Jump to content

Մերի Մոնտեգյու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մերի Մոնտեգյու
անգլ.՝ Mary Wortley Montagu
Դիմանկար
Ծնվել էմայիսի 15, 1689(1689-05-15)[1][2]
ԾննդավայրHolme Pierrepont, Rushcliffe, Նոթինգհեմշիր, Նոթթինգեմշիր, Անգլիա
Մահացել էօգոստոսի 21, 1762(1762-08-21)[1][3][4][…] (73 տարեկան)
Մահվան վայրՎեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն
ԳերեզմանԳրոսվենոր մատուռ
Քաղաքացիություն Անգլիայի թագավորություն և  Մեծ Բրիտանիայի թագավորություն
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող, բանաստեղծուհի, դրամատուրգ, խմբագիր և գրող
ԱմուսինSir Edward Wortley Montagu?[5]
Ծնողներհայր՝ Evelyn Pierrepont, 1st Duke of Kingston-upon-Hull?[6][5], մայր՝ Mary Feilding?[6][5]
ԵրեխաներMary Stuart, Countess of Bute?[6][5] և Edward Wortley Montagu?[7][5][8]
 Lady Mary Wortley Montagu Վիքիպահեստում

Լեդի Մերի Մոնտեգյու (անգլ.՝ Mary Wortley Montagu, մայիսի 15, 1689(1689-05-15)[1][2], Holme Pierrepont, Rushcliffe, Նոթինգհեմշիր, Նոթթինգեմշիր, Անգլիա - օգոստոսի 21, 1762(1762-08-21)[1][3][4][…], Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն), անգլիացի գրող և ճանապարհորդ։ Հայտնի է գիտական արժեք ունեցող «Թուրքական նամակներով»` առաջին աշխարհիկ կնոջ ստեղծագործությունը մուսուլմանական Արևելքի մասին[9]։ Առաջին անգամ Եվրոպա է բերել ծաղիկի պատվաստման վաղ տեխնիկան[10]։

Օսմանյան կայսրությունում Բրիտանական կայսրության դեսպանի կինը, Մեծ Բրիտանիայի ամենաբարձր խավի ներկայացուցիչ էր (դքսի ընտանիքից, նրա աղջկա ամուսինը եղել է վարչապետ Ջոն Ստյուարտը)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերին, օրիորդական անունը՝ Պերպոնտ, ծնվել է 1689 թվականի մայիսի 15-ին Լոնդոնում Էվելին Պերպոնտի՝ Կինգստոն-Նա-Հոլլի 5-րդ կոմսի բարեկեցիկ ընտանիքում, կնքվել է մայիսի 26-ին Քովենթ Գարդենում գտնվող Սուրբ Պողոսի եկեղեցում[11]։ Ընտանիքին պատկանել են Նոտինգեմշիրում Տորսբի Հոլլ և Հոլմ Պերպոնտ կալվածքները, Ուեսթ Դին տունը՝ Ուիլշիրում։ Տորսբի Հոլլում էր գտնվում Անգլիայի լավագույն գրադարաններից մեկը, և Մերին մեծ սիրով օգտագործել է այն։ Գրադարանը ոչնչացել է 1744 թվականին հրդեհի ժամանակ։

Նրա մտերիմ ընկերների շրջանում եղել են Մերի Էստել, որը հայտնի է որպես կանանց իրավունքների համար պայքարող, Էնն Ուորտլի Մոնտեգյուն՝ Էդվարդ Մոնտեգյուի թոռնուհին։ Նա Էննի հետ եղել է ակտիվ նամակագրական կապի մեջ, սակայն Էննի ուղարկած նամակները սևագրության մշակումներ էին, որը գրել էր նրա եղբայր սըր Էդվարդ Ուորտլի Մոնտեգյուն։ Էնիի մահվանից հետո՝ 1709 թվականին, Էդվարդի և Մերիի նամակագրությունը շարունակվել է ուղիղ ձևով, և Էդվարդը նրան ամուսնության առաջարկություն է արել։ Մերիի հայրը այդ ժամանակ կապ ունենալով Դորչեսթրի մարքիզի հետ, մերժել է Էդվարդին՝ չցանկանալով Էդվարդին դարձնել իր ունեցվածքի ժառանգորդը։ Բանակացությունները արդյունք չեն տվել, և իմանալով, որ Էվելին Պերպոնտը պատրաստվում է իր աղջկան մեկի ուրիշի հետ ամուսնացնել, 1712 թվականին Էդվարդը և Մերին փախել են ու գաղտնի ամուսնացել։ Ընտանիքի առաջին տարիները մեկուսացած են անցել, սակայն 1715 թվականին նրա ամուսինը դարձել է պառլամենտի անդամ Վեսթմինսթրի կողմից, և կարճ ժամանակ անց դարձել գանձարանի լորդ, առևտրական հանձնակատար։ Շուտով Մերին միացել է նրան Լոնդոնում և իր սուր մտքի շնորհիվ նրան արագ կարևոր պաշտոն են տվել պալատում։

1716 թվականին Էդվարդը նշանակվել է Մեծ Բրիտանիայի դեսպանը Ստամբուլում։ Այնտեղ ճանապարհորդությունները և կյանքը Ստամբուլում Մերին գրել է «Նամակներ թուրքական դեսպանատանից»։ Այս նամակները ոգեշնչել են մի շարք հետագա ճանապարհորդ-գրողների և Եվրոպայի արևելյան մշակույթին։ 1717 թվականին Էդվարդը որպես դեսպան ետ է կանչվել, բայց ամուսնիները շարունակել են մինչև 1718 թվականը ապրել Ստամբուլում։

Մերին Ստամբուլից Լոնդոն է բերել Օսմանյան կայսրությունում ծաղիկ հիվանդության բուժումը՝ պատվաստման վաղ պրակտիկան։ Դա մնացել է պատվաստման միակ միջոցը մինչև 1790-ական թվականներին Էդվարդ Ջեների հայտնագործած ավելի անվտանգ պատվաստանյութը կովի ծաղիկի միջոցով։ Չնայած բրիտանացի բժիշկների և հասարակության ընդդիմությանը, որոնք պատվաստումը համարում էին ոչ արժանի «արևելյան» մեթոդ, թագավորական ընտանիքի երեխաները հաջողությամբ պատվաստվել են ծաղիկի դեմ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 1 2 A Historical Dictionary of British Women — 2 — Routledge, 2003. — P. 321. — ISBN 978-1-85743-228-2
  3. 1 2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  4. 1 2 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  5. 1 2 3 4 5 Kindred Britain
  6. 1 2 3 Oxford Dictionary of National Biography / C. Matthew, D. CannadineOxford: OUP, 2004.
  7. Lundy D. R. The Peerage
  8. Монтегю, Мэри Пирпонт (ռուս.) // Молочница — Наручи — 1916. — Т. 27.
  9. Melman 1992
  10. «Sequence 263 (Page 59): Montagu, Mary Wortley. Letters of the Right Honourable Lady M--y W---y M----e :written, during her travels in Europe, Asia and Africa, to persons of distinction, men of letters, &c. in different parts of Europe : which contain, amo». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 27-ին.
  11. Isobel Grundy, Lady Mary Wortley Montagu, p. 5. Oxford UP (1999).

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Halsband, Robert (1956). The Life of Lady Mary Wortley Montagu (Illustrated ed.). Oxford: Clarendon Press.
  • The complete letters of Lady Mary Wortley Montagu, 3 vols, edited by Robert Halsband, Oxford: Clarendon Press, 1965-67.
  • Romance Writings, edited by Isobel Grundy, Oxford: Clarendon Press, 1996.
  • Essays and Poems and Simplicity, a Comedy, edited by Isobel Grundy, Oxford: Clarendon Press, 1977, revised 2nd 1993.
  • Lady Mary Wortley Montagu: Comet of the Enlightenment, Isobel Grundy, Oxford University Press, USA; New edition 2001 714 pp ISBN 0-19-818765-3
  • The Letters and Works of Lady Mary Wortley Montagu, Lord Wharncliffe and W. Moy Thomas, editors. London: Henry G. Bohn, 1861.
  • Prescott, Sarah. Lady Mary Wortley Montagu: Comet of the Enlightenment, Isobel Grundy 1999. Review of English Studies, New Series, Vol. 51, No. 202 (May, 2000), pp. 300–303

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերի Մոնտեգյու» հոդվածին։