Jump to content

Մերի Դուգլաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մերի Դուգլաս
անգլ.՝ Mary Douglas
Ծնվել էմարտի 25, 1921(1921-03-25)[1][2]
ԾննդավայրՍան Ռեմո, Իմպերիա, Լիգուրիա, Իտալիա
Մահացել էմայիսի 16, 2007(2007-05-16)[3][4][1][…] (86 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունՍուրբ Աննայի քոլեջ (1943)[5], Woldingham School?, Օքսֆորդի համալսարան (1951)[5], Օքսֆորդի համալսարան (1948)[5] և Օքսֆորդի համալսարան (1947)[5]
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Ազդվել էԷմիլ Դյուրկհայմ
ԵրկերPurity and Danger?
Մասնագիտությունմարդաբան
ԱշխատավայրՀյուսիսարևմտյան համալսարան[5], Լոնդոնի համալսարանի քոլեջ[5], Colonial Office?[5], Փարիզի համալսարան[5], Իլինոյսի համակարգի համալսարան[5], Չիկագոյի համալսարան[5], Նյու Յորքի համալսարան[5], Կոլումբիայի համալսարան[5], Եյլի համալսարան[5] և Russell Sage Foundation?[5]
ԱմուսինJames Alexandre Thomas Douglas?
Ծնողներհայր՝ Gilbert Charles Tew?[6], մայր՝ Phyllis Margaret Twomey?[6]
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԲրիտանական ակադեմիա[5], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա[5], Շվեդիայի բանահյուսության, պատմության և հնավաճառության թագավորական ակադեմիա և Եվրոպական ակադեմիա

Մերի Դուգլաս (անգլ.՝ Mary Douglas մարտի 25, 1921(1921-03-25)[1][2], Սան Ռեմո, Իմպերիա, Լիգուրիա, Իտալիա - մայիսի 16, 2007(2007-05-16)[3][4][1][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), բրիտանացի սոցիալական մարդաբան, որը հայտնի է մշակույթի և սիմվոլիզմի վերաբերյալ իր աշխատանքով։

Սոցիալական մարդաբանության ոլորտում աշխատելու տարիներին Դուգլասը հատկապես հետաքրքրված է եղել Համեմատական կրոնագիտությամբ։ Նա համարվում է ֆրանսիացի փիլիսոփա, պոզիտիվիստ-սոցիոլոգ, ֆրանսիական սոցիոլոգիական դպրոցի հիմնադիր Էմիլ Դյուրկհայմի հետևորդը և կառուցվածքային վերլուծության կողմնակիցը։

Եղել է Բրիտանական ակադեմիայի անդամ[8]

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարգարետ Մերի Թյուն ծնվել է 1925 թվականի մարտի 25-ին։ Նրա հայրը ծառայել է բրիտանական գաղութային վարչակազմում, նրա մայրը եղել է հավատացյալ կաթոլիկ։ Մերին և նրա քույրը մեծացել են այդ հավատքի համաձայն։ Դուգլասը հաճախել է կաթոլիկ դպրոց, այնուհետև 1939-1943 թվականներին սովորե է Օքսֆորդի համալսարանում։

Մինչև 1947 թվականը Մերին աշխատել է գաղութային գրասենյակում, որից հետո ուսումը շարունակելու նպատակով վերադարձել է Օքսֆորդ։ Սովորել է հնդիկ սոցիոլոգ Մայսուր Սրինիվասի և Էվանս-Պրիչարդի մոտ։ 1949 թվականին նա դաշտային հետազոտություններ է կատարել Բելգիական Կոնգոյում ապրող բնակիչների մոտ։

1950-ականների սկզբին Դուգլասը ստացել է իր դոկտորական կոչումը և ամուսնացել Ջեյմս Դուգլասի հետ, որը եղել է գաղութատիրական ընտանիքի կաթոլիկ։ Նրանք ունեցել են երեք երեխա։

Դուգլասը մոտ 25 տարի դասավանդել է Լոնդոնի համալսարանական քոլեջում։ 1977 թվականից 11 տարի դասավանդել և ստեղծագործել է Միացյալ Նահանգներում (Նյու Յորքի Ռասել Սեյջի ինստիտուտում և Հյուսիսարևմտյան համալսարանում՝ համապատասխանաբար որպես մշակութային հետազոտությունների պրոֆեսոր և հումանիտար գիտությունների պրոֆեսոր)։ Նա հրապարակել է այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ռիսկերի վերլուծությունը և շրջակա միջավայրը, սպառման և բարեկեցության տնտեսագիտությունը, սնունդը և ծեսը։ Նրա աշխատանքներից «Մաքրությունը և վտանգը», որը հրատարակվել է 1966 թվականին,մեծ համբավ է բերել Դուգլասին։

1978 թվականին «Ապրանքների աշխարհը», որը համահեղինակվել է տնտեսագետ բարոն Իշերվուդի հետ, դարձավ առաջին աշխատությունը տնտեսական մարդաբանության ոլորտում։

2006 թվականին նա հռչակվել է Բրիտանական կայսրության շքանշանի Մեծ խաչի տիկին պարգևի։

Մերի Դուգլասը մահացել է 2007 թվականի մայիսի 16-ին Լոնդոնում 86 տարեկան հասակում։ Նրա մոտ ախտորոշվել է քաղցկեղի բարդացումներ։ Նա ամուսնուց ապրել է 3 տարի ավել։

Ներդրումներ մարդաբանության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1966 թվականին գրված «Մաքուրություն և վտանգ» գիրքը համարվում է սոցիալական մարդաբանության հայտնի աշխատություններից։ Աշխատանքն ուսումնասիրում է կեղտի բառային նշանակումներն ու նշանակությունը տարբեր համատեքստերում։ Ըստ Դուգլասի՝ այն, ինչ տեղին չէ, համարվում է կեղտոտ։ Նա փորձում է պարզել տարբեր հասարակություններում և տարբեր ժամանակներում սուրբի, մաքուրի և անմաքուրի միջև եղած տարբերությունները։ Ծեսի, կրոնի և ապրելակերպի բարդ ընթերցումը թույլ է տալիս կասկածի տակ դնել աղտոտվածության մասին արևմտյան գաղափարները՝ ընդգծելով համատեքստի և սոցիալական պատմության դերը։

Դուգլասը առաջինն է եղել, որը ենթադրել է, որ կաշրութի օրենքները, հակառակ տարածված համոզմունքի, ոչ առողջության պահպանման պարզունակ կանոններ են, ոչ էլ հրեաների նվիրվածությունը աստծուն ստուգելու կամայական վերաբերմունք։ Փոխարենը, Դուգլասը պնդում է, որ այդ օրենքները նախատեսված էին պահպանել խորհրդանշական սահմանը։

Ավելի ուշ, 2002 թվականի նոր հրատարակության նախաբանում Դուգլասը հրաժարվել է կաշրութի կանոնների իր սկզբնական բացատրությունից։ Նա առաջարկել է, որ «սննդային օրենքները համալիր կերպով վերարտադրում էին մարմինը որպես զոհասեղան և հակառակը», քանի որ ցամաքային կենդանիներից իսրայելացիներին թույլատրվում էր ուտել միայն այն, որոնք կարող էին զոհաբերվել, կենդանիներ, որոնք կան անասնապահության մեջ։ Դուգլասը եզրակացրել է, որ կենդանիները, որոնք ենթադրաբար զզվելի են, իրականում անմաքուր չեն, քանի որ «Աստվածաշնչի ողջամիտ, արդար, կարեկից Աստված չի կարող այնքան անհետևողական լինել, որ գարշելի արարածներ ստեղծի»[9]։

Դուգլասը հայտնի է նաև Ղևտական գրքի մեկնաբանման աշխատանքներով։

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1963: The Lele of the Kasai
  • 1966: Purity and Danger: An Analysis of Concepts of Pollution and Taboo
  • 1968: Pollution (Загрязнение)
  • 1970: Natural Symbols: Explorations in Cosmology
  • 1975: Implicit Meanings: Essays in Anthropology
  • 1975: Jokes, in Rethinking Popular Culture: Contemporary Perspectives in Cultural Studies
  • 1980: Evans-Pritchard
  • 1980: Risk and Culture with Aaron Wildavsky
  • 1982: In the Active Voice
  • 1986: How Institutions Think
  • 1988: Missing persons: a critique of the social sciences with Steven Ney 1992: Risk and Blame: Essays in Cultural Theory
  • 1993: In the Wilderness: The Doctrine of Defilement in the Book of Numbers (
  • 1996: Thought styles: Critical essays on good taste
  • 1999: Leviticus as Literature
  • 2002: Constructive Drinking: Perspectives on Drink from Anthropology
  • 2004: Jacob’s Tears: The Priestly Work of Reconciliation
  • 2007: Thinking in Circles (

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Richard Fardon, Mary Douglas: an Intellectual Biography (1999) (Ричард Фардон. Мэри Дуглас: интеллектуальная биография.)
  • Баньковская С. http://sociologica.hse.ru/2007-6-3/28112484.html Мери Дуглас // Социологическое обозрение. 2007. т. 6. № 3. C. 118—126.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]