Մարտիրոս Գավուկչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարտիրոս Գավուկչյան
Martiros Kavoukjian.jpg
Ծնվել էօգոստոսի 8, 1908(1908-08-08) կամ 1908
ԾննդավայրՆիգդե, Թուրքիա
Մահացել էօգոստոսի 8, 1988(1988-08-08)
Վախճանի վայրՄոնրեալ, Մոնրեալի շրջան, Քվեբեկ, Կանադա
Ազգությունհայ
ՊարգևներՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ
Մարտիրոս Գավուկչյան Վիքիդարանում

Մարտիրոս Գավուկչյան (օգոստոսի 8, 1908(1908-08-08) կամ 1908, Նիգդե, Թուրքիա - օգոստոսի 8, 1988(1988-08-08), Մոնրեալ, Մոնրեալի շրջան, Քվեբեկ, Կանադա), հայ ճարտարապետ, զբաղվել է նաև պատմությամբ, ճարտարապետությամբ և լեզվաբանությամբ: Արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետի կոչմանը (1972)[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1908 թվականի օգոստոսի 8-ին Թուրքիայի Նիգդե քաղաքում, որտեղից և շուտով ընտանիքը տեղափոխվել է Մոսուլ: 1935-1947 թվականներին եղել է Մուսոլ քաղաքի գլխավոր ճարտարապետը: 1947—1979 թվականներին աշխատել է Հայաստանում որպես ճարտարապետ, այնտեղ մասնակցություն է ունեցել մի շարք ճարտարապետական կառույցների և հուշարձանների կառուցման և վերականգման աշխատանքներին:

Շնորհիվ իր հետաքրքրությանը դեպի հին քաղաքների ավերակների պեղումը, հետաքրքրվել է պատմությամբ, հատկապես Հին Արևելքի պատմությամբ՝ Շումեր, Աքքադ, Ասորեստան և Ուրարտու: Զբաղվել է հայ ժողովրդի ծագման խնդրով: Մասնակցել է գտնված սեպագիր արձանագրութնունների թարգմանությամբ, հատկապես Նուզիում (Միտաննի պետության քաղաքներից մեկը մ.թ.ա. 2-րդ հազարամյակ):

Տիրապետել է հայերեն, արաբերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներին, իմացել և աշխատանքի մեջ օգտագործել է այլ եվրոպական և սլավոնական լեզուներ: Սովորել է նաև վեց «մահացած» լեզուներ, որոնցից են աքքադերենը, շումերերենը և խուռիերենը, հետաքրքրվել է տարբեր գիտություններով՝ հնագիտություն, դիցաբանություն, բառագիտություն և այլն:

Ապրելով և ստեղծագործելով Խորհրդային Հայաստանում, կապեր է հաստատել Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի հետ, իսկ 1970 թվականին հանդես է ունեցել «Արմեն և Հայ անունների ծագումը» հոդվածով, պաշտպանելով Ուրարտու հայկական կոնցեպցիաներից մեկը, որը տպագրված էր «Коммунист» ամսագրում: Մարտիրոս Գավուկչյանը լավ չէր վերաբերվում ԽՍՀՄ միությանը և իր հրապարակումները նա կատարել է ուրիշ երկրներում՝ իր հաշվին: 1973 թվականին Բեյրութում հայերեն լեզվով հրապարակել է իր հիմնական ուսումնասիրություն «Արմեն և Հայ անունների ծագումը և Ուրարտու»-ն, որն ավելի լիարժեք է բացահայտում հայկական Ուրարտուի տեսությունը: Հաջորդ տասնամյակի ընթացքում Կանադայում և ԱՄՆ-ում Գավուկչյանը հայերեն լեզվով հրատարակել է ևս երկու խոշոր աշխատանքներ, ինչպես նաև վերահրատարակել է անգլերեն լեզվով, որտեղ ուսումնասիրողը փաստեր է բերել հայ և շումեր ազգերի կապերի վերաբերյալ:

Մարտիրոս Գավուկչյանը իր կյանքի վերջին տարիներին ուսումնասիրել է շումերական մշակույթը, որպեսզի ապացուցի, որ հայ ժողովուրդը հնագույնն է աշխարհում:

Ի տարբերություն ճարտարապետական աշխատանքներին, Մարտիրոս Գավուկչյանի պատմական նշանակություն ունեցող աշխատությունները չեն ստացել գիտական ճանաչում, նրան չի հաջողվել հրապարակել իր աշխատությունները ո՛չ ԽՍՀՄ-ի, ո՛չ ել Արևելքի երկրների հրատարակություններում: Սակայն վերջերս Հայաստանում կտրուկ հետաքրքրություն է առաջացել դեպի ուսումնասիրողի այն աշխատությունները, որոնք ապացուցում են, որ բնիկ հայերը հին ժամանակներից բնակվել են Հայաստանում:

Ուրիշ այդ կոնցեպցիայի հայ հետևողներ, ինչպիսիք են Լևոն Շահինյանը, Ռաֆայել Իշխանյանը, Անժելա Տերյանը, Կարապետ Սուքիասյանը, Ալեքսանդր Վարպետյանը և Լիլի Ստեփանյանը, օգտագործում են Գավուկչյանի աշխատությունները իրենց աշխատանքներում:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Armen yev Hay anunneri tzagumn yev Urartun» (Происхождение имен Армен и Ай, и Урарту, на арм.), Бейрут, 1973
  • «Armenia, Subartu and Sumer: the Indo-European homeland and ancient Mesopotamia;», Montreal, 1989, ISBN 0921885008 (հատվածներ)
  • «The Genesis of Armenian People», Montreal, 1982.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]