Կաթով սուրճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կաթով սուրճ
Café au lait
Caffè latte as being served at Kaffebrenneriet Torshov, Oslo, Norway 2 600x600 100KB.jpg
«Café au lait»-ով բաժակ՝ Էսպրեսոյի հիման վրա, Օսլո, Նորվեգիա
Ծագման երկիրՖրանսիա Ֆրանսիա
Այլ անվանումներcafé con leche, kawa biała, Milchkaffee, koffie verkeerd
Տարածված երկրներԵվրոպա, Հյուսիսային Ամերիկա
Բաղադրամասերսև սուրճ
տաք կաթ
Coffee with milk Վիքիպահեստում

Կաթով սուրճ (ֆր.՝ Café au lait), ֆրանսիական տաք սուրճ, պատրաստվում է սուրճի և տաք կաթի խառնուրդից:

Անվանում և պատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս սուրճի անվանումն ու պատրաստման եղանակները տարբեր երկրներում տարբեր են:

Եվրոպա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամաններ, որոնք օգտագօրծվում են Ֆրանսիայում կաթով սուրճ մատուցելու համար

Եվրոպական երկրներում կաթով սուրճը հայտնի է տարբեր անուններով, Իսպանիայում՝ «café con leche», Լեհաստանում՝ «kawa biała», Գերմանիայում՝ «Milchkaffee», Նիդերլանդներում՝ «koffie verkeerd»: Հյուսիսային Գերմանիայում առավել տարածված է սուրճի ֆրանսերեն անվանումը՝ «café au lait»:

Իր հայրենիքում խմիչքը պատրաստվում է սև սուրճից և նախապես ջեռուցված կաթից: 1940-ական թվականներին էսպրեսո մեքենաների ի հայտ գալուց հետո, կաթով սուրճ պատրաստելու համար հաճախ օգտագործվում է էսպրեսո:

Կաթով սուրճը մատուցվում է «ֆրանսիական ձևով» (ի տարբերություն իտալական լատտե սուրճի)՝ սպիտակ կերամիկական բաժակի կամ ամանի մեջ (լատտե սուրճը մատուցում են սովորաբար երկար բաժակով): Նույն կաթով սուրճով կարելի է պատրաստել ինչպես էսպրեսոյով, այնպես էլ սև սուրճով, իսկ լատտեն պատրաստվում է միայն էսպրեսոյից:

Ամերիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկայի Միացյալ Նահանգներում կաթով սուրճը պատրաստվում է սև սուրճի հիման վրա: Պատրաստվում է կաթիլային եղանակով կամ ֆրենչ-պրեսսի և տաքացրած կաթի միջոցով, ինչը տարբերվում է էսպրեսոյի հիման վրա պատրաստված լատտե սուրճից: Կաթով սուրճը շատ դեպքերում մատուցվում է բաժակի մեջ (բացառությամբ ֆրանսիական ոճով աշխատող որոշ հաստատությունների, որոնք կաթով սուրճը մատուցում են ամանով):

Հյուսիսային Ամերիկայում կաթով սուրճը հայտնի է ֆրանսիական անունով` «café au lait»: Միևնույն ժամանակ, որոշ սրճարաններ (այնպիսին, ինչպիսին է Starbucks-ը) այն մատուցում են «միստո» անունով (անգլ.՝ misto) և թափանցիկ ապակե բաժակներով[1]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Starbucks.com (անգլ.)