Մերի Իթոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մերի Իթոն
Ծնվել էհունվարի 29, 1901(1901-01-29)[1][2]
ԾննդավայրՆորֆոլկ, Վիրջինիա, ԱՄՆ
Մահացել էհոկտեմբերի 10, 1948(1948-10-10)[1][2] (47 տարեկան)
Մահվան վայրՀոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանՖորեսթ Լոուն հուշայգի
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, թատրոնի դերասանուհի, մոդել, կինոդերասանուհի, երգչուհի, երաժիշտ և պարուհի
Ամուսին(ներ)Millard Webb? և Eddie Laughton?

Մերի Իթոն (անգլ.՝ Mary Eaton; հունվարի 29, 1901(1901-01-29)[1][2], Նորֆոլկ, Վիրջինիա, ԱՄՆ - հոկտեմբերի 10, 1948(1948-10-10)[1][2], Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]), 1910-1920-ական թվականների ամերիկացի թատերական դերասանուհի, երգչուհի և պարուհի։ Մանուկ հասակից ելույթ ունենալով պրոֆեսիոնալ մակարդակում՝ նա հաջողություն է վայելել տարբեր թատերական բեմականացումերում, այդ թվում՝ «Զիգֆելդի խելագարությունը»։ Ինչպես նաև նկարահանվել է «Փառաբանելով ամերիկացի աղջկան» և «Կոկոսի ընկերուզ» վաղ ձայնային ֆիլմերում։ 1930-ական թվականների կեսերին նրա կարիերան սկսել է անկում ապրել, իսկ ալկոհոլի հետ ունեցած խնդիրները 1948 թվականին հանգեցրել են լյարդի անբավարարությունից մահվան[4]։

Վաղ տարիներ և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծննդյամբ Նորֆոլկից էր՝ Վիրջինիա նահանգից։ Յոթը տարեկանում քույրերի՝ Դորիսի և Փերլի հետ Վաշինգտոնում սկսել է այցելել պարի դասընթացների։ 1911 թվականին երեք քույերը էլ հրավիրվել են Վաշինգտոնի Shubert Belasco Theatre-ում Մորիս Մետերլինկի «Կապույտ թռչուն» բեմականացմանը մասնակցելու։ Չնայած նրան, որ Իթոնը այդ պիեսում խաղում էր աննշան դեր, դա դարձել է թատրոնում նրա կարիերայի սկիզբը։ 1912 թվականին «Կապույտ թռչուն»-ի ավարտից հետո, քույրերը իրենց փոքր եղբոր՝ Ջոյի հետ սկսել են ելույթ ունենալ Poli stock company-ի համար տարբեր բեմականացումներում։ Նրանք արագ նվաճել են պրոֆեսիոնալ և հուսալի դերասանների համբավ և հազվադեպ են աշխատանքից դուրս եղել։

1915 թվականին քույրերը հայտնվել են Poli-ի համար «Կապույտ թռչունը» նոր բեմականացումում։ Դորիսին և Մերիին տրվել են գլխավոր դերերը՝ Միթիլ և Թիթիլ։ Ավելի ուշ դերասանուհիները ելույթ են ունեցել Շուբերթ եղբայների տարբեր բեմականացումներում։ Շոուի ավարտից հետո Մերին Շուբերթների երաշխավորությամբ սկսել է Ֆյոդոր Քոզոլովի հետ լրջորեն ուսումնասիրել բալետը։

Հաջողություն թատրոնում և կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերին իր բոլոր եղբայրներից և քույրերից ամենաճանաչված դերասանուհին էր։ Լինելով տաղանդավոր պարուհի՝ 1917 թվականին Վաշինգտոնում Intime ներկայացումում արժանացել է հիացական արձագանքների։ Հենց այդ ժամանակ նա առաջնաելույթ է ունեցել Բրոդվեյում՝ Ֆրեդ Ասթերի և Ադել Ասթերի հետ խաղալով «Դեպի վերև » բեմականացումում։ 1920-ական թվականներին Իթոնը շարունակել է ելույթ ունենալ տարբեր թատերական բեմականացումներում։

Երեք անգամ խաղացել է «Զիգֆելդի խելագարությունը» բեմականացումում՝ 1920, 1920 և 1922 թվականներին[5]։

Իթոնը նաև ունեցել է կարճաժամկետ կարիերա կինոյում և մասնակցել է ռադիոբեմադրություններում։ Մասնավորապես հայտնվել է «Կոկոսի ընկույզներ» (1929)՝ Մարքս եղբայներ-ի հետ և «Փառաբանել ամերիկացի աղջկան» (1929) ֆիլմերում, որում կիրառվել է տեխնիկոլորի տեխնիկան։ Որպես ռեժիսոր է հանդես եկել Ֆլորենս Զիգֆելդը։ Այդ ֆիլմում Իթոնը ցուցադրել է իր վոկալային և պարային ունակությունները, բայց ֆիլմի առևտրային ձախողումը դարձել է Իթոնի կինոկարիերայի ավարտը։

Անկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն ժամանակ, երբ Մերիի եղբայրների և քույրերի կարիերան վերելք էր ապրում, 1930-ական թվականների սկզբին նրա կարիերան անկում է ապրում։ Նրա վերջին ելույթը թատրոնում եղել է 1932 թվականին։ Երեք անհաջող ամուսնություններից հետո Իթոնը պայքարում էր հարբեցողության դեմ։ Չնայած նրան, որ եղբայրները և քույրերը փորձում էին նրան օգնել, և նա մի քանի անգամ վերականգնման կուրսեր է անցել, սակայն չի կարողացել հաղթահարել կախվածությանը։

Մահացել է լյարդի անբավարարությունից Հոլլիվուդում՝ Կալիֆոռնիա նահանգում։ Թաղված է Լոս Անջելեսի Ֆորեսթ Լաուն գերեզմանատանը՝ իր ընտանիքի մյուս անդամների հետ։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նրա երեխաների երեխաները (1923)
  • Կոկոսի ընկույզներ (1929)
  • Փառաբանել ամերիկացի աղջկան (1929)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերի Իթոն» հոդվածին։