Մարիանա Մաթեուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարիանա Մաթեուս
Marijana Matthaus.jpg
Ծնվել էսեպտեմբերի 27, 1971(1971-09-27) (48 տարեկան)
ԾննդավայրՎրբաս, Սերբիա
ՔաղաքացիությունFlag of Serbia.svg Սերբիա
Մասնագիտությունինքնակենսագիր, socialite, մոդել և նորաձևության դիզայներ
ԱմուսինԼոտար Մաթեուս և Միոդրագ Կոստիչ

Մարիանա Մաթեուս (սերբ.՝ Marijana Mateus / Маријана Матеус, սեպտեմբերի 27, 1971(1971-09-27), Վրբաս, Սերբիա), սերբ գործարար, գրող։ Մարիաննա Մատթեուս հավաքածուի և Lux Uniforms ապրանքանիշի հիմնադիրը, սեփականատերը և ստեղծագործական տնօրենն է, որը մասնագիտացած է գործարարների համար անհատական համազգեստների դիզայնի ոլորտում, ինչպես նաև Andaj շքեղ արտահագուստի ապրանքանիշի հիմադիրը, որը ներկայացված է Լոնդոնում։ Մարիանա Մաթեուսը հաճախ է հանդես գալիս սոցիալական մեդիայում և թողարկում է տարատեսակ ապրանքներ՝ կապված իր անվան հետ։

Վաղ կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիանա Մաթեուսը (ծնված՝ Մարիանա Չոլիչ) ծնվել է Սերբիայում և վաղ տարիքից հետաքրքրվել նորաձևությամբ, մայրը նրան տարել է նորաձևության շոուների երկրի մայրաքաղաք Բելգրադում։ Չափահաս դառնալուց հետո ապրել է Նյու Յորքում, որտեղ ավարտել է Լուբին բիզնես դպրոցը 1999 թվականին։ 2004 թվականին ընդունվել է Լոնդոնի արվեստի համալսարանի Լոնդոնի նորաձևության քոլեջ։ Դրանից բացի Մարիանա Մաթեուսը ունի մանկավարժության բակալավրի աստիճան։

Մասնագիտական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականին Մարիանան սկսել է իր կարիերան՝ ստեղծելով Obuća Metro[1] կոշիկի ապրանքանիշը Սերբիայում և հաջողությամբ գլխավորել ընկերությունը 1990-1996 թվականներին որպես գործադիր տնօրեն։ 2003 թվականին նա բացել է իր առաջին նորաձևության խանութը՝ «My Style», Հունգարիայի մայրաքաղաք Բուդաբեշտում, 2007 թվականին՝ երկրորդը Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում, որտեղ նա ապրում էր իր երկրորդ ամուսնու՝ Լոթար Մաթեուսի հետ[2]։ Մի քանի տարի անց՝ 2009 թվականին, Մարիանան հիմնադրել էիր առաջին ապրանքանիշը, որ կոչվել է Marijana Class[3] (ավելի ուշ վերանվանվել է The Marijana Matthaus Collection) և նույն տարում անցկացրել իր առաջին նորաձևության շոուն Բելգրադի նորաձևության շաբաթվա շրջանակներում[4]։ 2010 թվականի հունիսի 1-ին Մարիանան ներկայացրել է լողազգեստների իր առաջին շարքը[5]։ Նրա ստեղծած հագուստները կրել են Սերբիայի ազգային գեղեցկության մրցույթի մասնակիցները[6]։ Նրա «Ես Մարիանան եմ»[7] նորաձևության շոուն ացկացվել է 2011 թվականի մարտի 17-ին Մոսկվա հյուրանոցում[8][9]։ Ֆլորա նորաձևության հավաքածուն ցուցադրվել է Սերբիայի ազգային թատրոնի գլխավոր բեմում 2012 թվականին, և նույն թվականի դեկտեմբերին[10] Մարիաննան նորաձևության շոու է կազմակերպել Մոսկվա հյուրանոցում, որտեղ ներկայացրել է իր նոր Allure Baroque հավաքածուն[11][12]։ Մարիանան ընդլայնել է իր բիզնեսը 2010 թվականին և հիմնել նոր ապրանքանիշ՝ Lux Uniforms[13], որը մասնագիտացած է բիզնես համազգեստների դիզայնի ոլորտում, ինչպես նաև շքեղ արտահագուսի նոր ապրանքանիշ՝ Andaj[14]։ Այն հիմնականում նախատեսված է բրիտանական շուկայի համար և մեկնարկել ու հանրությանն է ներկայացվել Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնի The Westbury[15] հյուրանոցում 2016 թվականի սեպտեմբերին։ Բազմաթիվ հայտնի անձինք և հեռուստաաստղեր հաճախ հագնում են նրա ստեղծած հագուստը, որոնց թվում են տարածաշրջանի ամենահայնտի երգիչներ, ինչպիսիք են Սվետլանա Ցեցա Ռաժնատովիչը, Միլենա Վասիչը, Սնեժանա Դակիչը, Սանյա Մարինկովիչը, Ելենա Յյովիչիչը, Վեսնա Դեդիչը, Կատարինա Ռադենկովիչը , Քսենյա Միատովիչը[16][17][18]։

Այլ աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիանա Մատթուսը 2006 թվականի դարձել է Սամսունգի ֆուտբոլային թիմի հեռուստաարշավի դեմքը[19]։

2010 թվականի ապրիլի 27-ին Մարիանան թողարկել է իր առաջին վեպը՝ Amouage[20][21]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիանա Մաթեուսը 1990 թվականին ամուսնացել է տարածաշրջանի ամենահաջողակ գործարարներից մեկի՝ Միոդրակ Կոստիչի հետ․ նրանք ունեն 3 երեխա։ Նրա երկրորդ ամուսինը գերմանացի ֆուտբոլի մարզիչ և նախկին ֆուտբոլիստ Լոթար Մաթեուսն է։ Մարիանա Մաթեուսը ապրում է Լոնդոնում, Բուդապեշտում և Բելգրանդում։ Նա գիտի 5 լեզու՝ սերբերեն, անգլերեն, իտալերեն, հունգարերեն և գերմաներեն[22][23]։ Մարիանան հայտնի է նաև իր բարեգործական գործունեությամբ և հաճախ է կատարում նվիրատվություններ[24][25][26]։ Նա պարբերաբար դիմում է տեղի հայտնի մարդկանց՝ խնդրելով նվիրատվություններ կատարել՝ օգնելու համար կարիքավոր կանանց։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Obuća Metro
  2. Matthäus Marijana։ «My Style»։ www.marijanamatthaeus.com։ Վերցված է 28 October 2011 
  3. Marijana Class
  4. «Revija Marijane Mateus»։ Story։ 14 April 2009։ Վերցված է 5 February 2013 
  5. B. E. (27 May 2010)։ «Marijana Mateus kreira kupaće kostime»։ Blic (Serbian)։ Վերցված է 28 October 2011 
  6. B, R. A, M. (2 June 2010)։ «Ivana najlepša»։ Blic (Serbian)։ Վերցված է 28 October 2011 
  7. «Vatreno plave haljine Marijane Mateus»։ Mondo։ 17 March 2011։ Վերցված է 5 February 2013 
  8. «Lotar Mateus na Marijaninoj reviji»։ Blic։ 18 March 2011։ Վերցված է 5 February 2013 
  9. «Crno-beli svet Marijane Mateus»։ Story (Serbian)։ 21 September 2011։ Վերցված է 28 October 2011 
  10. «SPEKTAKL U NOVOM SADU: MARIJANA MATEUS U CARSTVU CVEĆA»։ S Media։ 11 May 2012։ Վերցված է 5 February 2013 
  11. «GLAMUROZNO: Marijana Mateus prestavila novu kolekciju!»։ Telegraf։ 7 December 2012։ Վերցված է 5 February 2013 
  12. «Marijana Mateus predstavila novu kolekciju»։ Svet Plus։ 6 December 2012։ Վերցված է 5 February 2013 
  13. Lux Uniforms
  14. Andaj
  15. The Westbury
  16. «Ceca u Prilepu prevazišla samu sebe»։ Tračara.com (Serbian)։ 20 July 2010։ Վերցված է 28 October 2011 
  17. «Ceca Ražnatović proslavila rođendan»։ Hello! (Serbian)։ 15 June 2011։ Վերցված է 28 October 2011 
  18. «Famous in Marijana Class»։ Marijana Class։ www.marijanamatthaeus.com։ Վերցված է 5 February 2013 
  19. Article in Blic News
  20. «Marijana Mateus promovisala knjigu»։ Blic։ 27 April 2010։ Վերցված է 5 February 2013 
  21. «Amoaž - iskrena knjiga Marijane Mateus»։ Mondo։ 27 April 2010։ Վերցված է 5 February 2013 
  22. Stanković Simonida (2006)։ «Marijana Mateus: Žena koja živi kako želi»։ Puls (Serbian)։ Վերցված է 28 October 2011 
  23. Karanović Zorica (10 April 2008)։ «Dva uspešna muža i kolekcija»։ Politika (Serbian)։ Վերցված է 28 October 2011 
  24. «Marijana Mateus priprema humanitarni bal»։ Svet (Serbian)։ 27 January 2010։ Վերցված է 28 October 2011 
  25. «Svetosavski bal»։ Story (Serbian)։ 29 January 2010։ Վերցված է 28 October 2011 
  26. «Bal vraćen među oficire»։ Politika (Serbian)։ 31 January 2011։ Վերցված է 28 October 2011 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]