Միխեիլ Ծերեթելի
Միխեիլ Ծերեթելի
վրաց.՝ მიხეილ (მიხაკო) გიორგის ძე წერეთელი | |
|---|---|
| Ծնվել է | դեկտեմբերի 23, 1878[1] Ցխրուկվեթ, Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն |
| Մահացել է | մարտի 2, 1965[1] (86 տարեկան) Մյունխեն, Բավարիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն |
| Գերեզման | Լևիլի գերեզմանատուն |
| Քաղաքացիություն | Վրաստան |
| Մասնագիտություն | դիվանագետ, հնագետ, պատմաբան, համալսարանի դասախոս, արևելագետ, քաղաքական գործիչ, հրապարակախոս և բանասեր |
| Հաստատություն(ներ) | HU Berlin և Թբիլիսիի պետական համալսարան |
| Ալմա մատեր | Հայդելբերգի համալսարան |
| Տիրապետում է լեզուներին | վրացերեն[2] |
| Պարգևներ | |
| Կուսակցություն | Tetri Giorgi? |
Միխեիլ Գեորգիի Ծերեթելի (վրաց.՝ მიხეილ წერეთელი, գերմ.՝ Michael von Zereteli, դեկտեմբերի 23, 1878[1], Ցխրուկվեթ, Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 2, 1965[1], Մյունխեն, Բավարիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), վրացի իշխան, պատմաբան, բանասեր, սոցիոլոգ, հրապարակախոս ու դիվանագետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միխեիլ Ծերեթելին ծնվել է 1878 թվականին Ցխրուկվեթի գյուղում։ 1911 թվականին ավարտել է Հայդելբերգի համալսարանը։ 1913 թվականին պաշտպանել է ատենախոսություն։ 1914-1918 թվականներին դասավանդել է Հայդելբերգի համալսարանում։ Դրա հետ միաժամանակ 1914-1917 թվականներին եղել է Վրաստանի անկախության կոմիտեի առաջնորդներից մեկը։ Գաղտնի այցելել է Վրաստան՝ բանակցություններ վարելու վրացի մենշևիկների առաջնորդ Նոյ Ժորդանիայի հետ։
1918 թվականին Վրաստանի անկախության հռչակումից հետո եղել է Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության դեսպանը Շվեդիայում ու Նորվեգիայում, իսկ 1919 թվականին վերադարձել է Վրաստան՝ աշխատելու որպես Թբիլիսիի համալսարանի պրոֆեսոր։
Խորհրդային զորքերի կողմից Վրաստանի գրավումից հետո՝ 1921 թվականի մարտին նորից արտագաղթել է։ 1921-1933 թվականներին եղել է Բրյուսելի համալսարանի, իսկ 1933-1945 թվականներին՝ Հումբոլդտի համալսարանի պրոֆեսոր։ 1945 թվականից ապրել ու աշխատել է Մյունխենում։
Արտասահմանում ապրելու տարիներին եղել է Եվրոպայում վրացի քաղաքական վտարանդիների կազմակերպության՝ Վրացական ազգային կոմիտեի անդամ։ 1925-1954 թվականներին եղել է «Տետրի Գիորգի» («Սպիտակ Գիորգի») վրացական հայրենասիրական քաղաքական կազմակերպության առաջնորդներից մեկը։
Գիտական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միխեիլ Ծերեթելիի գիտական աշխատությունները նվիրված են Վրաստանի ու Կովկասի պատմությանը։ Նա մասնավորապես հրատարակել է շումերերենի ու վրացերենի համեմատական վերլուծությունը (մենագրություն «Շումերերեն ու վրացերեն», Թիֆլիս, 1912, վրացերեն, անգլերեն թարգմանությունը՝ Լոնդոնի «Journal of the Royal Asiatic Society» ամսագրում, համ. 45-48, 1913-1916), մենագրություն «Խեթերի երկիրը, նրա ժողովուրդները, լեզուները, պատմությունն ու մշակույթը» (Ստամբուլ, 1924, վրացերեն), տպագրել է «Վրաստանն ու համաշխարհային պատերազմը» (գերմ.՝ Georgien und der Weltkrieg, Ցյուրիխ (այլ տվյալներով՝ Պոտսդամ), 1915) և «Կովկասի ռասայական ու մշակութային խնդիրները» (գերմ.՝ Rassen- und Kulturprobleme des Kaukasus, Բեռլին, 1916, Գերմանա-վրացական միության հրատարակություն) գրքերը։ 1955 թվականին Ծերեթելին հրատարակել է Շոթա Ռուսթավելու «Ընձենավորը» պոեմի գերմաներեն թարգմանությունը (Der Ritter im Pantherfell. München, 1955):
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Sumerian and Georgian: a study in comparative philology // JRAS, 1913-1916 - № 45-48.
- Georgien und der Weltkrieg. [Potsdam], [1915] (2-րդ հրատարակություն՝ Weimar: Kiepenheuer, 1916, անգլերեն՝ Georgia and the war. Zürich: Orient Publishing Company, 1916).
- La Géorgie et la guerre actuelle. Zürich: Orient-Verl., 1915 (2-е издание - Lausanne: Libraire Nouvelle, 1917).
- Rassen- und Kulturprobleme des Kaukasus // Osteuropäische Zukunft, 1916 - № 3-5. S. 38-40, 57-59, 75-78.
- Rassen- und Kulturprobleme des Kaukasus. Berlin: Welt-Verlag, 1916.
- Les droits du peuple géorgien: rapport présenté au IIIe congrès de l’Union des Nationalités tenu à Lausanne au mois de juin 1916. Lausanne: Union des Nationalités, 1916.
- Die Befreiung Polens und das Nationalitätenprinzip bei den Zentralmächten und bei der Entente. Bern: F. Wyss, 1917.
- Die Rechte Georgiens. Berlin: Der neue Orient, 1917.
- Gilgamesiani. Babilonusi eposi. Istanbul, 1924.
- Die neuen ḫaldischen Inschriften König Sardurs von Urarṭu (um 750 v. Chr.)։ Ein Beitrag zur Entzifferung des Ḫaldischen. Heidelberg: C. Winter, 1928.
- Études Ourartéennes. Paris: Pr. Univ. de France, 1953-1959.
- Das Leben des Koenige Dawith (Dawith II. 1089-1125)// Bedi Kartlisa (Revue de Kartvelologie), 1957 - № 2-3, pp. 45–73.
- Das Sumerische und das Georgische // BK, 1959 - № 32-33.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 საქართველოს ბიოგრაფიული ლექსიკონი (վրաց.) — 2001.
- ↑ Identifiants et Référentiels (ֆր.) — ABES, 2011.
- ↑ http://www.nplg.gov.ge/wikidict/index.php/%E1%83%AC%E1%83%94%E1%83%A0%E1%83%94%E1%83%97%E1%83%94%E1%83%9A%E1%83%98_%E1%83%9B%E1%83%98%E1%83%AE%E1%83%94%E1%83%98%E1%83%9A_(%E1%83%9B%E1%83%98%E1%83%AE%E1%83%90%E1%83%99%E1%83%9D)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Леван З. Урушадзе, К истории грузинской ратриотической политической организации «Тетри Гиорги».- Ж. «Амирани», XXI, Монреаль-Тбилиси, 2009, ст. 166-204 (վրացերեն),
- Լևան Զ. Ուրուշաձե, Հոգու անմահություն (Միխակո Ծերեթելի), «Արտանուջի» հրատարակչույթուն, Թբիլիսի, 2012, 258 էջ (վրացերեն)։
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխեիլ Ծերեթելի» հոդվածին։ |
| ||||||||
- Դեկտեմբերի 23 ծնունդներ
- 1878 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Մարտի 2 մահեր
- 1965 մահեր
- Մյունխեն քաղաքում մահացածներ
- Բեռլինի Հումբոլդտի համալսարանի դասախոսներ
- Հայդելբերգի համալսարանի շրջանավարտներ
- Վրաստանի ազգային հերոսներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Վրացի պատմաբաններ
- Վրացի բանասերներ
- Վրացի հրապարակախոսներ
- Վրացի դիվանագետներ
- Վրացի իշխաններ