Մասսի
| Բնակավայր | |||
|---|---|---|---|
| Մասսի | |||
| ֆրանսերեն՝ Massy[1] | |||
| |||
| 48°43′50″N 2°16′35″E / 48.73056°N 2.27639°E | |||
| Երկիր | |||
| Համայնք | Էսոն | ||
| Մակերես | 9,43 կմ² | ||
| ԲԾՄ | 55 մետր, 110 մետր, 84 մետր | ||
| Բնակչություն | ▲51 729 մարդ (հունվարի 1, 2023)[2] | ||
| Փոստային դասիչ | 91300[3] | ||
| Պաշտոնական կայք | ville-massy.fr(ֆր.) | ||
|
| |||
Մասսի (ֆրանսերեն՝ Massy. (
արտասանություն). masi), քաղաք և համայնք Ֆրանսիայում՝,Իլ դը Ֆրանս երկրամասի Էսոն դեպարտամենտում, Փարիզի ագլոմերացիայի հարավային եզրին, Ֆրանսիայի մայրաքաղաքի կենտրոնից՝ զրոյական կետից 14,7 կմ հեռավորության վրա։ Փարիզի կենտրոնի հետ կապված է RER քաղաքային տրանսպորտով։ TGV ճեպընթաց գնացքը նույնպես կայարան ունի Մասիում։
Քաղաքը հայտնի է կրկեսային միջազգային փառատոններով, որոնց պարբերաբար մասնակցում է անգամ Մոնակոյի արքայազնի ընտանիքը։ Place de France-ը օպերայի շենք է, որտեղ ելույթ են ունենում աշխարհահռչակ արվեստագետներ։ Քաղաքում կան նաև բազմաթիվ բարեկարգված (սովորաբար ֆրանսիական) զբոսայգիներ՝ մանկական խաղահրապարակներով։
Մասսին մոտ է Վերսալյան պալատին։ Մոտակայքում է գտնվում նաև Օռլի օդանավակայանը։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մասսին սահմանակից է Վեռիեր լը Բյուիսոնին, Անտոնիին, Ինյիին, Վիսսուին, Պալեզյոին, Շամպլանին և Շիլլի-Մազարինին։
Բնակչության դինամիկան
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության թվաքանակի փոփոխությունները.

Անվանի անձինք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դենի Դիդրո ( 1713 – 1784 ), լուսավորիչ գրող և փիլիսոփա
- Նիկոլյա Ապպեր ( 1749 – 1841 ), սննդամթերքի պահպանման գյուտարար. նրա գյուտը հիմնված է մթերքը հերմետիկ փակ տարայի մեջ պահելու և ջերմային ստերիլիզացման վրա։
- Ժան Օգյուստ Դոմինիկ Էնգր ( 1780 - 1867 ), ֆրանսիացի նկարիչ
- Ժերոմ Բոնապարտ ( 1784–1860 ), Վեստֆալիայի թագավոր Նապոլեոն Բոնապարտի կրտսեր եղբայրը
- Նյումա Դենի Ֆյուստել դե Կուլանժ ( 1830–1889 ), հին շրջանի և միջնադարի պատմաբան
- Անտուանետա, Մասսիի բարոնուհի ( 1920 - 2011 ), Մոնակոյի արքայադուստր, արքայազն Ալբերտ II-ի մորաքույրը։
- Ալեն Շաբա (* 1958 ), կատակերգու, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր
Գործընկեր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տյուիլրիի ջրավազանը
- Օպերան
- Պոլ Բելյարի անվան մշակութային կենտրոնը
- Երաժշտության և պարի կոնսերվատորիան
- Պիեռ Կուբերտենի անվան մարզական կենտրոնը
- Սենտ Մարի եկեղեցին
- Սենտ Ֆիակր եկեղեցին
- Սբ. Պողոս եկեղեցին
- Սինագոգը
- Բողոքականների եկեղեցին
- սբ. Մարկոս տաճարը
- Վիլժենի դղյակը
- Սենտ Մարի եկեղեցու հին զանգակատունը
- Լյումիերների ծառը
- Ֆյուստել դը Կուլանժի հայրական տունը
- Երկաթուղային կայարանը
- Վիլմորին թաղամասը
- Մասսիի քարտեզը
- AgroParisTech կենտրոնը
- Ոստիկանատունը
- Դեկարտի անվան զբոսայգին
- Նիկոլյա Ապպերը
- Ալեն Շաբան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Code officiel géographique
- ↑ Populations de référence 2023 (ֆր.) — INSEE, 2025.
- ↑ Base officielle des codes postaux — La Poste, 2018.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մասսի» հոդվածին։ |
| ||||||||||||||||||
