Միխայիլ Հարությունյան
Միխայիլ Հարությունյան | |
---|---|
սեպտեմբերի 19, 1906[1] - մայիսի 17, 1995 (88 տարեկան) | |
Ծննդավայր | Սիղնաղ[1] |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կոչում | գեներալ-մայոր[1] |
Մարտեր/ պատերազմներ | Հայրենական մեծ պատերազմ[1] |
Կրթություն | Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա (1952)[1] |
Պարգևներ |
Միխայիլ Նիկոլայի Հարությունյան (սեպտեմբերի 19, 1906[1], Սիղնաղ[1] - մայիսի 17, 1995, Մոսկվա, Ռուսաստան)[2]), հայ զինվորական գործիչ, գեներալ-մայոր, ԽՄԿԿ անդամ (1932)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1925 թվականին ավարտել է Թիֆլիսի 2-րդ միջնակարգ դպրոցը, 1930 թվականին՝ Անդրկովկասյան հետևակային ուսումնարանը։ Մինչև 1940 թվականը ծառայել է Լենինականի (այժմ՝ Գյումրի), Բաքվի, Սուխումի զորամասերում՝ որպես դասակի, գումարտակի հրամանատար։ 1941 թվականի հունիսի 23-ին մեկնել է ռազմաճակատ, որպես 400-րդ դիվիզիայի 834-րդ հրաձգային գնդի հրամանատար։ Մասնակցել է Կերչի թերակղզու, Վորոնեժի ռազմաճակատի մարտերին, Օստրոգոժսկ քաղաքի ազատագրմանը, 1943 թվականի փետրվարին իր գնդով ազատագրել Ստարի Օսկոլ քաղաքը։ 1944 թվականի սկզբին նշանակվել է Երևանի կայազորի 261-րդ հրաձգային դիվիզիայի 976-րդ գնդի հրամանատար։ Պատերազմից հետո Հարությունյանը եղել է Թամանյան դիվիզիայի գնդի հրամանատար։ 1952 թվականին ավարտել է Մ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիային կից դիվիզիաների հրամանատարների դասընթացը և ծառայել Թամանյան դիվիզիայում։ 1954 թվականից Անդրկովկասյան ռազմական օկրուգում հրաձգային դիվիզիայի հրամանատար էր։
1962 թվականին զորացրվել և բնակություն է հաստատել Երևանում։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի (2), Կարմիր աստղի շքանշաններով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Հարությունյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 321)։ ![]() |
- Սեպտեմբերի 19 ծնունդներ
- 1906 ծնունդներ
- Մայիսի 17 մահեր
- 1995 մահեր
- Սիղնաղ քաղաքում ծնվածներ
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- ԽՄԿԿ անդամներ
- ԽՍՀՄ ԶՈՒ հայ գեներալ-մայորներ
- Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցներ