Ադել Ասթեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադել Ասթեր
Ծնվել էսեպտեմբերի 10, 1896(1896-09-10)[1][2][2][…]
ԾննդավայրՕմահա, Նեբրասկա[3]
Մահացել էհունվարի 25, 1981(1981-01-25)[1][4][2][…] (84 տարեկան)
Մահվան վայրԹուսոն, Արիզոնա[3] կամ Սկոտսդեյլ, Մարիկոպա շրջան, Արիզոնա, ԱՄՆ[5]
ԳերեզմանOakwood Memorial Park Cemetery
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունպարուհի, թատրոնի դերասանուհի, երգչուհի և դերասանուհի
Ծնողներհայր՝ Ֆրեդ Աըստերլից[6][7], մայր՝ Էն Ասթեր[7]
Ամուսին(ներ)Lord Charles Arthur Francis Cavendish?[7] և Kingman Douglass?[7]
Երեխա(ներ)unnamed daughter Cavendish?[6]

Ադել Ասթեր (անգլ.՝ Adele Astaire, ծննդյան անուն՝ Ադել Մարի Աուսթերլից (սեպտեմբերի 10, 1896(1896-09-10)[1][2][2][…], Օմահա, Նեբրասկա[3] - հունվարի 25, 1981(1981-01-25)[1][4][2][…], Թուսոն, Արիզոնա[3] և Սկոտսդեյլ, Մարիկոպա շրջան, Արիզոնա, ԱՄՆ[5]), ամերիկացի պարուհի և դերասանուհի։ Ֆրեդ Ասթերի մեծ քույրը և էստրադայի նրա գործընկերը 27 տարի շարունակ[8]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադելի հայրը՝ Ֆրեդերիկ Էմանուել Աուսթերլիցը (1868-1924), եղել է ավստրիացի ներգաղթյալ, գերմանացի ներգաղթյալների լյութերական ընտանիքում ծննդյամբ հրեա։ Երեխաների գեղարվեստական ունակությունները Աուսթերլիցի ընտանիքին ստիպել են տեղափոխվել Օմահայից Նյու Յորք, որտեղ Ադելը եղբոր հետ սկսել է հաճախել թատերական դպրոց։ 1905 թվականին վոդևիլում ելույթի համար նրանք վերցրել են Ասթեր կեղծանունը[8]։ Ընտանեկան լեգենդը կեղծանունը կապում է հորեղբոր հետ, որին, իբրև թե, անվանել են Լ’Ասթեր։ Վոդևիլում նրանց ելույթները շարունակվել են փոփոխական հաջողություններով և ընդմիջումներով, մինչև նրանք 1917 թվականին հայտնվել են Բրոդվեյի «Երջանկությունից իրեն կորցրած» պիեսում։ 1920-ական թվականներին Ֆրեդը և Ադելը Բրովդեյում և Լոնդոնի բեմում այնպիսի ներկայացումներում են խաղացել, ինչպիսիք են՝ «Լեդի, եղիր բարի», «Զվարճալի դնչիկ» և «Ֆուրգոնը նվագախմբի հետ»՝ Ատլանտիկայի երկու կողմերում ստանալով հանրության ճանաչումը[8]։

1932 թվականին Ադել Ասթերը ամուսնացել է լորդ Չարլզ Քավենդիշի՝ Դևոնշիրի դքսի որդու հետ, որից հետո նրա և եղբոր դուետը քանդվել է։ Ամուսնությունից հետո նա տեղափոխվել է Իռլանդիա, որտեղ ամուսնու հետ առանձնացել է Լիսմոր դղյակում։ Քավենդիշից Ասթերը լույս աշխարհ է բերել երեք երեխա՝ դստերը 1933 թվականին և 1935 թվականին՝ երկու երկվորյակ եղբայրներին, սակայն նրա բոլոր երեխաները ծնվելուց հետո մահացել են։ Ֆրեդ Ասթերի հաջողությունները կինոյում դրդել են Ադելին գնալ նրա հետքերով։ 1935 թվականին նա տեղափոխվել է Հոլիվուդ, որտեղ քննարկվում էին մյուզիքլում նրա նկարահանումների հավանականությունը, բայց արդյունքում նա հրաժարվել է այդ ծրագրերից և երբեք չի հայտնվել մեծ էկրանին։

1944 թվականին Ասթերի ամուսինը՝ Չարլզ Քավենդիշը, մահացել է ալկոհոլիզմից[9]։ Նրա մահից հետո Իրվինգ Բերլինը առաջարկել է Ասթերին վերադառնալ բեմ, բայց նա մերժել է[8]։ 1947 թվականին Ասթերը կրկին ամուսնացել է։ Նրա երկրորդ ամուսինը Քինգման Դագլասն էր, որի հետ ամուսնությունը տևել է մինչև Դագլասի մահը՝ 1971 թվականը։ Ադել Ասթերը մահացել է 1981 թվականի հունվարին Արիզոնա նահանգի Սքոթսդեյլ քաղաքի հոսպիտալում՝ ավելի վաղ տարած կաթվածի պատճառով[10][11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Deutsche Nationalbibliothek Record #1022246100 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 5,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  6. 6,0 6,1 6,2 Lundy D. R. The Peerage
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 Kindred Britain
  8. 8,0 8,1 8,2 8,3 Bentley, Toni (2012 թ․ հունիսի 3). «Two-Step: 'The Astaires,' by Kathleen Riley». The New York Times Book Review. էջ BR32.
  9. "Two-Step: The Astaires" New York Times, 31 May 2012
  10. United Press International (1981 թ․ հունվարի 26). «Sister of Fred Astaire dies in hospital at 83». Milwaukee Sentinel. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 8-ին.
  11. Associated Press (1981 թ․ հունվարի 26). «Private Funeral For Adele Astaire». Star-Banner.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադել Ասթեր» հոդվածին։