Մեդիսոն Բիր
Մեդիսոն Բիր | |
---|---|
Մեդիսոնը «iHeartRadio Music Awards»-ում (2019) | |
Ի ծնե անուն | անգլ.՝ Madison Elle Beer[1] |
Ծնվել է | մարտի 5, 1999[2] (25 տարեկան) Jericho, Նյու Յորք, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | փոփ, ժամանակակից R&B, EDM և հիփ հոփ |
Մասնագիտություն | երգերի հեղինակ, երգչուհի, դերասանուհի, ռեժիսոր, պարուհի և մոդել |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Island Records, First Access Entertainment և Epic Records |
Կրթություն | Jericho High School? |
Կայք | madisonbeer.com |
Madison Beer Վիքիպահեստում |
Մեդիսոն Էլ Բիր (անգլ.՝ Madison Elle Beer, մարտի 5, 1999[2], Jericho, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի երգչուհի, ռեփեր և մոդել։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2012-2016: Գործունեության սկիզբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեդիսոն Էլ Բիրը ծնվել է 1999 թվականի մարտի 5-ին Նյու Յորք նահանգի Ջերիկո քաղաքում՝ հրեական ընտանիքում[3]։ Նրա հայրը՝ Ռոբերտ Բիրը, ճոխ տների շինարար է, որի «Birchwood Development» ընկերությունը 2007 թվականին ձեռք են բերել «Kimco Realty Corporation» և «Metropolitan Partnership» հիմնարկները[4][5][6], իսկ նրա մայրը՝ Թրեյսի Բիրը, ներսույթի (ինտերիեր) դիզայներ է։ Ունի Ռայդեր անունով կրտսեր եղբայր[7]։ Նա իր Բար Միցվան տոնել է 2012 թվականին[8]։
Լինելով 13-ամյա դեռատի՝ նա ձայնագրել է հայտնի սինգլների վիդեո-քավեր տարբերակները, այնուհետև դրանք տարածել «YouTube» սոցիալական ցանցում։ 2012 թվականի հուլիսին Բիրի աշխատանքը նկատել է հայտնի երգիչ Ջասթին Բիբերը՝ թվիթթերյան էջում գրելով իր երգի քավերի մասին[9]։ Ժամանակի ընթացքում կնքվել է պայմանագիր «Island Def Jam»-ի հետ[10]։
Բիրը համագործակցել է «Monster High»-ի հետ և ֆրանշիզայի թեմատիկայով ձայնագրել երգ՝ «We Are Monster High»: 2013 թվականի փետրվարին Քոդի Սիմփսոնը Բիրի հետ վերաթողարկել է իր «Valentine» երգը, որը հնչել է «Disney» ռադիոյով[11][12], բայց երբեք պաշտոնապես չի թողարկվել։ 2013 թվականի սեպտեմբերի 12-ին Բիրը թողարկել է իր առաջնելութային սինգլը և տեսահոլովակը՝ «Melodies» անվամբ, որը գրել են Փիթեր Քելլեհերը, Բեն Քոնը, Թոմաս Բարնսը և Ին Վրոլդսենը[13]։
«Unbreakable»-ը Բիրի թողարկած երկրորդ սինգլն էր[14]։ Երգը թողարկվել է 2014 թվականի հունիսի 17-ին և գրել են Ջեսսիկա Էշլին, Էվան Բոգարթը, Հիզեր Ժանեթ Մայլին, Մեթ Շվարցը, Էմանուել Կիրիակուն և Էնդրյու Հոլդշտեյնը, և պրոդյուսիրացվել է վերջին օրերի ընթացքում։ 2015 թվականի փետրվարի 16-ին հաստատվել է, որ Բիրը մասնակցելու է DJs Mako-ի նոր սինգլի՝ «I Won't Let You Walk Away»-ի աշխատանքներին[15]։ Երգը թողարկվել է 2015 թվականի փետրվարի 24-ին թվային տարբերակով՝ տեսահոլովակով հանդերձ[16][17]։ Երգը «Hot Dance/Electronic Songs» հիթ-շքերթում հասել է 43-րդ հորիզոնական, «Dance/Electronic Digital Songs»-ում՝ 33-րդ, «Dance / Mix Show AirPlay»-ում՝ 19-րդ (ԱՄՆ)[18]։
2017-ներկա։ «As She Pleases» և «Life Support»
[խմբագրել | խմբագրել կոդը]Բիրը 2017 թվականի փետրվարին Իտալիայի Միլան քաղաքի Միլանի նորաձևության շաբաթվա ժամանակ անցել է Դոլչե և Գաբանայի շոուի հարթակով։ 3 տարվա ընթացքում ձայնագրել է իր առաջին մինի ալբոմը՝ «As She Pleases», որը թողարկվել է 2018 թվականի փետրվարի 2-ին։ «Dead»-ը, որպես ալբոմի առաջատար սինգլ, թողարկվել է 2017 թվականի մայիսի 19-ին։ Տեսահոլովակը դուրս է եկել օգոստոսի 3-ին։ Նոյեմբերի 3-ին Բիրը թողարկել է ալբոմի երկրորդ սինգլը՝ «Say It To My Face», որի տեսահոլովակը դուրս է եկել նոյեմբերի 15-ին։
2018 թվականի մարտի 10-ին թողարկվել է ալբոմի երրորդ և վերջին սինգլը՝ «Home with You»: 2018 թվականի օգոստոսին երգը «Billboard Mainstream Top 40» հիթ-շքերթում բարձրացել է 21-րդ հորիզոնական։ Դա նրա միակ անհատական կատարումն էր՝ առանց խոշոր երաժշտական լեյբլների, որը հայտնվել է հիթ-շքերթներում[19]։ Օգոստոսի 2-ին ներկայացել է Չիկագոյի «Lollapalooza» փառատոնում։ Նոյեմբերի 9-ին ամերիկացի ռեփեր Օֆսեթի հետ թողարկել է «Hurts Like Hell» սինգլը։
2019: «Life Support»
[խմբագրել | խմբագրել կոդը]Բիրը դիջեյներ Ջաքս Ջոնսի և Մարտին Սոլվեյգի հետ ներկայացել է «All Day and Night» երգում՝ իրենց «Europa» ալբոմից։ Երգը թողարկվել է 2019 թվականի մարտի 28-ին[20]։ Մայիսի 17-ին Բիրը թողարկել է «Dear Society» սինգլը։ Երգը հանդես է գալիս որպես առաջատար սինգլ գալիք ստուդիական ալբոմից՝ «Life Support», որը կթողարկվի այս տարի[21][22]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2015-2017 թվականներին հանդիպել է «Jack & Jack» դուետի անդամ Ջեք Գիլինսկիի հետ[23]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինի ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանում | Ալբոմի մասեր | Բարձրագույն դիրքեր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
US [24] |
AUS [25] |
CAN [26] |
IRE [27] |
SCO [28] |
SWI [29] | |||
«As She Pleases» |
|
93 | 64 | 62 | 38 | - | 91 | 68 |
Սինգլներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերնագիր | Տարի | Հիթ-շքերթի բարձրագույն դիրք | Հավաստագրում | Ալբոմ | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
US Pop [30] |
BEL [31] |
CAN CHR [32] |
FRA [33] |
IRE [34] |
NOR [35] |
NZ Hot [36] |
SCO [37] |
SWI [38] |
UK [39] | |||||
«Melodies» | 2013 | - | - | - | - | - | - | - | - | - | - | Ոչ ալբոմային սինգլ | ||
«Unbreakable» | 2014 | - | - | - | - | - | - | - | - | - | - | |||
«All for Love» (Jack & Jack-ի մասնակցությամբ) |
2015 | - | - | - | - | - | - | - | - | - | - | |||
«Something Sweet» | - | - | - | - | - | - | - | - | - | - | ||||
«Dead» | 2017 | - | - | - | - | - | - | - | - | - | - | «As She Pleases» | ||
«Say It to My Face» | - | - | - | - | - | - | - | - | - | - | ||||
«Home with You» | 2018 | 22 | - | 34 | - | 93 | 21 | - | - | - | - | |||
«Pop/Stars» (G Idle-ի և Jaira Burns-ի մասնակցությամբ) |
- | - | - | - | - | - | 6 | 82 | - | - | Ոչ ալբոմային սինգլ | |||
«Hurts Like Hell» (Օֆսեթի մասնակցությամբ) |
26 | - | 47 | - | 84 | - | 28 | - | - | - | ||||
«All Day and Night» (Ջաքս Ջոնսի և Մարտին Սոլվեյգի մասնակցությամբ)[42] |
2019 | - | 14 | - | 95 | 7 | - | 29 | 7 | 85 | 10 | «Europa» | ||
«Dear Society»[44] | - | - | - | - | 74 | - | 21 | - | - | 96 | ԿԱՈՒ | |||
"-" նշում է այն կետերը, որոնք չեն թողարկվել այդ երկրում կամ չեն կարողացել հիթ-շքերթում հայտնվել։ |
Այլ արտիստների հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանում | Տարի | Բարձրագույն դիրք | Ալբոմ | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
«US Dance Airplay» [18] | |||||||||
«Valentine» (Քոդի Սիմփսոն, Մեդիսոն Բիրի մասնակցությամբ) |
2013 | - | Ոչ ալբոմային սինգլ | ||||||
«I Won't Let You Walk Away» (Մակո, Մեդիսոն Բիրի մասնակցությամբ) |
2015 | 19 | |||||||
"-" նշում է այն կետերը, որոնք չեն թողարկվել այդ երկրում կամ չեն կարողացել հիթ-շքերթում հայտնվել։ |
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անվանում | Դեր | Ծանոթագրություն |
---|---|---|---|
2013 | «Louder Than Words» | Էմի | Ֆիլմ |
Շրջագայություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խորագիր
- «As She Pleases Tour» (2018)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.elitedaily.com/p/madison-beer-is-taking-back-her-voice-this-time-on-her-own-terms-18155675
- ↑ 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
- ↑ Frydberg, Tracy (2012 թ․ հուլիսի 22). «Justin tweets tween Madison to fame». The Times of Israel.
- ↑ «Built Beer». builtbybeer.com. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ Kimco Realty Corporation announces third quarter transaction activity Business Wire, October 08, 2007
- ↑ GC Firm Buys Jericho Atrium, 2 Mineola Properties GC News, August 03, 2007
- ↑ «This is 40». Madison Beer. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ Frydberg, Tracy (2012 թ․ հուլիսի 22). «Justin tweets tween Madison to fame». The Times of Israel.
- ↑ Woods, Casey (2013 թ․ սեպտեմբերի 12). «Justin Bieber Introduces Madison Beer: 'She's Going to Be a Star'». Ryan Seacrest.
- ↑ «Justin Bieber Curates the 2013 Music Portfolio». Teen Vogue. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ «Cody Simpson And Madison Beer Record "Valentine"». Popstar!. 2013 թ․ փետրվարի 11. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 1-ին.
- ↑ «Cody Simpson Re-Releases 'Valentine' Featuring Madison Beer». Disney Dreaming. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ «Bubbling Under: Justin Bieber Guests With Madison Beer; American Young Debuts». Billboard. 2013 թ․ սեպտեմբերի 20. Վերցված է 2014 թ․ հունվարի 1-ին.
- ↑ Madison Beer Debuts 'Unbreakable,' Talks Justin Bieber & Cody Simpson Studio Time Արխիվացված 2017-06-30 Wayback Machine - Hollywood Life
- ↑ Wass, Mike (2015 թ․ փետրվարի 16). «Madison Beer Unveils The Cover Of Mako Collaboration "I Won't Let You Walk Away"». Idolator. Արխիվացված է օրիգինալից 2020-06-08-ին. Վերցված է 2019-10-04-ին.
- ↑ Smith, Katie (2015 թ․ փետրվարի 24). «Mako feat. Madison Beer – I Won't Let You Walk Away». EDM Tunes.
- ↑ Dunlap, Kelly (2015 թ․ փետրվարի 24). «Mako And Madison Beer Rewind Time In The "I Wont Let You Walk Away" Lyric Video». BuzzFeed.
- ↑ 18,0 18,1 «Mako Chart History». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ Directo, Denny. «How Madison Beer Took Her Music Career Into Her Own Hands (Exclusive)». Entertainment Tonight. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ Desk, TV News (2019 թ․ ապրիլի 11). «Jax Jones, Martin Solveig, Madison Beer Release 'All Day and Night' Video». broadwayworld. Վերցված է 2019 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ «All Eyes on Madison Beer». PAPER. 2018 թ․ նոյեմբերի 14. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ Beer, Madison (2019 թ․ մայիսի 12). «dear society, the first single off my album.. this Friday». @madisonbeer. Վերցված է 2019 թ․ մայիսի 13-ին.
- ↑ HIRAMINE, BRIE (2015 թ․ ապրիլի 27). «Jack Gilinsky Confirms He's Dating Madison Beer» (անգլերեն). J-14.
- ↑ «Madison Beer Chart History: Billboard 200». Billboard. Վերցված է 2018 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ «ARIA Chart Watch #459». auspOp. 2018 թ․ փետրվարի 10. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ «Madison Beer Chart History: Canadian Albums». Billboard. Վերցված է 2018 թ․ մարտի 10-ին.
- ↑ «irishcharts.com – Discography Madison Beer». Hung Medien. Վերցված է 2018 թ․ մարտի 11-ին.
- ↑ «Official Scottish Albums Chart Top 100». Official Charts Company. Վերցված է 2018 թ․ մարտի 10-ին.
- ↑ «Madison Beer – As She Pleases – swisscharts.com». Hung Medien. Վերցված է 2018 թ․ մարտի 10-ին.
- ↑ «Madison Beer Chart History: Pop Songs». Billboard. Վերցված է 2018 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «Jax Jones & Martin Solveig Presents Europa feat. Madison Beer - All Day and Night». Ultratop. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ {{cite web |title=Madison Beer Chart History (CHR/Top 40) |url=https://www.billboard.com/biz/search/charts Արխիվացված 2019-03-12 archive.today?
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ «IRMA – Irish Charts». Irish Recorded Music Association. Վերցված է 2019 թ․ հունիսի 15-ին.
- ↑ «VG-lista – Topp 20 Single uke 21, 2018». VG-lista. Վերցված է 2018 թ․ մայիսի 25-ին.
- ↑ Peaks on the NZ Hot Singles Chart:
- "Pop/Stars": «NZ Hot 40 Singles». Recorded Music NZ. 2018 թ․ նոյեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2019-06-02-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 9-ին.
- "Hurts Like Hell": «NZ Hot Singles Chart». Recorded Music NZ. 2018 թ․ նոյեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2019-04-17-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 16-ին.
- "Dear Society": «NZ Hot Singles Chart». Recorded Music NZ. 2019 թ․ մայիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2020-02-12-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
- ↑ «Official Scottish Singles Sales Chart Top 100 | Official Charts Company». www.officialcharts.com. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 10-ին.
- ↑ http://swisscharts.com/song/Jax-Jones-&-Martin-Solveig-present-Europa-feat.-Madison-Beer/All-Day-And-Night-1855145
- ↑ «Madison Beer | full Official Chart history». Վերցված է 2019 թ․ մայիսի 25-ին.
- ↑ «Norwegian single certifications – Madison Beer» (Norwegian). IFPI Norway. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 9-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Gold/Platinum - Madison Beer». Music Canada. Վերցված է 2019 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ «hyped to announce my new project with @martinsolveig, #europa 🇪🇺 our first track 'all day & night' with @madisonbeer drops on thursday. it's a continental ting 🌶». 2019 թ․ մարտի 26. Վերցված է 2019 թ․ մարտի 27-ին – via Twitter.
- ↑ https://www.bpi.co.uk/brit-certified/
- ↑ «dear society, the first single off my album.. this Friday 🖤». 2019 թ․ մայիսի 12. Վերցված է 2019 թ․ մայիսի 13-ին – via Twitter.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեդիսոն Բիր» հոդվածին։ |
|
- Մարտի 5 ծնունդներ
- 1999 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նյու Յորք նահանգում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Ամերիկացի երգչուհիներ
- Ամերիկացի պարուհիներ
- Ամերիկացի ռեփերներ
- Ամերիկացի մոդելներ
- Ամերիկացի կոմպոզիտորներ
- 21-րդ դարի ամերիկացի երգիչներ
- Ամերիկացի փոփ երգիչներ
- Ամերիկացի փոփ երգչուհիներ
- Ամերիկացի ռեժիսորներ
- Ամերիկացի երաժիշտներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի երգահաններ
- 21-րդ դարի ամերիկացի երգչուհիներ