյաին սահմանի երկայնքով նեղ հատված

Տրոադան և Էլոիդան միշտ չէ, որ եղել են Միզիի կազմում։

Հիմնականում լեռնաշղթաներ են՝ Իդա (ներկայում Կազ-Դագ) և Միզիական Օլիմպիոսը (Ուլուդա կամ Քեշիշդաղ) հյուսիում, Թեմլոսը (Դեմիրջի-Դաղ) հարավում։ Արևմտյան ափը ձևավորում է երկու մեծ ծովածոց՝ Ադրամիտտի կամ Ադրամիտտոն (ներկայում Էդրեմիտի ծոց) և Կիմկի (Էլեյան ծոց), որի ափին գտնվում է ժամանակակից Չանդարլին։

Միզիի գետեր՝ Ռինդակ (ներկայում Ադիրնաս-չայ) Մակեստ վտակով (Սուսուրլուկ-չայ, Սիմավ-չայ), Էզոպ (Գյոնեն-չայ), նշանավոր Գրանիկոսը(Բիգաչայ), Սկամանդր (Մենդերեսու, Կարամենդերես), Կաիկը (Բաքր) Կետեյոմսի (Բերգամաչայ) հետ, որի ափին գտնվում էր քաղաքներից ամենանշանավորը՝ Պերգամոնը։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միզիյան արտահանում է արծաթ և լազուրիտ (լատ.՝ lapis assius, «ասսի քար», քար Ասսի քաղաքց, հին հուն․՝ σαρκοφάγος՝ սարկոֆագոս, «մարմիններ ուտող, մարդակեր»), որից պատրաստվում էր սարկոֆագներ և որոնց վերագրվում էր մարդկանց դիակների արագ ոչնչացնող։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կնակչությունը կազմված էր փռյուգիացիներից, տրոյացիներից, էոլիացիներից և տեղացի միզիացիներից(μυσοί)։ Վերջինները, ըստ Ստրաբոնի ենթադրության, հանդիսանում են ֆրակեացիներ (տես՝ մյոզ) և առաջի անգամ այստեղ հայտնվել են Տրոյական պատերազմի ժամանակ, գալով Իստրա գետի ափ (հունական անվանումը Դանուբ) և տեղահանելով փռուգյացիներին հաստատվում են այստեղ։ Ըստ Ստրաբոնի նիանց լեզուն իրենից ներկայացնում է «խառնուրդ» փռյուգերենի և լիդիերենի։

Միզիայի նշանավոր քաղաքներն են՝ Պերգամոնը, Կիզիկը, Պլակիան, Պրիապը, Պարին, Լամպսակը, Աբիդոսը, Ապոլլոնիան, Միլետոպոլը, Զելիան, Սկեպսիդանմ Պերկոտը, Դարդան, Ռյոտեյը, Սիգեյը, Ալեքսանդիրա Տրոադսկը, Լաիրսսան, Գամակսիտը, Ասս, Գարգար, Ադրամիտտը, Տրոյան, Արիսբեն, Դիմբրան, Պարֆենեյը, Գալիսարնան։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ.թ.ա․ VII դարի առաջին կեսին նվաճվել է լիդիական արքա Գիգի կեղմից։ Տիմբրայի ճակատամարտից հետո Ք․ա 546 թվականին նվաճվել է աքեմենյան տերության կողմից, գտնվում էր երկրորդ սատրապության կազմում։ Սատրապի նստավայրը ընկած էր Կիզիկայից հարավ։

Մ.թ.ա․ 330 թվականին նվաճվել է Ալեքսանդր Մակեդոնացու կողմից։

Մ.թ.ա․ 283 թվականին մտնում էր Պերգամոնի թագավորության մեջ։ Մ.թ.ա. 133 թվականին նվաճվել է հռոմեացիների կեղմից, մ.թ.ա. 129 թվականին դարձել է Հռոմի ասիական նահանգի մի մասը։ Ուշ հռոմեական շրջանում եղել է հելլեստոնտական նահանգ։

Հին կամուրջներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի ավերված կամուրջները կառուցված հռոմեացիների շրջանում՝

  • Էզեպի կամուրջ (Գյոնեն-չայ)
  • Ռինդակի վրայ կոստանդինովի կամուրջ (Ադիրնաս-չայ, Ադիրնազ-չայ կամ Մուստաֆաքեմալփաշա-չայ)
  • Մակեստի կամուրջ (Սուսուրլուկ-չայ կամ Սիմավ-չայ)
  • Գրանիկոսի Սպիտակ կամուրջ(Բիգաչայ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Мисия // Меотская археологическая культура — Монголо-татарское нашествие. — М. : Большая российская энциклопедия, 2012. — С. 450. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 20). — ISBN 978-5-85270-354-5.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]