Մարսել Կորդես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարսել Կորդես
Marcel Cordes, 1960.jpg
Ծնվել էմարտի 11, 1920(1920-03-11)[1][2][3]
Շտելցենբերգ, Landkreis Kaiserslautern, Ռայնլանդ Պֆալց[1]
ԵրկիրFlag of Germany.svg Գերմանիա
Մահացել էնոյեմբերի 26, 1992(1992-11-26)[1][3] (72 տարեկանում)
Angerberg, Kufstein District, Տիրոլ, Ավստրիա
Մասնագիտությունօպերային երգիչ
Երգչաձայնբարիտոն
Գործիքներվոկալ

Մարսել Կորդես (անգլ.՝ Marcel Cordes, ծննդյան անունը՝ Կուրտ Շումախեր, մարտի 11, 1920(1920-03-11)[1][2][3], Շտելցենբերգ, Landkreis Kaiserslautern, Ռայնլանդ Պֆալց[1] - նոյեմբերի 26, 1992(1992-11-26)[1][3], Angerberg, Kufstein District, Տիրոլ, Ավստրիա), գերմանացի բարիտոն, օպերային երգիչ: Համարվում է 1950-1960-ական թվականների իտալական օպերայի գերմանացի առաջատար բարիտոն: Հանդես է եկել Եվրոպայի խոշոր օպերային թատրոններում, կատարել ամբողջական օպերաների և հատվածների ձայնագրություններ, այդ թվում`1956 թվականին Կառլ Օրֆի «Die Kluge»-ի առաջին ամբողջական ձայնագրությունը:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուրտ Շումախերը ծնվել է Շտելցենբերգում[4]: 16 տարեկանից սովորել է Կայզեսլաուտերնի կոնսերվատորիայում, 3 տարի հետո կրթաթոշակ ստանալուց հետո՝ Hochschule für Musik und Darstellende Kunst Mannheim (Երաշտության և կատարողական արվեստի համալսարան)[4]: 1941 թվականին առաջին անգամ որպես տենոր հանդես է եկել Էգերի քաղաքային թատրոնում, Ռուջերո Լեոնկավալոյի Պայացներում կատարելով Կանիոյի դերը: Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին: 1948-1950 թվականներին երգել է Կայզեսլաուտերնի Pfalztheater-ում: Այնուհետև տեղափոխվել է Մանհայմի ազգային թատրոնում[4]:

Ֆրից Կրաուսի հետ ուսումնասիրել է բարիտոնային դերեր[4], 1951 թվականից հանդես է եկել Բադենի պետական թատրոնում, որտեղ նրան խորհուրդ են տվել օգտագործել գեղարվեստական անուն: Որպես Մարսել Կորդես առաջին կատարումը եղել է Վագների Տանհոյզեր օպերայում: Հետագայում հանդես է եկել գերմանալեզու օպերայի թատրոններում ու համերգասրահներում[4]:

1954 թվականից Կորդեսը եղել է Մյունխենի Բավարիայի պետական օպերայի անդամ, երգել է նաև Եվրոպայի մեծ բեմերում[4]: 1956 թվականին արժանացել է բավարիական Kammersänger-ի: 1957 թվականի դեկտեմբերին Ջուզեպպե Վերդիի Ֆալստաֆ օպերայում հանդես է եկել Ֆորդի դերում, իսկ Դիտրիխ Ֆիշեր-Դիսկաուն առաջին անգամ կատարել է գլխավոր դերերգը: 1962-1964 թթ. մասնակցել է Բայրոյթի փառատոնին, հանդես եկել որպես Դոներ Հռենոսի ոսկին և որպես Գունթեր Աստվածների մայրամուտը օպերաներում[5]:

Կորդեսը հայտնի է իտալական օպերայում իր առաջատար բարիտոն դերերգերով, ինչպիսիք են՝

Բեմը թողել է ականջներից մեկի խլության պատճառով: Ապրել է Տիրոլում, մահացել Անգերբերգ կոմունայում[4]:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Jürgen Kesting : "Zwei deutsche Italiener" – Josef Metternich und Marcel Cordes. In: Die großen Sänger. Econ 1993.
  • Klaus Ulrich Spiegel: "Gebt eine Maske mir" – Marcel Cordes: Stimmphänomen, Meistersänger, Komödiant. HAfG 2009.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #12447800X // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Kutsch, Karl J.; Riemens, Leo Riemens, eds. (1999). Cordes, Marcel. Großes Sängerlexikon (in German)
  5. 5,0 5,1 "Marcel Cordes". Bayreuth Festival

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]