Միկոլաս Յոսեֆ
Միկոլաս Յոսեֆ | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | չեխ․՝ Mikolas Josef |
Ծնվել է | հոկտեմբերի 4, 1995[1] (26 տարեկան) Պրահա, Չեխիա |
Երկիր | ![]() |
Ժանրեր | փոփ, Հաուս երաժշտություն, ժամանակակից ժողովրդական երաժշտություն, հիփ հոփ և ժամանակակից R&B |
Մասնագիտություն | երգիչ, մոդել և երգերի հեղինակ |
Երգչաձայն | տենոր |
Գործիքներ | կիթառ և վոկալ |
Լեյբլ | RCA Records |
Կրթություն | Լոնդոնի դրամատիկական և երաժշտական արվեստի ակադեմիա և English International School, Prague? |
Կայք | mikolasjosef.com |
![]() |
Միկոլաս Յոսեֆ (հոկտեմբերի 4, 1995[1], Պրահա, Չեխիա), ազգությամբ չեխ երգիչ, երգահան և նախկին մոդել։ Ներկայացրել է Չեխիան «Եվրատեսիլ 2018» երգի մրցույթում («Lie to Me» երգով), և զբաղեցրել 6-րդ հորիզոնականը։
Կյանքը և կարիրան[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ կյանք և մոդելինգ[խմբագրել | խմբագրել կոդը]
Յոզեֆը ծնվել է 1995 թվականի հոկտեմբերի 4-ին՝ Պրահայում, երաժշտական ընտանիքում։ Նրա ծնողները անգլերենի ուսուցիչներ են, և նրանք ավարտել է Պրահայի անգլերենի միջազգային դպրոցը[2]։ Նա ունի Պետր անունով մի եղբայր, ով նվագում է կիթառ, նա դեռ հինգ տարեկան է։ Յոզեֆը մեծացել է Բոեմի կենտրոնում գտնվող մի փոքրիկ գյուղում[3]։ Հետագայում նա ավարտել է Լոնդոնի երաժշտական և դրամատիկական արվեստի ակադեմիան որպես դրամատուրգ ուսանող[4]։ 17 տարեկանում նա սկսեց զբաղվել մոդելինգով և մասնակցեց նորաձևության մրցույթի[5]։
2015-ական թվականներ. երաժշտական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Մոդելի կարիերան ավարտելուց հետո Յոզեֆը որոշեց զբաղվել պրոֆեսիոնալ երաժշտությամբ[6]։ Նա աշխատել է եվրոպական մի քանի քաղաքներում, ինչպիսիք են՝ Օսլոյում, Ցյուրիխում, Համբուրգում և Վիեննայում, որպես կիթառահար։ Նա ինքնուրույն 2015 թվականին թողարկել է իր առաջին երգը, որը կոչվում է «Hands Bloody»(Արյունոտ ձեռքեր)։ Հաջորդ տարի նա թողարկել է «Free» ալբոմը, որը դարձավ Չեխիայի հանրապետությունում լավագույն ալբոմներից մեկը[7]։ Այդ նույն տարում նա նաև թողարկեց «Believe (Hey Hey)» սինգլը[2]։
Յոզեֆը պետք է ներկայացներ Չեխիան «Եվրատեսիլ 2017» երգի մրցույթում, հանդես գալով «My Turn» երգով, սակայն նա հրաժարվեց առաջարկից, քանի որ կարծում էր, որ երգը չի համապատասխանում նրան։ 2017 թվականին Յոզեֆը թողարկել է «Lie to Me» սինգլը[8][9]։
Ավելի ուշ պարզ դարձավ, որ Յոզեֆն է ներկայացնելու Չեխիան «Եվրատեսիլ 2018» երգի մրցույթում «Lie to Me» երգով[10][11][12] :
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սինգլեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Սինգլ | Թվական | Դիրքը աղյուսակում | Ալբոմ |
---|---|---|---|
CZE [13] | |||
"Hands Bloody" | 2015 | — | Ոչ մի ալբոմից |
"Free" | 2016 | 15 | |
"Believe (Hey Hey)" | — | ||
"Lie to Me" | 2017 | — |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 2,0 2,1 «Mikolas Josef je novou tváří návrháře Lukáše Macháčka» (Czech)։ ČTK։ փետրվարի 14, 2016
- ↑ Jordan Paul (հունվարի 29, 2018)։ «Mikolas Josef to represent the Czech Republic in Lisbon»։ eurovision.tv։ EBU
- ↑ «Bio»։ Mikolas Josef։ Վերցված է դեկտեմբերի 24, 2017
- ↑ «HALF MORAVIAN, HE FIRST BEGAN MAKING FOLK RECORDS...» (Czech)։ mikolasjosef.adagio.news։ դեկտեմբերի 10, 2017
- ↑ Maršalík Daniel (հունիսի 10, 2016)։ «Mikolas Josef interview: Do školy už nikdy v životě nevlezu, leda ji podpálit» (Czech)։ iREPORT.cz
- ↑ Herrmannová Nela (սեպտեմբերի 17, 2015)։ «Připadal jsem si jako hadr, říká český model, který zběhl k muzice» (Czech)։ iDNES.cz
- ↑ «Mikolas Josef na Apríla odpremiéruje nový videoklip k písničce "Free"» (Czech)։ Musicserver.cz։ մարտի 31, 2016
- ↑ «Talentu Mikolase Josefa nelze nevěřit. Potvrzuje to i v novince "Believe"» (Czech)։ Musicserver.cz։ սեպտեմբերի 30, 2016
- ↑ Martínek Josef (սեպտեմբերի 29, 2016)։ «PREMIÉRA: Mikolas Josef singlem Believe potvrzuje mezinárodní ambice. Žánrové hranice nemá» (Czech)։ iREPORT.cz
- ↑ Balušek Honza (դեկտեմբերի 5, 2016)։ «Mikolas Josef do "Believe" obsadil Island a krásnou holku» (Czech)։ Musicserver.cz
- ↑ «VIDEOPREMIÉRA: Mikolas Josef, kandidát na účast v Eurovizi, natočil klip Believe (Hey Hey) na Islandu» (Czech)։ iREPORT.cz։ նոյեմբերի 8, 2016
- ↑ «Mikolas Josef Discography» (Czech)։ ČNS IFPI։ Վերցված է հունվարի 9, 2018
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|