Մարուդուն Գոպալան Ռամաչանդրան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարուդուն Գոպալան Ռամաչանդրան
թամիլերեն՝ ம. கோ. இராமச்சந்திரன்
Ծնվել էհունվարի 17, 1917(1917-01-17)[1]
ԾննդավայրԿանդի, Բրիտանական Ցեյլոն, Միացյալ Թագավորություն
Մահացել էդեկտեմբերի 29, 1987(1987-12-29)[1] (70 տարեկան) կամ դեկտեմբերի 24, 1987(1987-12-24)[2] (70 տարեկան)
Մահվան վայրՉեննայ, Հնդկաստան
ԿրթությունՄադրասի համալսարան
Քաղաքացիություն Հնդկաստան,  Բրիտանական Հնդկաստան և  Հնդկաստանի տիրապետություն
Կրոնհինդուիզմ
Մասնագիտությունդերասան, կինոդերասան, քաղաքական գործիչ, կինոռեժիսոր, սցենարիստ և կինոպրոդյուսեր
Ամուսին(ներ)V. N. Janaki?
Պարգևներ և մրցանակներ

Մարուդուն Գոպալան Ռամաչանդրան (թամիլերեն՝ மருதூர் கோபாலன் இராமச்சந்திரன், հունվարի 17, 1917(1917-01-17)[1], Կանդի, Բրիտանական Ցեյլոն, Միացյալ Թագավորություն - դեկտեմբերի 29, 1987(1987-12-29)[1] կամ դեկտեմբերի 24, 1987(1987-12-24)[2], Չեննայ, Հնդկաստան), հնդիկ կինոդերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, թամիլյան կինոյի աստղ, քաղաքական ու պետական գործիչ, Անադուրայի անվան դրավիդյան պրոգրեսի համահնդկական ֆեդերացիայի առաջնորդ, որը Թամիլ Նադու նահանգի երկու կարևոր կրոնական խմբակցություններից մեկն է։ 1977-1987 թվականներին Թամիլանդ նահանգի Գլխավոր նախարարն է՝ վարչապետը[3], Հնդկաստանի անկախացումից հետո համարվում է Հնդկաստանի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկը[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռամաչանդրաննամականիշ, 1990

Մարուդուն Գոպալան Ռամաչանդրան ծնվել է Ցեյլոն կղզում (այժմ ՝ Շրի Լանկա) Մելակկատա Գոպալան Մենոնի և Մարուդուր Սատյաբհամայի ընտանիքում։ Մանկության տարիներին նա դաստիարակվել է հինդուական ոգով ՝ հիմնվելով հին առասպելների վրա։ Հետագայում, տեղափոխվելով Մադրաս, ստացել է տարրական կրթություն։

1936 թվականին առաջին անգամ նկարահանվել է ռեժիսոր Էլիս Դունգանի «Սաթի Լիլավաթի» կինոֆիլմում (1995թ)[5]։ Դրանից հետո մի քանի տարի նկարահանվել է երկրորդական դերերում, ավելի ուշ սկսել է գլխավոր դերեր ստանալ։ Միայն 1950 թվականին տեղի ունեցավ նրա ստեղծագործական առաջխաղացումը «Մանթիրի Կումարի» ֆիլմում։ 1954 թվականի «Մալաիկկալան» ֆիլմը նրան դարձրել է գերաստղ, ով դրանից հետո ստորագրեց որպես Մ. Գ. Ռամաչանդրան։

Մ. Գ․ Ռամաչանդրանը համարվում է թամիլական կինոյի պատմության մեջ թիվ մեկ գործիչը։ Նա գլխավոր դերեր է խաղացել բազմաթիվ բլոկբաստերներում, այդ թվում ՝ առաջին գունավոր թամիլական «Ալի Բաբան և քառասուն ավազակները» ֆիլմում։ Դերասանը միանգամից երեք տասնամյակ գտնվել է թամիլական կինոյի գագաթին՝ 1950-ականներին, 1960-ականներին և 1970-ականներին։ Նկարահանվել է մոտ 150 կինոֆիլմերում թամիլերեն, մալայալամ և հինդի լեզուներով։ Որպես ռեժիսոր բեմադրել է 4 ֆիլմ։

1960 թվականին նա ներկայացվել է Պադմա Շրի պետական մրցանակի, որից հրաժարվել է, քանի որ տեքստը գրվել է միայն հինդի լեզվով և դևանագարի այբուբենով, որը չի օգտագործվում Հարավային Հնդկաստանի լեզուներում, որոնք պատկանում են Դրավիդյան լեզվաընտանիքին։ 1964 և 1969 թվականներին դարձել է Filmfare Awards South՝ Հարավային Հնդկաստանի ամենակարևոր կինոմրցանակի դափնեկիր։ 1968 թվականին ՝ Թամիլ Նադու նահանգի կինոմրցանակ։ 1971 թվականին արժանացել է Հնդկաստանի ազգային կինոմրցանակի։ Հանրաճանաչության ալիքի վրա նա սկսեց զբաղվել քաղաքականությամբ։ 1950-ականների սկզբին ընդունվել Է Հնդկաստանի ազգային կոնգրես կուսակցություն։ 1953 թվականին դարձել է Դրավիդյան կուսակցության անդամ, որը հավատարիմ էր թամիլական ազգայնականության գաղափարախոսությանը, դեմ էր Հնդկաստանի հարավային նահանգներում հինդուիզմի բռնի տարածմանը։ Եղել է Թամիլ Նադու նահանգի Օրենսդիր ժողովի պատգամավոր, ավելի ուշ երկու անգամ զբաղեցրել է Թամիլնադ նահանգի գլխավոր նախարարի պաշտոնը։ Սեփական ժողովրդականության շնորհիվ նպաստել է Դրավիդյան կուսակցության հեղինակության բարձրացմանը։ 1972 թվականին կուսակցության առաջնորդի հետ տարաձայնությունների պատճառով նա դուրս է եկել կուսակցությունից՝ հիմնելով նորը՝ Անադուրայի անվան դրավիդյան պրոգրեսի համահնդկական ֆեդերացիան (ԱԴՄԿ)։ Կուսակցությունն առաջին անգամ Թամիլնադ նահանգում իշխանության է եկել 1977 թվականին[3]։

1980-ականների ընթացքում Ռամաչանդրանի առողջությունը վատթարացել է, ուստի կուսակցության գործերին նրա մասնակցության աստիճանը նվազել է, ինչի արդյունքում կուսակցության ներսում երկու խմբավորումների միջև պայքարը սաստկացել է։ Արդյունքում, 1987 թվականին Ռամաչանդրանի մահից հետո կուսակցությունը բաժանվել է երկու խմբակցության, որոնցից մեկը գլխավորում էր Ռամաչանդրանի այրին՝ Ջանակին, իսկ մյուսը՝ նրա հովանավորյալը և նախկին կինոաստղ Ջայալալիտան։ Թամիլ Նադուի խորհրդարանում մեծամասնությունը Ջանակի Ռամաչանդրան խմբակցությունն էր և այն ղեկավարում էր նահանգի կառավարությունը։

1974 թվականին ստացել է Մադրասի համալսարանի և Արիզոնայի համալսարանի (ԱՄՆ) պատվավոր դոկտորի կոչում։ Մահացել է 1987 թվականի դեկտեմբերին շաքարային դիաբետով բարդացած երիկամային անբավարարությունից, որի պատճառով ունեցել է տեսողության խնդիրներ։ 1988 թվականին հետմահու պարգևատրվել է Հնդկաստանի բարձրագույն քաղաքացիական պետական պարգևով՝ Բհարատ Ռատնայով։

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #11899493X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  3. 3,0 3,1 «MGR Remembered – Part 26 | Ilankai Tamil Sangam». web.archive.org. 2017 թ․ օգոստոսի 16. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 16. Վերցված է 2024 թ․ մարտի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  4. «Modi to Mamata, MGR to NTR: Vir Sanghvi lists 70 politicians who changed India». Hindustan Times. Վերցված է 2024 թ․ մարտի 25-ին.
  5. «Sathi Leelavathi - Google Որոնում». www.google.com. Վերցված է 2024 թ․ մարտի 25-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Attar Chand M.G. Ramachandran, My Blood Brother. — Gian Pub, 1988. — 229 с.
  • M. S. S. Pandian The Image Trap: M.G. Ramachandran in Film and Politics. — New Delhi: Sage Publications, 2014. — 166 с.
  • Roopa Swaminathan M.G. Ramachandran: Jewel of the Masses. — Rupa & Co, 2002. — 80 с.
  • K. Mohandas MGR, the Man and the Myth. — Panther Publishers, 1992.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարուդուն Գոպալան Ռամաչանդրան» հոդվածին։