Լատտե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լատտե
իտալ.՝ caffè latte
Օսլոյում մատուցված Լատտե
Ծագման երկիր Իտալիա
Տարածված երկրներԵվրոպա
Հարավային Ամերիկա
Բաղադրամասերէսպրեսո, կաթ
 Latte Վիքիպահեստում

Լատտե (իտալ.՝ caffè latte [kaffelˈlatte] - ի կարճ տարբերակը - «կաթով սուրճ»), իտալական ըմպելիք է՝ կազմված կաթից և էսպրեսսո սուրճից։

Պատրաստումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալիայում լատտեն պատրաստվում է տնային պայմաններում և հիմնականում մատուցվում է նախաճաշի ժամանակ։ Լատտե պատրաստելու համար անհրաժեշտ է մեկ բաժակ տաքացված կաթ և մոկկո։

Իտալիայից դուրս լատտեն պատրաստվում է էսպրեսսոյից՝ նրան ավելացնելով տաք կաթի սերը։ Էսպրեսսոյի, կաթի և կաթի սերի չափաբաժինը համապատասխանում է 1:2:1 հարաբերակցությանը։

Ձևավորումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնականում լատտեն մատուցվում է ապակյա բաժակով։ Կարելի է նաև լատտեի երեսի սերը ձևավորել տարբեր պատկերներով։ Այդ արվեստը կոչվում է լատտե-արտ։

Լատտեի տարբերությունը նման այլ ըմպելիքներից[խմբագրել | խմբագրել կոդը]

Լատտե և լատտե մակիատո[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերոնշյալ ըմպելիքների միջև տարբերությունն այն է, որ լատտե մակիատոյի դեպքում սուրճն է ավելացվում կաթին, ոչ թե կաթը սուրճին։ Լատտեի համն ավելի շատ նման է սուրճի համին, իսկ լատտե մակիատոն բուրում է կաթի պես[1]։

Լատտե և կաթով սուրճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ըմպելիքների միջև հիմնական տարբերությունը կապված է պատրաստման և ձևավորման հետ։ Եվրոպայում կաթով սուրճը կարող է պատրաստվել ինչպես էսպրեսսոյի, այնպես էլ ամերիկանոյի միջոցով, իսկ լատտեն՝ միայն էսպրեսսոյով։ Հյուսիսային Ամերիկայում կաթով սուրճը պատրաստվում է սև սուրճով։ Լատտեն մատուցվում է ապակյա բաժակով, իսկ կաթով սուրճը՝ գավաթով։

Լատտե և կապուչինո[խմբագրել | խմբագրել կոդը]

Լատտեն մատուցվում է բաժակով, և, համապատասխանաբար, ունի ավելի մեծ ծավալ, իսկ կապուչինոն՝ գավաթով։ Դրանով հանդերձ՝ այս ըմպելիքների մեջ էսպրեսսոյի քանակը նույնն է, իսկ կաթի չափաբաժինը կապուչինոյում քիչ է, դրա համար էլ նրա ծավալն ավելի փոքր է։ Տարբերությունն այն է, որ կապուչինոյում կաթի սերն ավելի քիչ չափաբաժին է կազմում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Young D. Coffee Love: 50 Ways to Drink Your Java. — Wiley, 2009. — С. 26. — ISBN 9780470289372