Ռաֆ սուրճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռաֆ սուրճ
Раф-кофе
Ծագման երկիր Ռուսաստան Ռուսաստան
Տարածված երկրներ ԱՊՀ
Բաղադրամասեր օշարակ, վանիլային շաքարավազ, փրփրացված սերուցք

Ռաֆ սուրճ (հպվ.՝ «Ռաֆ»), Ռուսաստանում և նախկին ԽՍՀՄ-ի այլ պետություններում տարածված սրճային ըմպելիք՝ ի հայտ եկած 2000-ական թվականների վերջում: Պատրաստվում է մեկ բաժին էսպրեսոյին ոչ մեծ քանակությամբ փրփուր (0,5 սմ) պարունակող, գոլորշու վրա տաքացրած սերուցք ավելացնելու միջոցով: Լատտեից ունեցած հիմնական տարբերությունը կաթի փոխարեն սերուցք կիրառելն է և վանիլային շաքարավազի օգտագործումը: Հազվադեպ մատուցվում է օշարակով:

Պատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատրաստման եղանակը հետևյալն է. ափսեի մեջ նախ լցվում է սուրճի համար նախատեսված տարատեսակ օշարակ, այնուհետև 35 մլ էսպրեսո[1]: Այնուհետև ավելացվում է 15 %-ից ոչ ավելի յուղայնությամբ տաքացրած սերուցքը՝ ավելացնելով վանիլային շաքարավազ, բոլոր բաղադրիչները կաթնամանի մեջ[2] տաքացվում են մինչև 65°: Երբեմն պատրաստի ռաֆի վրա ցանում են աղացած դարչին[3]: Գոյություն ունեն ըմպելիքի պատրաստման տարատեսակ եղանակներ՝ տարատեսակ բաղադրիչների՝ ալկոհոլի, մեղրի փոխարեն շաքարավազի, լավանդայի և այլ բաղադրիչների ավելացմամբ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեգենդի համաձայն՝ ռաֆ սուրճն առաջացել է 1996-1997 թվականներին [4] մոսկովյան սրճարաններից մեկում արված փորձարկումների արդյունքում: Սրճարանի՝ Ռաֆայել անվամբ հաճախորդը հրաժարվեց սովորական սրճային ըմպելիքներից, և բարմենի փորձարկման արդյունքում հայտնվեց ավելի փափուկ և քաղցր համով ըմպելիք, քան սովորական սրճային ըմպելիքներն էին՝ կաթով[4] պատրաստված: Ավելի ուշ այն հաճախորդները, ովքեր հավանեցին նոր ըմպելիքը, սկսեցին բարմենից խնդրել իրենց մատուցել «սուրճ ինչպես Ռաֆին»[1], և աստիճանաբար անվանումը կրճատվեց մինչև «Ռաֆ սուրճ» կամ ուղղակի «Ռաֆ»: Աստիճանաբար, բարմենների՝ այլ սրճարաններ տեղափոխվելով՝ այս ըմպելիքն սկսեց մատուցվել նաև այնտեղ՝ մեծ տարածում գտնելով Ռուսաստանի[4] բոլոր սրճարաններում: Խիստ տարածված սրճային ըմպելիք է համարվում Մոսկվայում[5][6] և Ռուսաստանում[1]: 2018 թվականին ռաֆ սուրճը տարածվում է նաև Ռուսաստանի սահմաններից դուրս. սրճարաններն այն պատրաստում են Ուկրաինայում[7] և Ղազախստանում, Բելառուսում[8]: ԱՊՀ սահմաններից դուրս ռաֆ սուրճը գործնականում հայտնի չէ[4] (քանի որ rough coffee [rʌf ˈkɔːfi] արտասահմանյան սրճարաններում անվանում են կոշտ աղացած սովորական սուրճ, որը որոշ սրճարանների կողմից գնահատվում է իր յուրահատուկ դառը համի համար[9]), չնայած ըստ որոշ տվյալների՝ այս խմիչքը պատրաստում են որոշ չեխական սրճարաններում[10] և նույնիսկ Ինդոնեզիայում[11]:

Որոշ ռուսական սրճարանների փորձագետներ ռաֆ սուրճը քննադատում են այն պատճառով, որ սերուցքի և վանիլային շաքարավազի համն իր մեջ խեղդում է էսպրեսոյի անուշահոտությունը, սակայն նաև խոստովանում են, որ այս սրճային ըմպելիքը հանդիսանում է սրճարանային նորարարություններից մեկը, որը ծագումով Ռուսաստանից է[4]: Բացի այդ, բավականին քաղցր ըմպելիքի հայտնի լինելու փաստը մատնանշվում է նրանց կողմից որպես ռուսաստանյան սրճարանային մշակույթի[12] բնորոշիչ գիծ:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Кофе. 100 правил, историй, рецептов / Сост. Юрышева Я... — М.: Эксмо, 2018. — С. 113—114. — 128 с.
  2. Кофе: рецепты, коктейли, советы, мастер-классы / Сост. Денисов Д. И., Цыро С. В.. — М.: Ресторанные ведомости, 2014. — С. 98. — 176 с.
  3. «Раф кофе / Raf coffee» (ռուսերեն)։ azbukakofe.ru։ Վերցված է 2018-09-21 
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 «Правда ли, что кофе раф придумали в Москве?»։ The Village։ Վերցված է 2018-09-21 
  5. «'Rusiano' revolution: How Moscow does coffee»։ CNN Travel (անգլերեն)։ 2018-02-26։ Վերցված է 2018-09-23 
  6. Алиса Титко (2018-02-26)։ «Чашка кофе в Москве: где найти самый дешевый напиток»։ KP.RU — сайт «Комсомольской правды» (ռուսերեն)։ Վերցված է 2018-09-21 
  7. «The Lavender Raf Is Spring's Answer to the Pumpkin Spice Latte;It's about time New York discovers Kiev's specialty»։ Tasting Table (անգլերեն)։ 2018-05-16։ Վերցված է 2018-09-23 
  8. «Что есть и пить на GASTROFEST. КОФЕ»։ The Village Беларусь։ Վերցված է 2018-09-21 
  9. Sebastien Racineux. Coffee Isn’t Rocket Science: A Quick and Easy Guide to Buying, Brewing, Serving, Roasting, and Tasting Coffee. — Hachette, 2018. — P. 103.
  10. Darya Afanasyeva (2016-03-10)։ «Meet The Raf, Russia’s Favorite Coffee Drink»։ Sprudge (անգլերեն)։ Վերցված է 2018-09-23 
  11. Smoothie Shop juice & breakfast bar:Have you ever heard of the RAF coffee drink, created long time ago in Moscow?
  12. «Круглый стол: 10 экспертов о кофе в Москве и мире»։ The Village։ Վերցված է 2018-09-21 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Кофе: рецепты, коктейли, советы, мастер-классы / Сост. Денисов Д. И., Цыро С. В.. — М.: Ресторанные ведомости, 2014. — С. 98. — 176 с.
  • Кофе. 100 правил, историй, рецептов / Сост. Юрышева Я... — М.: Эксмо, 2018. — С. 113—114. — 128 с.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]