Կապուչինո
Կապուչինո Cappuccino | |
---|---|
![]() Տոկիոյում մատուցված կապուչինո | |
Ծագման երկիր | ![]() |
Տարածված երկրներ | Եվրոպա, Հյուսիսային Ամերիկա |
Բաղադրամասեր | էսպրեսո կաթ փրփրացված կաթ |
Cappuccino Վիքիպահեստում |
Կապուչինո[1] (/ˌkæpᵿˈtʃiːnoʊ/ ( ), իտալ.՝ cappuccino՝ կապուցին), իտալական խոհանոցի սրճային ըմպելիք, էսպրեսոյի հիման վրա՝ դրան փրփրեցված կաթ ավելացնելով:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըմպելիքի անվանման ծագումը կապված է այն հանգամանքի հետ, որ 17-րդ դարում Եվրոպայում կապուցինների (կնգուղակիր կաթոլիկ վանականների) միաբանության անվանումը ծառայում էր մասնավորապես այդ միաբանության վանականների փարաջայի բնորոշիչ գույնը (կարմրաշագանակագույն) մատնանշելու համար[2], 18-րդ դարում այդպես սկսեցին անվանել նաև այն սրճային ըմպելիքը, որը պատրաստվում էր ձվի դեղնուցից և սերուցքից, որն սկսեցին պատրաստել Ավստրիայում (գերմ.՝ Kapuziner): Ըմպելիքի անվանման իտալական ձևը՝ cappuccino-ն, ձևավորվում է միայն 20-րդ դարից:
Պատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]
Իտալական դասական ըմպելիքը պատրաստվում է հետևյալ բաղադրատոմսով. կերամիկական բաժակի մեջ սուրճի սարքից լցվում է մեկ բաժին էսպրեսո, ինչից հետո բաժակի մեջ լցվում է գոլորշու վրա տաքացված և փրփրեցված կաթ: Երբեմն կաթն էսպրեսոյի վրա լցնելիս բարմենը հատուկ շարժումներով գեղեցիկ պատկերներ է ստեղծում ըմպելիքի մակերեսային հատվածում, այդպիսի տեխնիկան կոչվում է «լատտե-արտ»: Էսպրեսոյի քանակը, կաթի ջերմաստիճանը, նրա կոնսիստենցիան և համաչափությունը շատ կարևոր են լավ կապուչինո ստանալու համար: Ըմպելիքի հիմքը կաթի և էսպրեսոյի հարաբերակցության վրա է դրված՝ 5-ը 1-ի նկատմամբ: Փրփրեցված կաթի տեքստուրան պետք է լինի մանր դիսպերացված և ապակյա մակերևույթին նմանվող, իսկ ջերմաստիճանը պետք է լինի 60-65 °C-ի սահմաններում: Տվյալ ջերմաստիճանին հասնելու դեպքում՝ կաթի մեջ տեղի է ունենում լակտոզի ճեղքում՝ գլյուկոզի և գալակտոզի, ինչը կաթը քաղցրացնում է:
Ավանդական կապուչինոն մատուցվում է համեմատաբար տաքացրած կերամիկական բաժակի մեջ՝ 210 մլ-ից ոչ ավելի ծավալով: Իտալիայում կապուչինոն մատուցվում է հատուկ բաժակով՝ տացցայով, որն իր ձևով հիշեցնում է բռնակով ճաշաման: Տացցան միշտ պատրաստվում է հաստ պատերով կերամիկայից: Ինչպես և էսպրեսոյի դեպքում. կապուչինոյի բաժակը ևս պետք է լինի որոշ չափով տաքացված, այդ իսկ պատճառով սրճարաններում այդ բաժակները գտնվում են սուրճի սարքերի մեջ, որոնք ջեռուցվում են բոյլերների տաքությամբ: Իտալիայում կապուչինոն սովորաբար խմում են նախաճաշին՝ բուլկու[3] հետ միասին:
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Pope beatifies 'father of cappuccino'»։ BBC News։ ապրիլի 27, 2003։ Վերցված է 2017-04-01
- ↑ «Cappuccino»։ etymonline.com
- ↑ «The history of cappuccino - Frati Lucca's Cappuccino»։ Frati Lucca's Cappuccino (en-US)։ Վերցված է 2017-05-08
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Шомер, Дэвид С. Кофе эспрессо. Руководство для профессионалов. — М.: «Гурмэ Стайл», 2007. — 176 с. — ISBN 978-5-9900376-1-8
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Տես՝ կապուչինո Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս |
- «Coffee Tasters Newsletter»։ coffeetasters.org։ International Institute of Coffee Tasters Free newsletter featuring articles on the quality of espresso, chemical and sensory analysis, and market trends.
- «How-to steam guide»։ Coffeegeek
- «Italian Espresso National Institute»։ espressoitaliano.org