Միլանի նորաձևության շաբաթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միլանի նորաձևության շաբաթ
Milan Fashion Week 2.jpg
Տեսակպարբերական իրադարձություն
ԵրկիրFlag of Italy.svg Իտալիա
Հիմնադրված1958
Կայքcameramoda.it/en/

Միլանի նորաձևության շաբաթ, «Մեծ քառյակի» (Նյու Յորք, Լոնդոն, Փարիզ) նորաձևության երրորդ ցուցադրությունն է։ Միլանյան նորաձևության շաբաթը, ինչպես և ողջ Իտալիան, հռչակված է իր հարստությամբ և շքեղությամբ։ Միջոցառումը տեղի է ունենում Իտալիայի Ազգային նորաձևության պալատի ղեկավարությամբ. կանանց հավաքածուն ներկայացվում է փետրվարին և սեպտեմբերին, իսկ տղամարդկանցը՝ հունվարին և հունիսին։

Միլանի նորաձևության շաբաթվա ցուցադրությունների մասնակիցների 85 %-ը իտալական բրենդներն են։ Միջոցառման եկամուտը կազմում է քաղաքի ՀՆԱ-ի 27 %-ը[1]։

Նորաձևության շաբաթը երիտասարդ դիզայներների համար (N-U-D-E New Upcoming Designers, Next generation) կարիերայի հաջողակ սկիզբ է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միլիանի նորաձևության շաբաթը անցկացվել է 1979 թվականից սկսած։ Դրանից բավականին առաջ իտալական նորաձևության կենտրոն համարվել է Ֆլորենցիան։ Ամենանշանակալի pret-a-porter ցուցադրությունները (իտալ.՝ alta moda pronta) տեղի են ունեցել հենց այնտեղ (Պիտտի պալացցոյում)։ Իրադրությունը փոխվեց միայն 1970-ականների վերջին, երբ Միլանը ներկայացնում է միջոցառման անցկացման նոր կոնցեպցիա. կազմակերպվեցին բազմօրյա շոու ցուցադրություններ հատուկ տարածքներում։ Միլանի նորաձևության շաբաթվա կազմակերպությունը ստեղծվել է 1958 թվականի հունիսի 11-ին Իտալիայի Ազգային նորաձևության պալատի կողմից (իտալ.՝ Camera Nazionale della Moda Italiana)[2], որի նախագահն էր Մարիո Բոզելին։

Արդեն 2009 թվականին Միլանի կառավարությունը հայտարարեց Milano loves fashion ծրագիրը, որպեսզի նորաձևությունը դառնա ավելի մատչելի քաղաքի յուրաքանչյուր բնակչի համար։ Քաղաքի ողջ տեղադրված մեծ էկրանների վրա հնարավոր էր տեսնել ամենագլխավոր ցուցադրությունները, Միլանի փողոցներում բեմադրվել են իմպրովիզացիոն ցուցադրություններ։ Որոշ ցուցադրություններ եղան նաև քաղաքի մետրոյում (Alessandra Marchi) և քաղաքի ամենակենտրոնում՝ բաց պոդիումի ձևաչափով (Camomilla): Միլանի նորաձևության շաբաթվա ցուցադրությունների մեծամասնությունը հեռարձակվել են համացանցով։

Հավաքածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միլանը հենց այնպես չի համարվում ամենանորաձև մայրաքաղաքը՝ այստեղ գտնվում են ամենահայտնի ապրանքանիշների շտաբ-բնակարանները։ Միլանի նորաձևության շաբաթվան ավանդաբար իրենց հավաքածուներն են ներկայացնում նորաձևության առաջատար տները՝

Կանացի հավաքածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միլանի նորաձևության կանացի շաբաթվա հիմնական միտումները 1960-ականներին մինի շրջազգեստներն էին՝ բաց միերանգ գույներով (Prada, Blumarine), բայց ոչ սև։ Հայտնի էր ժանյակը՝ զգեստների վրայի խիտ նախշերը ներկայացնում էր Dolce&Gabbana-ն, նուրբ ցանցերը՝ Givenchy-ն և Miu Miu-ն, կիսաթափանցիկ իրերը՝ Valentino-ն։ Միուչա Պրադան (Miuccia Prada) ազնվական մետաքսի և մանրածալքերի խառնուրդով է հանդես եկել։ 2012 թվականի գարուն-ամառ հավաքածուում կրկին նորաձև դարձան մինի-շորտերը, խորը կտրվածքները և կարճ թևքերը։

Տղամարդկանց հավաքածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Missoni-ն առաջարկեց մի կոճակով պիջակներ և նեղ տաբատներ նուրբ տրիկոտաժից նորաձև փիրուզագույն կամ նարնջագույն մոխրագույն կամ բեժ ֆոնի վրա։ Etro-ն ներկայացրեց բավականին զուսպ գույներով հավաքածու, չնայած ավանդական զարդանկար փեյսլիի մասնակցությանը։ Cavalli-ն ուրախացրեց թավշակաշի շալվարներով, երեք կոճականի վերնաշապիկներով, ծոպիկավոր մոկասիներով։ Gucci-ի շաբաթվա ցուցադրություններում կային մելանժի ջեմփրներ՝ շալվարների մեջ դրված, երկու կոճակով և նրբափոկով պիջակներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]