Մերի Գարդեն
Մերի Գարդեն | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 20, 1874[1][2][3][…] Աբերդին, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Մահացել է | հունվարի 3, 1967[1][2][3][…] (92 տարեկան) Inverurie, Աբերդինշիր, Աբերդինշիր, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | օպերային երգչուհի և կինոդերասանուհի |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | St Margaret's School for Girls? |
Mary Garden Վիքիպահեստում |
Մերի Գարդեն (անգլ. Mary Garden, փետրվարի 20, 1874[1][2][3][…], Աբերդին, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հունվարի 3, 1967[1][2][3][…], Inverurie, Աբերդինշիր, Աբերդինշիր, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն), Շոտլանդացի օպերային երգչուհի (սոպրանո)։ Կենդանության օրոք ստացել է «օպերայի Սառա Բեռնար» տիտղոսը։
Կյանք և ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մերի Գարդենը ծնվել է Շոտլանդիայի հյուսիսում, մեծացել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ Չիկագոյում։ Դեռևս երիտասարդ տարիքում երգեցողություն է սովորել Չիկագոյի կոնսերվատորիայում, այնուհետև երաժշտական կրթությունը շարունակել է Փարիզում։
Նրա ստեղծագործական կյանքի դեբյուտը օպերային բեմում տեղի ունեցավ 1900 թվականի ապրիլին՝ փարիզյան Կոմեդի-օպերայում, երբ նա կատարեց Լուիզայի դերը Գյուստավ Շարպանտյեի համանուն օպերայի առաջին բեմադրության մեջ։ 1902 թվականին նա երգում է արիաներ Կլոդ Դեբյուսիի «Պելեաս և Մելիսանդա» օպերայի պրեմիերայի ժամանակ։ Այս պարագայում կոնֆլիկտ առաջացավ պրիմա-կատարողուհիների միջև, որը վերածվեց այսպես կոչված «պրիմադոննաների պատերազմի» Մ․ Գարդենի և Ժորժետա Լեբլանի միջև։ Դրա էությունը այն էր, որ բելգիացի դրամատուրգ Մորիս Մետերլինկը՝ «Պելեաս և Մելիսանդա» պիեսի հեղինակը, կապի մեջ էր Ժ․ Լեբլանի հետ և խոստացել էր նրան առաջատար դեր տալ նոր օպերայի մեջ[4]։ 1902 թվականի հուլիսի 8-ին Դեբյուսին իր միակ օպերայի դիրիժոր Անդրե Մեսսաժեին երգչուհու մասին գրել է․ « Ինչ վերաբերում է ինձ, ապա ես չեմ կարող պատկերացնել ավելի նուրբ, մեղմաձայն տեմբր։ Դա նման է նույնիսկ բռնակալության, որքան անհնար է այն մոռանալը»[4]։ Ջուզեպպե Վերդիի «Տրավիատա» օպերայում երգչուհու գլխավոր դերի կերպարի մասին 1903 թվականին Դեբյուսին գրել է[5]․
1907 թվականին ԱՄՆ-ի Ժյուլ Մասնեի անվան Թայիս օպերայում և Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայում տեղի ունեցավ երգչուհու առաջին ելույթը։ Մերի Գարդենի կատարմամբ Թայիսի դերը մինչև այժմ էլ համարվում է անգերազանցելի այս օպերայի բեմադրությունների մեջ։ 1910-1931 թվականներին երգչուհին հանդիսանում էր «Չիկագոյի լիրիկական օպերա» (Lyric Opera of Chicago) խմբի անդամ և որոշ ժամանակ գլխավորում էր այն։ 1935 թվականին Գարդենը թողնում է մեծ բեմը, հանդես է գալիս համերգներով, իսկ ավելի ուշ աշխատում է որպես ուսուցիչ։ 1903-1929 թվականներին Մերիի կատարմամբ երաժշտական դերերգերը բազմաթիվ անգամ ձայնագրվել են այնպիսի հայտնի ձայնագրման ընկերություններում, ինչպիսիք են «Columbia Records»-ը և «Victor Talking Machine Company»-ն։ Երգչուհուն հրավիրում էին նորաձև հագուստների, կոսմետիկայի և ծխախոտային արտադրանքի գովազդներում նկարահանվելու համար։ Նա հանդես է եկել նաև որպես կինոդերասանուհի (1917-1918 թվականներին)։
Ֆիլմագրություն (համր կինո)
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1917 Thaïs
- 1918 The Splendid Sinner
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 Кремлёв Ю. А Клод Дебюсси. — М.: Музыка, 1965. — С. 341—346. — 792 с.
- ↑ Дебюсси К Статьи. Рецензии. Беседы. — М.; Л.: Музыка, 1964. — С. 85.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1951 Mary Garden’s Story
- J.B. Fletcher: Mary Garden in 'The New Grove Dictionary of Opera', London (1992) ISBN 0-333-73432-7
- Michael Turnbull: Mary Garden, Portland, Oregon (1997)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերի Գարդեն» հոդվածին։ |
|
- Էջեր, որոնք օգտագործում են JsonConfig
- Փետրվարի 20 ծնունդներ
- 1874 ծնունդներ
- Հունվարի 3 մահեր
- 1967 մահեր
- Շոտլանդիայում մահացածներ
- Սոպրանոներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 20-րդ դարի օպերային երգչուհիներ
- Շոտլանդացի երաժիշտներ
- Շոտլանդացի երգչուհիներ
- Օպերային սոպրանոներ