Մելանժ (սուրճ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մելանժ
Melange
Wiener Melange 0363wien img 9691.jpg
Ծագման երկիրԱվստրիա Ավստրիա
Այլ անվանումներվիեննական մելանժ, Wiener Melange
Տարածված երկրներԱվստրիա
Բաղադրամասերսև սուրճ
տաքացրած կաթ
փրփրեցված կաթ
Commons-logo.svg Melange (coffee) Վիքիպահեստում

Մելանժ (ֆր.՝ mélange՝ խառնուրդ) , ավստրիական խոհանոցի սրճային ըմպելիք, էսպրեսոյի հիման վրա՝ դրան ավելացնելով տաքացրած ու փրփրեցված կաթ և հարած սերուցք։ Առաջին անգամ նման ըմպելիք պատրաստվել է 1890 թվականին Վիեննայի սրճարաններից մեկում։ Այն նաև նման է կապուչինոյին։

Մելանժը պատրաստում են էսպրեսոյից՝ ավելացնելով տաքացրած և փրփրեցված կաթ[1]։ Որոշ բաղադրատոմսերում առաջարկվում է էսպրեսոյին շատ քիչ քանակությամբ տաք ջուր [2] ավելացնել կամ օգտագործել կրկնակի էսպրեսո[3]։ Ցանկացած դեպքում սուրճի և կաթի հարաբերակցությունը վիեննական մելանժում միշտ պահպանվում է՝ 1:1[4]: Մելանժը մատուցվում է մեկ բաժակ ջրով և երբեմն զարդարվում հարած սերուցքով։

Մելանժի առանձին տարբերակ է հանդիսանում կայսերական մելանժը (Kaisermelange), որի մեջ բացի կաթից և կաթնային փրփուրից, ավելացնում են ձվի դեղնուց, շաքարավազ և կոնյակ[5]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Erhard Gorys Das neue Küchenlexikon. Von Aachener Printen bis Zwischenrippenstück,2007, ISBN 978-3-423-36245-0