Միլոշ Օբրենովիչ
Միլոշ Օբրենովիչ | |
![]() | |
Մասնագիտություն՝ | կառավարիչ և հեղափոխական |
---|---|
Ազգություն | սերբ |
Դավանանք | Սերբ ուղղափառ եկեղեցի |
Ծննդյան օր | մարտի 7 (18), 1780 |
Ծննդավայր | Gornja Dobrinja, Sanjak of Smederevo, Օսմանյան կայսրություն[1] |
Վախճանի օր | սեպտեմբերի 14 (26), 1860 (80 տարեկան) կամ սեպտեմբերի 26, 1860[2] (80 տարեկան) |
Վախճանի վայր | Բելգրադ, Սերբիայի իշխանություն[1] |
Գերեզման | Սուրբ Միխաիլի տաճար |
Թաղված | Սուրբ Միխաիլի տաճար |
Դինաստիա | Օբրենովիչներ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Հայր | Todor Mihailovic?[3] |
Մայր | Višnja Urošević? |
Ամուսին | Ljubica Vukomanović? |
Զավակներ | Milan Obrenović II?, Mihailo Obrenović III?, Tudor Obrenovic, Prince of Serbia?[3], Gabriel Obrenovic, Prince of Serbia?[3], Petrija Obrenovic, Princess of Serbia?[3], Savka Obrenovic, Princess of Serbia?[3] և Marija Obrenovic, Princess of Serbia?[3] |
Պարգևներ |
Երկաթյա թագի շքանշան, Փրկիչի շքանշան, Սուրբ Աննայի Առաջին Փառքի շքանշան, Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան և Սպիտակ արծվի շքանշան |
Միլոշ Օբրենովիչ (սերբ.՝ Милош Обреновић, մարտի 7 (18), 1780, Gornja Dobrinja, Sanjak of Smederevo, Օսմանյան կայսրություն[1] - սեպտեմբերի 14 (26), 1860 կամ սեպտեմբերի 26, 1860[2], Բելգրադ, Սերբիայի իշխանություն[1]), Սերբիայի երկրորդ առաջնորդ (1815-1817), Սերբիայի իշխան 1817-1839 և 1858-1860 թվականներին, Օբրենովիչների դինաստիայի հիմնադիր: Նրա կառավարմամբ Սերբիան ինքնավարություն է ձեռք բերել Օսմանյան կայսրության մեջ[4]:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Միլոշ Տեոդորովիչը գյուղացի Տեշո (Տեոդոր) Միխայլովիչի և Վիշնա Ուրոշևիչի որդին է: Ծնվել է 1780 թվականին Գորնյա Դոբրինյա գյուղում, որը գտնվում է Սերբիայի հյուսիսում՝ Պոժեգա համայնքի մոտ[5] His family descended from the Bratonožići tribe.[6]: Հոր ընտանիքը (հայրը մահացել է 1802 թվականին) եղել է շատ աղքատ, և Միլոշը ստիպված հովվություն է արել, սակայն երբ խորթ եղբայրը՝ Միլան Օբրենովիչը, հարստացել է անասունների վաճառքով զբաղվելուց, Միլոշն անցել է նրա մոտ ծառայության՝ արդյունքում ապահովելով իր նյութական բարեկեցությունը: Միլոշի երկու եղբայրները՝ Եֆրեմը և Յովանը, նրա համեմատ լավ կրթություն են ստացել: Հետագայում Եֆրեմը դարձել է Շաբացի ու Բելգրադի նահանգապետ. նրա անունով է կոչվել Բելգրադի բուսաբանական այգգին:
Սերբական առաջին ապստամբություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1804 թվականին Միլոշ Օբրենովիչը եղբոր հետ մասնակցել է Սերբական առաջին ապստամբությանը, որը ղեկավարել է Կարագեորգի Պետրովիչը[7]:
1858 թվականի Անդրեևյան հավաքից հետո վերադարձել է իշխանության: Նրա երկրորդ կառավարման ժամանակ հրաման է տրվել հետապնդել քաղաքական հակառակորդներին, որոնց նա պատասխանատու է համարել երկար տարիների վտարման համար, սակայն ընդունել է Հավաքների մասին օրենքը՝ երկրում խորհրդարանական համակարգ հիմնադրելով:
Միլոշ Տեոդորովիչը դարձել է ապստամբների առաջնորդներից մեկը, սակայն երբ 1810 թվականին Կարագերոգին սպանել է Միլան Օբրենովիչին, ում ազգանունն էլ վերցրել է Միլոշը ու ժառանգել նրա ամբողջ կարողությունը, ապստամբության երկու առաջնորդները սուր կոնֆլիկտի մեջ են հայտնվել: Ապստամբության ձախողումից հետո՝ 1813 թվականին, նա եղել է ազդեցիկ այն քիչ ռազմական առաջնորդներից մեկը, որոնք մնացել են երկրում՝ դրանով վաստակելով մարդկանց վստահությունը ծանր ժամանակներում: Նույնիսկ թուրքերը, չնայած իրենց զգալի գերազանցությանը, գերադասել են նրա հետ հաշտություն կնքել: Ուժիցեի ճակատամարտից հետո Միլոշը ստացել է Ռուդնիցկի, Կրագուևացի իշխանի կոչում, այսինքն՝ Սերբիայի գրեթե ողջ հարավ-արևմուտքի[8]: Ստանալով գանձապետարանի ունեցվածքի ու հարկերի հավաքման կառավարում՝ Միլոշը կարողացել է իր ձեռքերում կենտրոնացնել Սավայով, Դանուբով ու Մորավայով տեղափոխումները: Սկզբում նա հավատարիմ էր թուրքերին, սակայն երբ սերբ վոևոդ Պրոդան Գլիգորիևիչը, որն առավել հայտնի էր Հաջի Պրոդան անունով, 1814 թվականին ապստամբել է, Միլոշը մասնակցել է ապստամբության ճնշմանը՝ մտածելով, որ թուրքական վրեժխնդրությունը չհասնի իր տիրապետության տակ գտնվող գյուղեր:
Կառավարում[խմբագրել | խմբագրել կոդը]
1815 թվականին օսմանների օրեցօր աճող ճնշման պայմաններում Միլոշ Օբրենովիչն իր վրա է վերցրել Սերբական երկրորդ ապստամբության առաջնորդի դերը, որը սկսվել էր 1815 թվականին Տակովում: Միլոշը մասնակցել է մի քանի խոշոր ճակատամարտերի և անձամբ բանակցություններ վարել թուրքերի հետ: Ռուսաստանի ճնշմամբ օսմանյան իշխանությունները Ալի փաշայի գլխավորությամբ բանավոր համաձայնության են եկել սերբաթուրքական կառավարումով Սերբիայի կիսաինքնիշխան վարչական միավոր ստեղծելու մասին: Ըստ բանավոր պայմանավորվածության՝ թուրքերը պետք է մաքրեին երկրի կարևոր մի քանի կետեր, ընդ որում, Միլոշն ամբողջ ժամանակ նրանց հետ բանակցություններ էր վարում՝ ստանձնելով հավատարիմ հպատակի դեր և ընդդիմանալով միայն առանձին փաշաների չարաշահումների դեմ:
Սերբական երկրորդ ապստամբության ժամանակ Օբրենովիչն առաջին անգամ կիրառել է երեք մատերով ողջույնը՝ որպես սերբական ինքնադրսևորման նշան: 1817 թվականին Կարագերորգին Ավստրիայից գաղտնի վերադարձել է Սերբիա՝ պատրաստվելով հերթական անգամ ապստամբություն բարձրացնել: Միլոշը, իմանալով այդ մասին, նրա գտնվելու վայրը հայտնել է թուրքերին, ապա հուլիսի 13-14-ին Օբրենովիչի մարդիկ սպանել են Կարագեորգիին և գլուխն ուղարկել թուրք փաշային: Այս ձևով ազատվելով իր գլխավոր մրցակցից՝ Միլոշ Օբրենովիչը դարձել է սերբերի գլխավոր առաջնորդը:
1817 թվականի նոյեմբերի 6-ին Օբրենովիչի մերձակա իշխանները, հոգևորականները նրան հռչակել են Սերբիայի գերագույն իշխան՝ ժառանգական իշխանությամբ: Այդ պահից Սերբիան դարձել է ինքնուրույն, բայց վասալային տերություն[9]: Պաշտոնապես նրա ինքնուրույնությունը Թուրքիան ընդունել է երեք տարի անց: 1827 թվականին Միլոշ Օբրենովիչի իշխանությունը հաստատել է Սերբիայի խորհրդարանը:
Չնայած կիսագրագետ լինելուն (Միլոշը դժավրությամբ է ստորագրել իր անունը)՝ Օբրենովիչը եղել է խորամանկ ու խելացի. նրա դիվանագիտությունն աչքի է ընկել մեծ որակով: Նա երբեք ժլատություն չի ցուցաբերել թուրք աստիճանավորներին կաշառելու ու սուլթանին նվերներ ուղարկելու հարցում:
Իր առաջին կառավարման ժամանակ, կայուն դիվանագիտության շնորհիվ, Սերբիան ինքնավար իշխանության կարգավիճակ է ձեռք բերել Օսմանյան կայսրությունում՝ փոխելով իր ֆեոդալական համակարգը, ինչի շնորհիվ ձևավորվել է սոցիալական նոր խավ՝ ազատ գյուղացիներ: Չնայած իր անգրագիտությանը՝ Միլոշ Օբրենովիչը հիմնել է 82 դպրոց, 2 նավավարժարան, 1 գիմնազիա և Սերբական իշխանության լիցեյը: Մինչև հրաժարականը նա եղել է Սերբիայի ամենահարուստ մարդը և ամենաունևոր մարդկանցից մեկը ողջ Բալկաններում:
Նրա առաջին կառավարումն ունեցել է իր թերությունները: Հաթթը Հումայունի հիման վրա 1830 թվականին նա պետք է ղեկավարեր երկիրը ժողովրդի ավագների խորհրդակցությամբ, սակայն Միլոշը ձգտել է բացարձակ իշխանության, որի օրինակը փաշան էր: Նա մշտապես հրաժարվում էր իր իշխանության սահամանափակումից և չափազանց դաժան էր վերաբերվում իր շրջապատի մարդկանց հետ, որոնք մերթ բարձր պաշտոններ էին ստանում, մերթ զրկվում դրանցից նրա ցանկությամբ[10][11]: Նա երբեմն նրանց անգամ ծեծել է իր իսկ ձեռքերով:
Աչքի ընկնելով ժլատությամբ՝ նա կուտակել էր մոտ երկու միլիոն պիաստր կարողություն: Մի անգամ նա այրել է Բելգրադի մերձակայքը, որպեսզի այնտեղ նոր շինություններ կառուցի: Նրա շրջապատի մարդիկ ոչ միայն հարկ չէին վճարում, այլև ամեն ձևով կողոպտում էին հասարակ մարդկանց՝ նրանցից վերցնելով իրենց դուր եկածը: Իր կալվածքի շրջապատում ապրողներից նա կոռ էր պահանջում: Աղի վաճառքը դարձել էր Օբրենովիչի մենաշնորհը, որից հսկայական եկամուտ էր ստանում: Իր գործողություններվ նա իր դեմ է տրամադրել երկրի բնակչության մեծ մասին: Նույնիսկ նրա եղբայրը՝ Եֆրեմը, իր վոևոդ Տոմա Վուչիչի հետ (նա ժամանակին նպաստել էր Միլոշի առաջընթացին) փախել է Վալախիա: Միլոշի կինը՝ Լյուբիցան, եղել է բավական խիստ և ինքնուրույն կին՝ մեծ ազդեցություն թողնելով սերբական քաղաքականության վրա: Հաճախ նրա հայացքները տարբերվել են ամուսնու հայացքներից:
Ի վերջո, Օբրենովիչի նկատմամբ դժգոհությունը դրսևորվել է 1835 թվականի ապստամբությամբ, որը ստիպել է Միլոշ Օբրենովիչին համաձայնել Սահմանադրություն ընդունելուն, որը հայտնի է «Սրետենի կանոնակարգ» անվանումով: Դրանով նրա իշխանությունը սահմանափակվում էր սենատով: Այս սահամանդրությունը բավական լիբերալ էր ժամանակի չափանիշներով, և դրանով երկրում կարգուկանոն հաստատելու հիմք է դրվել: Որոշակի մշակումներով այն դարձել է 1838 թվականի «Հաթ ի շերիֆի» հիմքը, որը դարձել է Սերբիայի նոր սահամանդրությունը: Այն գործել է մինչև 1869 թվականը և կրկին ընդունվել արդեն առանց Թուրքիայի համաձայնության: Սակայն Միլոշը խախտում էր նաև այս սահամանդրությունը: Այսպես, նրա հռչակումից անմիջապես հետո պետական թերթը հայտնում էր, որ Սերբիայի միակ կառավարիչը իշխանն է, քանի որ Սերբիան երջանիկ է նրա կառավարմամբ: 1835 թվականի մարտի 17-ին Միլոշը միանձնյա փոխել է սահամանադրությունը: Նրա ինքնիշխանության պատասխանը նոր ապստամբությունն էր 1839 թվականին, որի գլուխ է կանգնել արտասահմանից վերադարձած Վուչիչը: Միլոշը ստորագրել է հրաժարականը՝ իշխանությունը թողնելով որդուն՝ Միլան Օբրենովիչ II-ին, և արագ հեռացել երկրից: Չնայած դրան՝ նույնիսկ վտարված ժամանակ խոշոր մի քանի առևտրականներ իրենց բիզնեսն իրականացրել են նրա գլխավորությամբ:
Անձնական կյանքում իր հպատակների հետ հարաբերություններում Միլոշ Օբրենովիչն առանձնացել է պարզությամբ, նրա հետ մշատական շփումների մեջ չեղած մարդկանց շրջանում սեր ու հարգանք է վայելել: Տոպչիդերի իր պալատը, որը կառուցվել է 1831-1833 թվականներին, ավելի շատ հասարակ տուն է հիշեցնում, որը վկայում է սերբ իշխանի համեստ կենցաղի մասին: Բակում մինչ օրս կանգուն է հսկա սոսին, որի ճյուղերի տակ էլ Միլոշ Օբրենովիչը ինքնուրույն դատավճիռներ է կայացրել:
Ալեքսանդր Կարագերոգիևիչի կառավարման ժամանակ, երբ եվրոպական հարկահանության խրթին ձևերն ավելի ծանր են թվացել, քան Միլոշի կոպիտ դաժանությունը, սերբական հասարակության մեջ սկսվել է վերջինիս նկատմամբ կարոտախտ: Միլոշը դարձել է ժողովրդական երգերի սիրված հերոս. նրա ազատագրական պայքարի դերը ժողովրդի մեջ ստվեր է գցել կառավարման թերությունների վրա, և երբ նոր կառավարությունը գործը հասցրել է հեղափոխության, 1858 թվականին խորհրդարանը որոշել է Միլոշ Օբրենովչին վերականգնել որպես իշխան:
1859 թվականին Միլոշը վերադարձել է հայրենիք, որից հետո կրկին սկսել է բանտարկել անհնազանդներին և փորձել վերականգնել ավտորիտար ռեժիմը, սակայն 1860 թվականի սեպտեմբերի 26-ին մահացել է: Նրա մահից հետո իշխան է դարձել Միխայիլ III Օբրենովիչը:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 выгрузка данных Freebase — Google.
- ↑ 2,0 2,1 2,2 Энциклопедия Брокгауз (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Lundy D. R. The Peerage
- ↑ Melichárek Maroš։ «Druhé Srbské povstanie proti osmanskej nadvláde (1815–1816) a vytváranie autonómneho srbského štátu počas prvej vlády Miloša Obrenovića /Second Serbian uprising against Ottomans (1815-1816) and creation of autonomous Serbia under Miloš Obrenović/.»։ Dejiny (անգլերեն) 6 (2): 26–39
- ↑ А. Ивић։ «Родословне таблице: Број 16. и 17. Обреновићи»
- ↑ Banac Ivo (1988)։ The National Question in Yugoslavia: Origins, History, Politics։ Cornell University Press։ ISBN 0801494931
- ↑ «На данашњи дан 1860 умро кнез Милош Обреновић; 1371. одиграла се Маричка битка; Рођен Мартин Хајдегер; Потписан Споразум о успостављању специјалних паралелних односа између Србије и РС»։ Нова српска политичка мисао (sr-rs)։ Վերցված է 2020-01-04
- ↑ «Knez Miloš Obrenović»։ Virtuelni zavičajni muzej Požege (en-US)։ Վերցված է 2020-01-04
- ↑ Boric Tijana։ «Konak in Gornja Crnuca: The Court of Prince Milos Obrenovic»։ FACTA UNIVERSITATIS: Series: Visual Arts and Music (անգլերեն)
- ↑ «Srpsko Nasledje»։ www.srpsko-nasledje.rs։ Վերցված է 2020-01-04
- ↑ Hall Richard C. (2014-10-09)։ War in the Balkans: An Encyclopedic History from the Fall of the Ottoman Empire to the Breakup of Yugoslavia (անգլերեն)։ ABC-CLIO։ էջ 210։ ISBN 978-1-61069-031-7
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Милош Обренович // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
- Водовозов, Василий Васильевич (1890–1907)։ «Милош I Обренович»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ
- Библиотека истории. Сербия
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Միլոշ Օբրենովիչ կատեգորիայում։ |
|