Մեգան Մարքլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox film.png
Մեգան Մարքլ
անգլ.՝ Meghan Markle
Meghan Markle - 2018 (cropped).jpg
Ծնվել է օգոստոսի 4, 1981(1981-08-04)[1][2][3] (37 տարեկան)
Ծննդավայր Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ[4]
Կրթություն Հյուսիսարևմտյան համալսարան[2] և Իմմակուլեյթ Հարթ ավագ դպրոց
Քաղաքացիություն Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ[3]
Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Կրոն անգլիկանություն
Մասնագիտություն դերասանուհի, մոդել, հեռուստատեսային դերասանուհի, հումանիստ, մեկենաս և ազնվական
Ծնողներ հայր՝ Թոմաս Մարքլ, մայր՝ Դորիա Ռեգլենդ
Ամուսին(ներ) Ուելսի արքայազն Հարրի
Համատեղ ապրող(ներ) Cory Vitiello
royal.uk/duchess-sussex

Մեգան Մարքլ (անգլ.՝ Rachel Meghan Markle[5][6], օգոստոսի 4, 1981(1981-08-04)[1][2][3], Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ[4]), ամերիկացի դերասանուհի և մոդել: 2011 թվականին նկարահանվել է «Suits» հեռուստասերիալում Ռեյչել Զեյնի կերպարով, որն էլ նրան ճանաչում է բերել:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարքլը ծնվել և մեծացել է Լոս Անջելեսում, հայրն սպիտակամորթ է, ունի հոլանդական և իռլանդական արմատներ[7][8], մայրը` աֆրոամերիկուհի[9]: Հայրը եղել է ռեժիսոր, մայրը` սոցիալական աշխատող և յոգայի ուսուցիչ[10]:

Ամերիկացի հետազոտող Գարի Բոյդ Ռոբերթսի տվյալներով՝ Մեգանը` Անգլիայի Էդուարդ III թագավորի անմիջական ժառանգն է: Հարրին և Մեգանը 17 սերնդի ազգական են[11]:

Մեգանը ավարտել է Հյուսիսարևմտյան համալսարանը[12]: Իր դեբյուտային դերը խաղացել է «Գլխավոր հիվանդանոց» սերիալում և սրան հաջորդող տարիների ընթացքում աշխատել է որպես մոդել և դերասանուհի, խաղացել է նաև մի քանի սերիալների էպիզոդիկ դերերում, ինչպիսիք են` «C.S.I.. Հանցագործության վայրը Նյու Յորք», «90210. Նոր սերունդ», «Եզր», «Կասլ»[13]: Նա հայտնվեց մեծ էկրանին «Հիշի՛ր ինձ» և «Անտանելի ղեկավարներ» ֆիլմերի շնորհիվ: Լոս Անջելեսում ծնված և մեծացած Մեգանը տեղափոխվել է Տորոնտո, որտեղ էլ նկարահանվել է «Ֆորս մաժոր» հեռուստասերիալում[10]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի սեպտեմբերի 11-ին Մեգանը ամուսնացել է կինոռեժիսոր Տրևոր Էնգելսոնի հետ, որի հետ սկսել է հանդիպել 2004 թվականից[9]: Զույգը բաժանվել է 2013 թվականի մայիսին, իսկ նույն տարվա օգոստոսին էլ ամուսնալուծվել[14]:

2016 թվականի նոյեմբերին Մարքլը ապրել է Լոնդոնում և հրաժարվել նախկին ամուսնու ֆինանսական աջակցությունից: Այնուհետև, 2016 թվականի նոյեմբերի 8-ին Կենսինգտոնայն պալատը հաստատեց այն տեղեկությունները, որ Մարքլը մի քանի ամիս է, ինչ հանդիպում է արքայազն Հարրիի հետ: Իր հայտարարության մեջ Հարրին պահանջում է լրատվամիջոցներից՝ դադարել հետապնդել Մեգանին և նրա ընտանիքին[15]: 2017 թվականի նոյեմբերի 7-ին պաշտոնապես հայտարարվել է Մեգանի և Հարրիի նշանադրության մասին[16]: Համաձայն ժառանգության նոր կանոնների` Մեգանի հետ ամուսնությունից հետո Հարրին չի կորցնում բրիտանական գահը ժառանգելու իրավունքը, չնայած նրան, որ աղջիկը կաթոլիկ է[17]:

Նշանադրության ժամանակ Մեգանին նվիրած մատանու ձևավորումը կատարել է արքայազն Հարրին: Կոմպոզիցիայի կենտրոնում Բոտսվանայից բերված հսկայական ադամանդ է, մյուս երկու ադամանդները վերցված են Հարրի մոր` արքայադուստր Դիանայի հավաքածուից[18]:

Հարսանյաց արարողությունը տեղի կունենա շաբաթ օրը` 2018 թվականի մայիսի 26-ին` Վինձոր ամրոցում[11][19][20]: Նախքան հարսանիքը, որ համար կվճարի արքայական ընտանիքը, Մարքլը կստանա բրիտանական քաղաքացիություն և կփոխի իր կրոնը մկրտության ծեսից հետո, որը ընդունված է անգլիական եկեղեցում[21][22]: Նոր մկրտության և հաստատման արարողությունը տեղի կունենա Վինձորի Սուրբ Գևորգ եկեղեցում[23]: Դրանից հետո նա կթողնի դերասանուհու կարիերան[24]:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմի անուն Բնօրինակի անուն Դեր
2005 Ավելին, քան սեր A Lot Like Love Նատալի
2010 Թեկնածու The Candidate Քեթ
2010 Հիշիր ինձ Remember Me Մեգան
2010 Փախուստ Վեգասից Get Him to the Greek Տատյանա
2011 Անտանելի ղեկավարներ Horrible Bosses Ջեյմի
2012 Անգործունակ ընկերներ Dysfunctional Friends Թերրի
2013 Պատահական հանդիպումներ Random Encounters Մինդի

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմի անուն Բնօրինակ անուն Դեր Ծանոթագրություններ
2002 Գլխավոր հիվանդանոց General Hospital Ջիլլ Ցերեկային օճառային սերիալ
2004 Ապագայի քաղաք Century City Նատաշա Դրվագ. «A Mind Is a Terrible Thing to Lose»
2005 Կրճատումներ Cuts Քորի Դրվագ. «My Boyfriend’s Back»
2005 Սիրո միավորում Love, Inc. Թերեզա Սանթոս Դրվագ. «One on One»
2006 Պատերազմ տանը The War at Home Սյուզան Դրվագ. «The Seventeen-Year Itch»
2006 Խաբեություն Deceit Գվեն Հեռուստաֆիլմ
2006 C.S.I.. Հանցագործության վայրը Նյու Յորք CSI: NY Վերոնիկա Պերես Դրվագ. «The Seventeen-Year Itch»
2008 Առաքյալները The Apostles Քելլի Քլհուն Փորձնական
2008 Լավ վարքագիծ Good Behavior Սեդի Վալենսիա Փորձնական
2008 90210. Նոր սերունդ 90210 Վենդի Դրվագ. «The Jet Set» и «We’re Not in Kansas Anymore»
2008 Երկար ու երջանիկ 'Til Death Տարա Դրվագ. «Joy Ride»
2009 Ճանապարհի ասպետը Knight Rider Էննի Օրտիս Դրվագ. «Fight Knight»
2009 Առանց հետքի Without a Trace Հոլլի Շեպարդ Դրվագ. «Chameleon»
2009 Եզր Fringe Կրտսեր գործակալ Էմի Ջեսապ Դրվագ. «A New Day in the Old Town» и «Night of Desirable Objects»
2009 Լիգա The League Մինգեն Դրվագ. «The Bounce Test»
2010 C.S.I. Մայամիի հանցագործության վայրը CSI: Miami Սպա Լիա Մոնտոյան Դրվագ. «Backfire»
2011 — մեր օրեր Suits Suits Ռեյչել Զեյն մշտական դեր
2012 Կասլ Castle Շառլոտա Բոյդ Դրվագ. «Once Upon a Crime»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 http://www.bbc.co.uk/news/entertainment-arts-37908788
  3. 3,0 3,1 3,2 http://catalogue.bnf.fr/ark:/12148/cb16687080v
  4. 4,0 4,1 4,2 Who is Meghan Markle? — 2018.
  5. Griffiths Emmy։ «Will Meghan Markle use her first name Rachel if she marries Prince Harry?»։ Hello!։ Վերցված է September 8, 2017 
  6. UKTV (February 21, 2016)։ «Meghan Markle Rapid Fire Questions | Suits Season 5 | Dave»։ YouTube։ Արխիվացված օրիգինալից June 7, 2017-ին։ Վերցված է September 15, 2017 
  7. «Meghan Markle: Six things you didn't know about Prince Harry's girlfriend»։ The Week։ November 8, 2016։ Արխիվացված օրիգինալից November 10, 2016-ին 
  8. Dewan Angela, Isaac Lindsay (November 8, 2016)։ «Meghan Markle: Prince Harry warns press about harassing girlfriend»։ CNN։ Արխիվացված օրիգինալից November 8, 2016-ին 
  9. 9,0 9,1 «Подруга принца Гарри Меган Маркл: кто она» (ռուսերեն)։ Би-Би-Си։ 2016-11-10։ Վերցված է 2016-11-10 
  10. 10,0 10,1 «Как Канада подготовила Меган Маркл к жизни в королевской семье» (ռուսերեն)։ Би-Би-Си։ 2017-11-27։ Վերցված է 2017-11-28 
  11. 11,0 11,1 Стала известна дата свадьбы принца Гарри и Меган Маркл
  12. «Meghan Markle: Biography»։ TV Guide։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-03-23-ին։ Վերցված է 2013-02-27 
  13. «Meghan Markle Biography»։ BuddyTV։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-03-23-ին։ Վերցված է 2013-02-27 
  14. Meghan Markle, Husband Trevor Engelson Quietly Separated In August
  15. Prince Harry condemns press 'abuse' of girlfriend
  16. «Принц Гарри женится на Меган Маркл»։ BBC Русская служба (ռուսերեն)։ 2017-11-27։ Վերցված է 2017-11-27 
  17. «Королевская помолвка: кольцо из Ботсваны и новый титул Меган Маркл»։ BBC Russian։ 27 ноября 2017։ Վերցված է 27 ноября 2017 
  18. Принц Гарри сам придумал дизайн помолвочного кольца Меган Маркл // Spletnik.ru.
  19. «His Royal Highness Prince Harry and Ms. Meghan Markle are engaged to be married»։ Британская королевская семья։ 27 ноября 2017։ Վերցված է 27 ноября 2017 
  20. «The wedding of Prince Harry and Ms.Meghan Markle»։ Британская королевская семья։ 28 ноября 2017։ Վերցված է 28 ноября 2017 
  21. «Свадьба принца Гарри и Меган Маркл назначена на май»։ BBC Russian։ 28 ноября 2017։ Վերցված է 28 ноября 2017 
  22. Robert Booth (28 ноября 2017)։ «Prince Harry to marry Meghan Markle at Windsor Castle in May»։ The Guardian։ Վերցված է 29 ноября 2017 
  23. Свадьба года: стало известно где и когда поженятся принц Гарри и Меган Маркл
  24. «Принц Гарри и Меган Маркл: семь новых фактов о королевской паре»։ BBC Russian։ 28 ноября 2017։ Վերցված է 28 ноября 2017 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]