Սերբական երկրորդ ապստամբություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Սերբական երկրորդ ապստամբություն (սերբ.՝ Други српски устанак, թուրք.՝ İkinci Sırp Ayaklanması), սերբերի ազգային-ազատագրական ապստամբություն 1815—1817 թվականներին ընդդեմ թուրքական ռամա-ֆեոդալական ճնշումների։ Սերբական հեղափոխության երկրորդ փուլ։ Ապստամբությունը հետագայում նպաստեց Սերբիայի իշխանության ստեղծմանը[1]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1815 թվականի ապրիլին օսմանյան տիրապետության տակ գտնվող սերբ բնակչության շրջանում կրկին սկսվեցին անհնազանդություններ։ Ինչպես Սերբական առաջին ապստամբության ժամանակ այս անգամ ևս ապստամբները չէին բողոքում ոչ սուլթանի դեմ և ոչ էլ թուրքական իշախանության, այլ Բելգրադի փաշայության ղեկավար Սկոպլյակ Սուլեյման փաշայի ճնշումների դեմ։

Սերբական երկրորդ ապստամբությունը գլխավորել է Միլոշ Օբրենովիչը, նա առաջին ապստամբության առաջնորդներից մեկն էր, որը ապստամբության տապալումից հետո մնացել էր Սերբիայում։ Թուրքերը նրան նշանակել էին Ռուդնիի շրջանի «Ավագ իշխան»։ Ի տարբերություն Կարագեորգիի, որը հիմնականում ռազմական գործիչ էր Միլոշն ուներ նաև դիվանագիտական ունակություններ։ Նա ծրագրում էր դիմել Ավստրիական կայսրության օգնությանը, եթե հնարավոր չլինի կանգնեցնել ապստամբության ալիքը։

Միլոշը չկարողացավ ավարտել սկսած աշխատանքը, օսմանները չափազանց դաժան էին, և առաջին հակաթուրքական ցույցերը սկսվեցին արդեն 1815 թվականի ապրիլի 8-ին և շարունակվեցին մինչև ապրիլի 10-ը։ Ապրիլի 11-ին Միլոշը Տակովի ժողովի ժամանակ ստիպված եղավ հռչակել ապստամբության սկիզբը։

Ապստամբություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոփոխական ցուցանիշներով ռազմական բախումները ապստամբների և օսմանյան զորքերի միջև շարունակվեցին 1815 թվականի ապրիլից հուլիսը։ Աստիճանաբար ապստամբների հաղթանակները դառնում էին ավելի հաճախ՝ նրանք հունիսին գրավեցին Չաչակ և Պոժարեվացները, իսկ հուլիսին հաղթանակ տարան Իբրահիմ փաշայի գլխավորած թուրքական առաջապահ զորքերի դեմ։

Ապստամբության առաջին օրերից Միլոշը չափազանց զգուշավոր էր և փորձում էր չվրդովել սուլթանին անընդհատ շեշտելով, որ սերբերը հավատարիմ են մնում և նպատակ ունեն միայն թեթևացնել կյանքի պայմանները։ Նա ապստամբներ չուղարկեց սուլթանի անմիջական վերահսկողության տակ գտնվող քաղաքների վրա հարձակվելու, սակայն իր նախաձեռնությամբ գերեվարեց Իբրահիմ փաշային և հանձնեց թուրքերին։

Ունենալով առաջին ապստամբության փորձը, երբ սերբերը բանակցությունների սեղանին կորցրեցին այն ինչ վաստակել էին մարտադաշտում, Միլոշը լուրջ ուշադրություն էր դարձնում բանակցություններին։ Օրինակ երբ ցույցերը ճնշելու համար օսմանցիները երկու բանակ ուղարկեցին սերբերի դեմ, Միլոշը բանակցություններ սկսեց նրանց հրամանատարների հետ և առանց վերսկսելու ռազմական գործողությունները հասավ իր նպատակին։

Իրադարձությունների այս շրջադարձը մեծապես վերաբերում էր Ռուսական կայսրության շահերին, որի հետ Օսմանյան կայսրությունը, Առաջին ֆրանսիական կայսրության փլուզումից հետո պետք է հաշվի նստեր։ Ռուսական կայսրությունը որոշեց աջակցել սերբերի ինքնավարության պահանջին։

1815 թվականի ամռանը Միլոշ Օբրենովիչը համաձայնեց թուրքերի պահանջին և Բելգրադում տեղեկայվեց թուրքական զորամաս։ Սերբերը նույնիսկ սնունդ էին մատակարարում այս ջոկատին, ինչը ծառայում էր որպես թուրքական իշխանություններին նրանց հավատարմության ապացույց։ Ի պատասխան սրան սերբերը հնարավորություն ստացան պատվիրակություն ուղարկել Ստամբուլ, որը պետք է բանակցեր Բելգրադի փաշայության հարցի շուրջ։

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերբիայի իշխանույթունը ապստամբությունից հետո (1817 թվական)

Չնայած որոշակի դժվարություններին և Սերբիայի ինքնավարության հարցը քննարկելու Օսմանյան կայսրության անկեղծ դժգոհությանը, բանակցությունները հաջող էին։ Սկզբում բոլոր այն արտոնությունները, որոնք թուրքերը պայմանավորվել էին տրամադրել, պայմանագրով չի հաստատվել, սակայն կար բանավոր պայմանավորվածություն։ 1816—1820 թվականներին ատրոնությունները դարձան ավելի լայնամասշտաբ և հաստատվեցին սուլթանի ֆրիման։

Սերբերին թույլատրվեց որպեսզի իրենք հավաքեն խարաջը և մյուս հարկերը որոնց չափերը հստակ նշված էին։ Տեղական ինքնակառավարման մակարդակում գրեթե նույնական իրավունքներ տրվեցին Սերբական իշխանությանը որոնք ուներ Ստամբուլը։ Միլոշը ստացավ «Բարձրագույն իշխանի» պաշտոն, որը քիչ էր տարբերվում փաշայի պաշտոնից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարավսլավիայի պատմություն, М., 1963, т. 1, гл. 22

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սովետական մեծ հանրագիտարան
  • Հարավսլավիայի պատմություն, т. 1, гл. 22, М., 1963;
  • Новаковиħ С., Васкрс државе српске, Београд, 1914.
  • John R. Lampe: Yugoslavia as History - Twice there was a Country, Cambridge University Press, 1996
  • Белов М. В. Первое сербское восстание 1804—1813 гг. и Россия. События, документы, историография: Учебное пособие. Н.Новогород: Издательство ННГУ, 1999, 159с.
  • Грачев В.П. Сербы и черногорцы в борьбе за национальную независимость и Россия (1805—1807 гг.). — Москва, 2003. — 280 с. — ISBN 5-7576-0079-9