Միթչել ՄակՔոնել
Միթչել ՄակՔոնել անգլ.՝ Mitch McConnell | |
![]() | |
Կուսակցություն՝ | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Լուիսվիլի համալսարան (1964)[1], Կենտուկիի համալսարան, University of Kentucky College of Law? (1967)[1] և duPont Manual High School? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, փաստաբան, դատավոր և legislative assistant |
Դավանանք | Հարավային բապտիստական կոնվենցիա[2] |
Ծննդյան օր | փետրվարի 20, 1942[3][4][5] (81 տարեկան) |
Ծննդավայր | Տասկամբիա, Ալաբամա, ԱՄՆ[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Ի ծնե անուն | անգլ.՝ Addison Mitchell McConnell Jr. |
Հայր | Addison Mitchell McConnell?[6] |
Մայր | Ջուլիա ՄակՔոնել[6] |
Ամուսին | Էլեյն Չաո և Շերիլ Ռեդմոն |
Կայք՝ | mcconnell.senate.gov |
Ինքնագիր | ![]() |
Էդդիսոն Միթչել Մակքոնել III (անգլ.՝ Addison Mitchell McConnell III, փետրվարի 20, 1942[3][4][5], Տասկամբիա, Ալաբամա, ԱՄՆ[1]), ամերիկացի հանրապետական քաղաքական գործիչ, 1985 թվականից Կենտուկի նահանգից ԱՄՆ սենատոր և Սենատում փոքրամասնության առաջնորդ։ Մաքքոնելը Կենտուկիի երկրորդ բնակիչն է, որը Սենատում զբաղեցրել է կուսակցության առաջնորդի պաշտոնը, Կենտուկիից ԱՄՆ-ի պատմության մեջ ամենաերկարակյաց սենատորը և պատմության մեջ ԱՄՆ Սենատում հանրապետականների ամենաերկարակյաց առաջնորդը։
Վաղ կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1942 թվականի փետրվարի 20-ին Ադիսոն Միտչել Մակքոնել ավագի և Ջուլիա Օդեն «Դին» Մակքոնելի ընտանիքում[7]։ Մակքոնելը ծնվել է Ալաբամա նահանգի Շեֆիլդ քաղաքում և մեծացել հարևան Ատենս քաղաքում[8]։ Ունեցել է շոտլանդաիռլանդական և անգլիական ծագում։ 1944 թվականին՝ երկու տարեկանում, Մակքոնելը ձախ ոտքից կաթված է ստացել պոլիոմիելիտի նոպայի պատճառով։
1950 թվականին, երբ նա եղել է ութ տարեկան, Մակքոնելը ընտանիքի հետ տեղափոխվել է Ջորջիա նահանգի Օգաստա քաղաքից, որտեղ նրա հայրը, որը ծառայում էր բանակում, գտնվում էր Ֆորտ Գորդոնում[9]։
1956 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է Լուիսվիլ, Կենտուկի, որտեղ նա սովորել է միջնակարգ դպրոցում։ 1963 թվականին Մակքոնելը ներկա է գտնվել Վաշինգտոնում տեղի ունեցած երթին, որի ժամանակ Մարտին Լյութեր Քինգը հանդես է եկել «Ես երազանք ունեմ» ելույթով[10]։
1964 թվականին Մակքոնելն ավարտել է Լուիսվիլի համալսարանը՝ ստանալով քաղաքագիտության արվեստի բակալավրի աստիճան[11]։ 1964 թվականին նա մասնակցել է քաղաքացիական իրավունքների բողոքի ցույցերին[12] և ներկալվել սենատոր Ջոն Շերման Կուպերի հետ։ Նա հայտարարել է, որ Կուպերի հետ անցկացրած ժամանակը ոգեշնչել է իրեն ավելի ուշ առաջադրվել Սենատում[13][14]։
1967 թվականին Մակքոնելն ավարտել է Կենտուկիի համալսարանի իրավաբանական քոլեջը[15][16]։
Քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Մակքոնելն առաջին անգամ Սենատի անդամ է ընտրվել 1984 թվականին՝ հաղթելով գործող դեմոկրատ սենատոր Վոլտեր Հադլսթոնին։ Վերջնականապես որոշել, թե ով է հաղթել այս ընտրություններում, հնարավոր է դարձել միայն բոլոր ձայների հաշվարկից հետո։ Մակքոնելի օգտին առավելությունը կազմել է ընդամենը 3,437 ձայն (0,4 %)[17]։ Վերընտրվել է 1990, 1996, 2002, 2008, 2014, 2020 թվականներին[18]։
1998 և 2000 թվականների ընտրությունների ժամանակ եղել է Ազգային հանրապետական սենատորական կոմիտեի նախագահ։ 2002 թվականին Մակքոնելը 108-րդ Կոնգրեսում ընտրվել է խորհրդարանական մեծամասնության կազմակերպիչ և 2004 թվականին վերընտրվել այդ պաշտոնում։ 2006 թվականի նոյեմբերին նա ընտրվել է Սենատում փոքրամասնության առաջնորդ և այդ պաշտոնը զբաղեցրել մինչև 2015 թվականը, երբ հանրապետականները վերահսկողության տակ են վերցրել Սենատը և նա դարձել է Սենատում մեծամասնության առաջնորդը։
Մակքոնելը պահպանողական քաղաքական դիրքեր է զբաղեցել, չնայած իր քաղաքական կարիերայի սկզբում նա հայտնի է եղել որպես իրական քաղաքականության սկզբունքների հետևորդ և չափավոր հանրապետական։ Մակքոնելը աշխատել է Բարաք Օբամայի վարչակազմի օրոք նախագահական խոշոր նախաձեռնություններին հանրապետական աջակցությունը դադարեցնելու համար՝ հաճախ օգտագործելով ֆիլիբաստեր, և արգելափակել է դատավորների շատ թեկնածուների, այդ թվում՝ Գերագույն դատարանի թեկնածու Մերիկ Բրայան Գարլանդին։ Դոնալդ Թրամփի վարչակազմի ընթացքում Սենատում հանրապետականները՝ Մակքոնելի գլխավորությամբ, գերազանցել են նախագահության առաջին երկու տարիների ընթացքում հաստատված դաշնային վերաքննիչ դատարանների դատավորների թիվը։ Այդ թեկնածուների թվում եղել են Նիլ Գորսաչը, Բրեթ Քավանոն և Էմի Քոնի Բարեթը, որոնք հաստատվել են Գերագույն դատարանում։
2015 թվականին «Թայմ» ամսագիրը Մակքոնելին ընդգրկել է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցանկում[19]։
2019 թվականին Մակքոնելը ստացել է «Մոսկովսկի Միթչ» մականունը, երբ արգելափակել է սենատորների փորձերը՝ պարտավորեցնել քաղաքական թեկնածուներին հայտնել օտարերկրյա կառավարություններից առաջարկվող օգնության մասին։ Նա ցույց է տվել իր հակակրանքը այս արագ հաստատված մականվան նկատմամբ, քանի որ նա իրեն անվանել է «սառը պատերազմի մարտիկ»[20]։ Նրա մյուս վիրավորական մականուններից հայտնի են «Կոկաին Միթչը», «Դարթ Վեյդերը», «Մահվան կերպար» և «Կեսգիշերային Միթչը», որոնց մեծ մասը դուր է եկել Մակքոնելին[21][22]։
2020 թվականին՝ ԱՄՆ Սենատի ընտրություններից հետո, Մակքոնելը կրկին ստանձնել է Սենատում փոքրամասնության առաջնորդի պաշտոնը, քանի որ ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը վճռական ձայնի իրավունք է ունեցել Սենատի ձայները կիսով չափ բաժանելիս։ 2021 թվականի հունվարին նշել է, որ աջակցում է նախկին նախագահ Թրամփի երկրորդ իմպիչմենտին՝ 2021 թվականին ԱՄՆ Կապիտոլիումի գրոհումը հրահրելու գործում նրա դերի պատճառով[23]։
Կարծիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2022 թվականի դեկտեմբերի 21-ին Վլադիմիր Զելենսկու Վաշինգտոն կատարած այցի կապակցությամբ հայտարարել է[24]․
Ժամանակակից աշխարհում ամենակարևորը Ուկրաինայում Ռուսաստանին հաղթելն է։ Բարեբախտաբար Ուկրաինան ունի առաջնորդ, որը բոլորի հիացմունքն է առաջացնում և կարող է օրինակ լինել բոլորի համար։
2023 թվականի ամռանը նա նշել է. «Ընդհանուր առմամբ, մենք օգնում ենք մեկ ուրիշին պայքարել մեր ամենավատ հակառակորդներից մեկի՝ ռուսների դեմ այս օրերին, դա քիչ է դուր գալիս»[25]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացել է երկրորդ անգամ՝ տրանսպորտի նախկին նախարար Էլեյն Չաոյի հետ։ Առաջին կնոջից ունեցել է երեք երեխա։ ԱՄՆ Կոնգրեսի առավել հարուստ անդամներից է։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Biographical Directory of the United States Congress — GPO, 1903.
- ↑ https://www.wkyufm.org/post/religious-leaders-press-mcconnell-social-issues#stream/0
- ↑ 3,0 3,1 Parrott-Sheffer C. Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 GeneaStar
- ↑ 5,0 5,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 6,0 6,1 Geni(բազմ․) — 2006.
- ↑ Mitch McConnell The Long Game: A Memoir. — Penguin, 2016-05-31. — 290 с. — ISBN 978-0-399-56412-3
- ↑ «The Tuscaloosa News - Поиск в архиве Google Новостей»։ news.google.com։ Արխիվացված է օրիգինալից 2020-08-23-ին։ Վերցված է 2021-03-19
- ↑ Mitch McConnell The Long Game: A Memoir. — Penguin, 2016-05-31. — 290 с. — ISBN 978-0-399-56412-3
- ↑ Steinhauer Jennifer (2015-07-10)։ «Mitch McConnell’s Commitment to Civil Rights Sets Him Apart»։ The New York Times։ Արխիվացված է օրիգինալից 2020-08-21-ին։ Վերցված է 2021-03-19
- ↑ «Biography - U.S. Senator Mitch McConnell»։ www.mcconnell.senate.gov։ Արխիվացված է օրիգինալից 2009-12-27-ին։ Վերցված է 2021-03-19
- ↑ «https://newrepublic.com/article/113181/mitch-mcconnell-civil-rights-crusader-regrets»։ The New Republic (en-us)։ Արխիվացված է օրիգինալից 2020-11-28-ին։ Վերցված է 2021-03-19
- ↑ Martin Jonathan (2014-08-27)։ «Mitch McConnell Is Headed Down the Stretch»։ The New York Times։ Արխիվացված է օրիգինալից 2020-05-11-ին։ Վերցված է 2021-03-19
- ↑ Homans Charles (2019-01-22)։ «Mitch McConnell Got Everything He Wanted. But at What Cost?»։ The New York Times։ Արխիվացված է օրիգինալից 2020-08-09-ին։ Վերցված է 2021-03-19
- ↑ Mitch McConnell The Long Game: A Memoir. — Penguin, 2016-05-31. — 290 с. — ISBN 978-0-399-56412-3
- ↑ «Almanac of American Politics 2008 - Senator Mitch McConnell (R) - Ken…»։ archive.ph։ 2012-09-04։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-04-ին։ Վերցված է 2021-03-19
- ↑ Mark R. Chellgren (November 7, 1984)։ «Dee upset by McConnell in close race»։ Williamson Daily News։ Արխիվացված է օրիգինալից 2019-01-18-ին։ Վերցված է February 13, 2012
- ↑ 2020 Election Results Live Archived 2021-10-14 at the Wayback Machine. NPR
- ↑ «Mitch McConnell»։ time.com։ Արխիվացված է օրիգինալից 2020-11-06-ին։ Վերցված է 2020-10-25
- ↑ Mitch McConnell Rails Against ‘Moscow Mitch’ Nickname: It’s ‘Over The Top’ Archived 2020-03-20 at the Wayback Machine.. HuffPost
- ↑ Ari Melber Points Out Mitch McConnell’s Double Standards On Nicknames Archived 2020-04-19 at the Wayback Machine.. HuffPost
- ↑ McConnell once called himself the 'Grim Reaper.' Here are the nicknames he’s earned since. en:The Courier-Journal
- ↑ The New York Times։ «"McConnell is said to be pleased about impeachment, believing it will be easier to purge Trump from the G.O.P."»։ Արխիվացված է օրիգինալից 2021-01-12-ին։ Վերցված է January 22, 2021
- ↑ Zelensky Tells Congress ‘You Can Speed Up Our Victory’ Archived 2022-12-22 at the Wayback Machine., The New York Times, 22.12.2022
- ↑ July 5, 2023 - Russia-Ukraine news | CNN
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- United States Senator Mitch McConnell, Сайт сенаторов США
- Mitch McConnell For U.S. Senate
- Профиль на Congresspedia
- Информация о кандидате на сайте Our Campaigns