Մասնակցի քննարկում:ArmSirius/Արխիվ1

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շքանշան

Իմ Առաջնեկը
Հարգելի՝ Սիրանուշ, այս շքանշանը քեզ, հայերեն վիքիպեդիայում քո առաջին հոդվածը ստեղծելու կապակցությամբ։ Շարունակիր զարգացնել Վիքիպեդիան ։)--Դավիթ4👨‍💻 17:51, 11 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]

Վատ թարգմանություն. «Մեխելեն»

Հարգելի ArmSirius, Ձեր ստեղծած «Մեխելեն» հոդվածը վատ թարգմանություն է։ Եթե հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում չբարելավվի, ապա այն ենթակա է ջնջման։ Զգուշացումն անտեսելու, առանց բարելավման կրկին նույն բովանդակությամբ հոդված ստեղծելու դեպքում կարգելափակվեք։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ օգնության կարիք կզգաք։

-- BekoՔննարկում 12:03, 5 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]

Թարգմանությունը չի ուղղվել, սխալների մի մասի մասին գրել եմ հոդվածի քննարկման էջում։--BekoՔննարկում 15:48, 5 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]

Ներքին հղումներ

Հարգելի՛ Սիրանուշ Շմավոնյան, հոդվածի ամեն բառին ու թվականին հղում չենք դնում, միայն հոդվածի համար կարևոր թվականներին ու բառերին։--Լիլիթ (քննարկում) 11:30, 24 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]

Ոսկե դպրոց

Ոսկե դպրոց հոդվածում Ձեր ավելացրած հատվածում իսպառ բացակայում են կետադրական նշանները։ Խնդրում եմ ուղղել։--Լիլիթ (քննարկում) 11:33, 24 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]

Էջի տեղափոխում

Հարգելի՛ ArmSirius, հոդվածների վերնագրերում փակագծերում լրացուցիչ բառեր ներառվում են այն դեպքում, երբ նույն վերնագրով այլ հոդված արդեն կա։ Դուք պատրաստվո՞ւմ եք նոր հոդված ստեղծել «Տղամարդը խոհանոցում» վերնագրով։--Voskanyan (քննարկում) 11:36, 13 Հունվարի 2018 (UTC)

Տեղեկացում հաճախակի կրկնվող սխալների վերաբերյալ

Հարգելի՛ ArmSirius, ձեր հոդվածներում, եթե անձ եք գրում, պետք է անունը գրել թավատառ, իսկ կողքը, փակագծերի մեջ նաև օտար լեզվով անունը: Մի՛ մոռացեք նաև վերջակետեր դնել նախադասություններից հետո: Հարգանոք՝ --Valen1988 (քննարկում) 11:45, 17 Հունվարի 2018 (UTC):

Արագ ջնջման ներկայացվող հոդվածներ

Հարգելի՛ ArmSirius, հոդվածներն արագ ջնջման ներկայացնելիս պետք է տեղադրել ոչ թե {{ջնջել|}} կաղապարը, այլ {{արագ|}} կաղապարը` գծից հետո նշելով ջնջման ներկայացնելու պատճառը։ Իսկ {{ջնջել|}} կաղապարը ենթադրում է երկարատև քննարկում համապատասխան էջում։ Շնորհակալություն։ --23artashes (քննարկում) 17:15, 18 Հունվարի 2018 (UTC)

Շքանշաններ

Հարգելի՛ ArmSirius, խնդրում եմ դադարեցնել շքանշանների անհիմն բաշխումը՝ դրանով իսկ արժեզրկելով դրանք: --Սիգմա (քննարկում) 12:40, 13 Փետրվարի 2018 (UTC)


հարկելի Սիրանում Շմավոնյան խնդրում եմ ստուգել ձեր հոդվածները հետո ուրիշին ուղղումներ անել– Այս անստորագիր գրառման հեղինակն է Հրաչ 2002 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Ջնջման է ներկայացվել Ռիքշա էջը

Հարգելի՛ ArmSirius, Ձեր ստեղծած կամ խմբագրած Ռիքշա էջը ներկայացված է ջնջման։ Որպես պատճառ նշվում է հետևյալը՝ սխալներ։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ, ինչպես նաև կարող եք հայտնել ձեր կարծիքը կամ առարկությունները ջնջման ներկայացված հոդվածների քննարկման էջում։ Օգնության համար տես նաև «Ինչու է ջնջվել իմ հոդվածը» էջը։--Voskanyan (քննարկում) 14:08, 18 Փետրվարի 2018 (UTC)

-- Voskanyan (քննարկում) 14:08, 18 Փետրվարի 2018 (UTC)

Վատ թարգմանություն. «Մարկո Ռիչչի»

Հարգելի ArmSirius, Ձեր ստեղծած «Մարկո Ռիչչի» հոդվածը վատ թարգմանություն է։ Եթե հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում չբարելավվի, ապա այն ենթակա է ջնջման։ Զգուշացումն անտեսելու, առանց բարելավման կրկին նույն բովանդակությամբ հոդված ստեղծելու դեպքում կարգելափակվեք։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ օգնության կարիք կզգաք։

-- Valen1988 (քննարկում) 12:48, 19 Փետրվարի 2018 (UTC)

Հարգելի Valen1988: Արված է Շնորհակալություն Սիրանուշ Շմավոնյան (քննարկում) 13:28, 19 Փետրվարի 2018 (UTC)

Հարգելի Սիրանուշ Շմավոնյան, արված չէ, բերեմ օրինակներ՝ , վենեցիացի նկարիչ չէ, այլ վենետիկցի, բեմադրիչ-ացենարիստ, В результате драки был убит гондольер, поэтому թարգմանված չէ, միայն երկրորդ մասն է թարգմանված, пейзажи լանդշաֆտը չէ, այլ բնանկարը, Լանդշաֆտների ստեղծման աշխատանքը հանգեցրեց լանդշաֆտային նկարիչների աշխատանքների ուսումնասիրությանը այսպիսի նախադասություն ռուսերենում չկա, սխալ է թարգմանված, Путь художника шёл через Голландию, что славилась своими пейзажистами даже в Риме. թարգմանված չէ, театральные декорации թարգմանել եք թատերական դրվագը , որը սխալ է, Марко Риччи помогал в создании картин для дворца Барлингтон (шесть картин). հատվածը սխալ է թարգմանված լրիվ՝ Լոնդոնյան պալատներերից մեկում Մարկոն նկարեց 6 գեղեցիկ նկարներ: Էլի կան, որ ուշադիր կարդաք, կտեսնեք... Հարգանքներով՝ --Valen1988 (քննարկում) 14:47, 19 Փետրվարի 2018 (UTC):

Հարգելի Valen1988, կխնդրեյի կրկին նայեիք հոդվածը, եթե դժվար չէ կասեք կա՞ն էլի սխալներ, որոնք ես չեմ նկատել: Իսկ Ձեր նշած սխալները, որքան հնարավոր էր ուղղել եմ: Շնորհակալություն՝ --Սիրանուշ Շմավոնյան (քննարկում) 17:54, 19 Փետրվարի 2018 (UTC)

Հարգելի Սիրանուշ Շմավոնյան, հոդվածում առկա էին ահռելի բացթողումներ, այսինքն դուք նախադասությունները թարգմանել էիք կիսատ, իսկ մնացած հատվածնել ամբողջությամբ սխալ: Բոլոր բացթողումները լրացված են, իսկ սխալները՝ ուղղված: Կխնդրեի մյուս անգամ նմանատիպ կիսատ նախադասություններով հոդվածներ չստեղծել, այլապես կրկին նման իրավիճակում կհայտնվեք: Թարգմանեք այն ամենը ինչ կա ռուսերեն հոդվածում: --Shoghik Stepanyan (քննարկում) 09:55, 20 Փետրվարի 2018 (UTC)

Հարգելի ArmSirius, Ձեր ստեղծած «Աշխարհի ամենաթանկ բրենդների ցանկ» հոդվածը վատ թարգմանություն է։ Եթե հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում չբարելավվի, ապա այն ենթակա է ջնջման։ Զգուշացումն անտեսելու, առանց բարելավման կրկին նույն բովանդակությամբ հոդված ստեղծելու դեպքում կարգելափակվեք։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ օգնության կարիք կզգաք։

-- Լիլիթ (քննարկում) 17:04, 21 Փետրվարի 2018 (UTC)

Արգելափակում – 1 օր

Հարգելի՛ ArmSirius, Ձեր մասնակցային հաշիվը արգելափակվել է 1 օր։ Պատճառը՝ բազմաթիվ սխալներով հոդվածների ստեղծում, զգուշացումների անտեսում։ Միաժամանակ զգուշացնում եմ նաև, որ այսուհետ Ձեր հոդվածները ավտոմատ կջնջվեն առանց նախազգուշացման, եթե սխալներ պարունակեն։ Արգելափակման ժամկետի լրանալուց հետո հրավիրում ենք Ձեզ կատարել կառուցողական խմբագրումներ։

Եթե դեմ եք այս արգելափակմանը կամ այն արդարացի չեք համարում, կարող եք արգելափակումից հանելու դիմում ներկայացնել այս գրառման ներքևում։--Emptyfear (քննարկում) 17:09, 21 Փետրվարի 2018 (UTC)

Վատ թարգմանություն. «Թարլակ»

Հարգելի ArmSirius, Ձեր ստեղծած «Թարլակ» հոդվածը վատ թարգմանություն է։ Եթե հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում չբարելավվի, ապա այն ենթակա է ջնջման։ Զգուշացումն անտեսելու, առանց բարելավման կրկին նույն բովանդակությամբ հոդված ստեղծելու դեպքում կարգելափակվեք։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ օգնության կարիք կզգաք։

-- Armen (քննարկում) 20:54, 21 Փետրվարի 2018 (UTC)

Հարգելի Armen հոդվածում առկա թարգմանչական սխալները ուղղել եմ, բայց ամեն դեպքում կխնդրեի որպեսզի դուք էլ նայեիք։Պիտակը նույնպես հեռացրել եմ։Հարգանքներով։- Techno-Freak 13:18, 22 Փետրվարի 2018 (UTC)
Շնորհակալություն, կնայեմ: --Armen (քննարկում) 13:28, 22 Փետրվարի 2018 (UTC)

Խնդրանք

Հարգելի Սիրանուշ Շմավոնյան, ես փորձում եմ ուղել իմ սխալները սակայն չի ստացվում, խնդրում եմ օգնեք: --Աննա Գևորգյան (քննարկում) 13:15, 25 Փետրվարի 2018 (UTC)

Հարգելի Աննա Գևորգյան իմ քննարկման էջում թողած Ձեր հաղորդագրությունը ցավոք սրտի շուտ չէի նկատել: Հոդվածը արդեն դրված է արագ ջնջման: Դուք կարող եք հոդվածը կրկին ստեղծել, սակայն պետք է ուշադիր լինեք որպեսզի սխալներ չլինեն: Հարգանքներով՝ --Սիրանուշ Շմավոնյան (քննարկում) 13:42, 25 Փետրվարի 2018 (UTC)

Հարգելի Աննա Գևորգյան նոր նկատեցի Ձեր ստեղծած հոդվածը Էլջեյ հոդվածի կրկնօրինակն է: Այդ իսկ պատճառով դրված է արագ ջնջման: Հարգանքներով՝ --Սիրանուշ Շմավոնյան (քննարկում) 13:45, 25 Փետրվարի 2018 (UTC)

Վատ թարգմանություն. «Էլզա-Մարթա Լյուբեքք»

Հարգելի ArmSirius, Ձեր ստեղծած «Էլզա-Մարթա Լյուբեքք» հոդվածը վատ թարգմանություն է։ Եթե հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում չբարելավվի, ապա այն ենթակա է ջնջման։ Զգուշացումն անտեսելու, առանց բարելավման կրկին նույն բովանդակությամբ հոդված ստեղծելու դեպքում կարգելափակվեք։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ օգնության կարիք կզգաք։

-- BekoՔննարկում 15:33, 3 Մարտի 2018 (UTC)[reply]

Հարգելի BekoՔննարկում Արված է: Շնորհակալություն --Սիրանուշ Շմավոնյան (քննարկում) 15:48, 3 Մարտի 2018 (UTC)[reply]

Արգելափակում - 3 օր

Հարգելի՛ ArmSirius, Ձեր մասնակցային հաշիվը արգելափակվել է 3 օր։ Պատճառը՝ բազմաթիվ սխալներով հոդվածների ստեղծում, զգուշացումների անտեսում։ Տեքստերը թարգմանում եք մասնակի՝ տարբեր նախադասություններ ըստ հայեցողության, արդյունքում աղավաղվում է իմաստը ու չի համընկնում բնագրի հետ։ Միաժամանակ զգուշացնում եմ նաև, որ այսուհետ Ձեր հոդվածները ավտոմատ կջնջվեն առանց նախազգուշացման, եթե սխալներ պարունակեն։ Արգելափակման ժամկետի լրանալուց հետո հրավիրում ենք Ձեզ կատարել կառուցողական խմբագրումներ։ --BekoՔննարկում 15:53, 3 Մարտի 2018 (UTC) Եթե դեմ եք այս արգելափակմանը կամ այն արդարացի չեք համարում, կարող եք արգելափակումից հանելու դիմում ներկայացնել այս գրառման ներքևում։[reply]

Ստորագրություն

Հարգելի՛ ArmSirius, համաձայն ՎՊ:ՍՏ կանոնակարգի՝ արգելվում է մասնակցի ստորագրությունում մասնակցային և իրական անունից բացի այլ անունների կիրառումը (տե՛ս կետ 3-ը)։ Խնդրում եմ ուղղել ստորագրությունը։ Շնորհակալություն։ -- ջ̸ե̸օ̸ (քնն․) 19:14, 3 Մարտի 2018 (UTC)[reply]

Կանոնակարգին չհամապատասխանող մասնակցային անուն

Հարգելի մասնակից, ՎՊ:ՄԱ կանոնակարգով արգելվում է որպես մասնակցային անվանում օգտագործել անուններ, որոնք համընկնում են առևտրային ապրանքանշանների կամ ընկերությունների անվանումների հետ։ Մասնակցային այժմյան ձեր անունն ուղղակիորեն օգտագործում է BBC ռադիոկորպորացիայի անվանումը, հետևաբար խնդրում եմ անվանափոխման նոր հայտ ներկայացնել այնտեղ, որտեղ փոխել եք։ -- ջ̸ե̸օ̸ (քնն․) 07:39, 5 Մարտի 2018 (UTC)[reply]

Արգելափակում – անժամկետ

Հարգելի՛ ArmSirius, Ձեր մասնակցային հաշիվը արգելափակվել է անժամկետ։ Պատճառը՝ կանոնակարգին չհամապատասխանող անուն։

Եթե դեմ եք այս արգելափակմանը կամ այն արդարացի չեք համարում, կարող եք արգելափակումից հանելու դիմում ներկայացնել այս գրառման ներքևում։-- ջ̸ե̸օ̸ (քնն․) 14:07, 7 Մարտի 2018 (UTC)[reply]

Ցավոք սրտի ստիպված եմ Ձեր մասնակցային հաշիվն անժամկետ արգելափակել, քանի որ մասնակցային ներկայիս անվանումը չի համապատասխանում Մասնակցային անունների վերաբերյալ Վիքիպեդիայում ընդունված կանոնակարգին։ Նախորդ գրառմանս մեջ Ձեզ խնդրել էի անվանափոխման հայտ բացել, որը, ենթադրաբար չէիք արել։ Հետևաբար արգելափակումն անխուսափելի է։ Մասնակցային անունը փոխելուց հետո կարող ենք քննարկել արգելափակումը հանելու հարցը։ Շնորհակալություն։ -- ջ̸ե̸օ̸ (քնն․) 14:07, 7 Մարտի 2018 (UTC)[reply]

Հարգելի՛ GeoO, տեղեկացնեմ ձեզ, որ հայտը մասնակցի հետ անմիջապես ծանուցումը կարդալուց հետո ներկայացրել ենք: --Shoghik Stepanyan (քննարկում) 17:24, 7 Մարտի 2018 (UTC)[reply]

Հարգելի Shoghik Stepanyan, շնորհակալ եմ տեղեկացման համար, սակայն ցավոք դա բավարար չէ։ Այս մասնակցային անունը Վիքիպեդիայում չպետք է երևա այնքան ժամանակ, քանի դեռ խախտում է ՎՊ:ՄԱ կանոնակարգը, ինչը այն անխոս խախտում է։ Սպասենք ստյուարդների որոշմանը։ -- ջ̸ե̸օ̸ (քնն․) 18:47, 7 Մարտի 2018 (UTC)[reply]

Հարգելի՛ GeoO, շնորհակալություն, կսպասենք:--Shoghik Stepanyan (քննարկում) 19:08, 7 Մարտի 2018 (UTC)[reply]

Հարգելի GeoO շնորհակալ եմ, որ զգուշացրեցիք անվան հետ կապված խնդիրները: Արդեն մասնակցային անունս փոխվել է: Կարո՞ղ եմ շարունակել խմբագրումներ կատարել վիքիպեդիայում: Շնորհակալություն՝ --ArmSirius (քննարկում) 15:47, 8 Մարտի 2018 (UTC)[reply]

Ողջույն։ Շնորհակալ եմ տեղեկացնամ համար։ Արգելափակումը հանեցի ։) Հաճելի խմբագրումներ։ -- ջ̸ե̸օ̸ (քնն․) 15:50, 8 Մարտի 2018 (UTC)[reply]

Շատ շնորհակալ եմ GeoO ջան:) --ArmSirius (քննարկում) 15:53, 8 Մարտի 2018 (UTC)[reply]

Կարճ էջ. «Emin»

Հարգելի ArmSirius, Ձեր ստեղծած «Emin» հոդվածը չի բավարարում հոդվածի նվազագույն ծավալի պահանջին։ Եթե հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում չունենա առնվազն 3000 բայթ ծավալ և հեղինակավոր երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր, ապա այն ենթակա է ջնջման։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք։

-- Voskanyan (քննարկում) 17:04, 11 Մարտի 2018 (UTC)[reply]

Voskanyan (քննարկում) Արված է --ArmSirius (քննարկում) 17:28, 11 Մարտի 2018 (UTC)[reply]

Վատ թարգմանություն. «Emin»

Հարգելի ArmSirius, Ձեր ստեղծած «Emin» հոդվածը վատ թարգմանություն է։ Եթե հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում չբարելավվի, ապա այն ենթակա է ջնջման։ Զգուշացումն անտեսելու, առանց բարելավման կրկին նույն բովանդակությամբ հոդված ստեղծելու դեպքում կարգելափակվեք։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ օգնության կարիք կզգաք։

-- Voskanyan (քննարկում) 17:06, 11 Մարտի 2018 (UTC)[reply]

Հարգելի՝ Voskanyan (քննարկում) կխնդրեյի նշեք, ո՞ր հատվածն է ըստ Ձեզ վատ թարգմանություն: Հարգանքներով՝ --ArmSirius (քննարկում) 17:30, 11 Մարտի 2018 (UTC)[reply]

Հարգելի՝ Voskanyan (քննարկում) հոդվածում առկա սխալները արդեն շտկել եմ: Խնդրում եմ հոդվածի պիտակը հանել: Հարգանքներով՝ --ArmSirius (քննարկում) 10:20, 17 Մարտի 2018 (UTC)[reply]

Սխալներ՝
  • ալբոմի ավելի քան 3000 օրինակ - тиражом в 3 000 копий
  • պրոդյուսեր Բրայան Ռոուլինգոմի - с продюсером Брайаном Роулингом
  • Մաքսի հորեղբայր կոչվող ռեստորանը - «У дяди Макса»
  • Իրինա Աղալարով, գործարար - Ирина Иосифовна Агаларова (в девичестве — Гриль), бизнес-леди.
  • Փոքր քույր՝ Շեյլա Աղալարով - Младшая сестра — Шейла Агаларова
  • ստացել է բակալավրի աստիճան - имеет диплом бакалавра «бизнес-менеджмент в области финансов»
  • Արազ Իսկենդեր օղլու Աղալարովն է - Араз Искендер оглы Агаларов
  • ռուս երգիչ և երաժիշտ, երգերի հեղինակ, գործարար և Crocus Group-ի փոխնախագահ (ծագումով ադրբեջանցի է) - российский певец и музыкант азербайджанского происхождения, автор песен, предприниматель, первый вице-президент группы компаний Crocus Group.
  • «Նայեք դեպի երկինք» - «Смотришь в небо»
  • «Կողքին արթնացավ» - «Рядом проснуться»
  • «Եղիր երջանիկ» - «Быть счастливым»
  • Ես հավանում եմ կանանց - Я нравлюсь женщинам
  • Ներել - Проститься
  • Երբ դու ուրախ ես - Если ты рядом
  • Մաքրությամբ - «Начистоту» ------ երգերի և ալբոմների վերնագրերը թարգմանել պետք չէ
  • Մուսլիմա Մագոմաևի - Муслима Магомаева
  • Իսկ «Wonder» ալբոմը «BBC Radio 2» ռադիոկայանով ճանաչվել է շաբաթվա ալբոմ: - «Wonder» был признан «альбомом недели» на «BBC Radio 2»
  • Եզրափակիչ ելույթից առաջ Էմինը աշխատել է - Над заключительным шоу Эмин работал
  • 2016 թվականին Էմինը շրջագայել է ամբողջ Ռուսաստանով։ - В 2016 году Эмин впервые отправился в большой тур по России.--Voskanyan (քննարկում) 10:37, 17 Մարտի 2018 (UTC)[reply]

Հարգելի՝ Voskanyan (քննարկում) ըստ Ձեզ անհրաժեշտություն չկա՞ երգերի անվանումները հայերեն թարգմանել: --ArmSirius (քննարկում) 11:12, 17 Մարտի 2018 (UTC)[reply]

Իմ կարծիքը չի կարևորը, ուղղակի ընդհանրապես Վիքիպեդիայում չենք թարգմանում, մանավանդ եթե թարգմանվում է ոչ ճիշտ։--Voskanyan (քննարկում) 11:19, 17 Մարտի 2018 (UTC)[reply]
Հարգելի՝ Voskanyan (քննարկում) իսկ կարելի՞ է թողնել և հայերեն անվանումը, և նշել ռուսերեն անվանումը: --ArmSirius (քննարկում) 11:33, 17 Մարտի 2018 (UTC)[reply]
Ես չգիտեմ, թե ինչպես է հնարավոր երգի վերնագիրը չթարգմանել, գրել բնագիր լեզվով և միաժամանակ թողնել հայերենը։ Մանավանդ որ, նորից եմ նշում, թարգմանվել են սխալ։ Վերևում նշվածները սխալ թարգմանվածներն են։ Օրինակ՝ Я полюбил նշանակում է՝ Ես սիրեցի, բայց գրված է Ես սիրում էի, որ կլիներ Я любил։ --Voskanyan (քննարկում) 11:38, 17 Մարտի 2018 (UTC)[reply]
Եթե իմ նախորդ գրածը երկիմաստ էր, մի քիչ լավ չի հասկացվում կամ չգիտեմ ինչ, ապա պարզ հայերենով գրում եմ. երգերի և ալբոմների վերնագրերը Վիքիպեդիայում չեն թարգմանվում։ Պետք չէ հայերեն թարգմանել երգերի և ալբոմների վերնագրերը։ Պետք չէ հայերեն գրել երգերի և ալբոմների վերնագրերի թարգմանությունները և կողքը նշել ռուսերենը։ Երգերի և ալբոմների վերնագրերը գրվում են բնագիր լեզվով միայն (առանց հայերեն թարգմանությունների (մանավանդ սխալ) աջից կամ ձախից)։ --Voskanyan (քննարկում) 11:44, 17 Մարտի 2018 (UTC)[reply]
Հարգելի՝ Voskanyan (քննարկում) այն սխալները որոնք նշել էիք ուղղել եմ, որ կխնդրեմ մեկ անգամ ևս աչքի կանցկացնեք հոդվածը: --ArmSirius (քննարկում) 11:57, 17 Մարտի 2018 (UTC)[reply]
Ես իհարկե կարող եմ մի տասը անգամ էլ նայել, քանի որ պիտակել եմ, երևի պարտավոր եմ նաև պատասխանել հարցերին։ Բայց ի՞նչ է նշանակում՝ գրել, թե նշված սխալներն ուղղվել են (խմբագրումներ), եթե միայն ջնջվել են երգերի վերնագրերի թարգմանությունները և վերաշարադրվել է В 2016 году Эмин впервые отправился в большой тур по России. նախադասության թարգմանությունը՝ 2016 թվականին Էմինը շրջագայել է ամբողջ Ռուսաստանով։ - 2016 թվականին Էմինը կազմակերպել է շրջագայություն ամբողջ Ռուսաստանով։ Ռուսերեն նախադասության մեջ ո՞ր բառն է թարգմանվել ամբողջ և ո՞րը՝ կազմակերպել է։ --Voskanyan (քննարկում) 12:05, 17 Մարտի 2018 (UTC)[reply]
Հարգելի՝ Voskanyan (քննարկում) Ձեր նշած սխալները ուղղել եմ, իսկ օրինակ կասեք Младшая сестра — Шейла Агаларова ինչպես է թագմանվում, եթե ոչ՝ Փոքր քույրը՝ Շեյլա Աղալարով: --ArmSirius (քննարկում) 13:07, 17 Մարտի 2018 (UTC)[reply]
Վիքիպեդիայում գոյություն ունի հոդվածի պատմություն, որտեղ կարելի է տեսնել, թե որ մասնակիցը ինչ խմբագրումն է կատարել և երբ։ Հիմա նայում ենք Emin հոդվածի պատմությունը։ Իմ նախորդ գրառումից հետո կատարվել է խմբագրումը՝ օղլի - օղլու, 2016 թվականին Էմինը կազմակերպել է շրջագայություն ամբողջ Ռուսաստանով։ - 2016-ին Էմինը առաջին անգամ շրջեց Ռուսաստանով: Այլ հարց է, որ դրանք ոչ միայն չեն ուղղվել, այլև դարձվել են սխալ։ Իս՞կ ինչու է կրկին գրվել, թե նշված սխալները ուղղվել են։ Իսկ քրոջ ազգանունը պետք է լինի Ագալարովա։--Voskanyan (քննարկում) 13:23, 17 Մարտի 2018 (UTC)[reply]
Հարգելի՝ Voskanyan (քննարկում) իսկ ինչու՞ Ագալարով և ոչ Աղալարով: --ArmSirius (քննարկում) 13:27, 17 Մարտի 2018 (UTC)[reply]
Թող լինի Ղ-ով (չնայած ռուսերենում Գ-ով է, հավանաբար ճիշտը դա է), բայց վերջում պետք է լինի Ա, ինչպես և մոր ազգանվան վերջում։--Voskanyan (քննարկում) 13:35, 17 Մարտի 2018 (UTC)[reply]

Ներողություն եմ խնդրում միջամտելու համար, սակայն, Հարգելի՛ ArmSirius, ստացվում է այնպես, որ մյուս խմբագիրները պետք է ցուցեն Ձեր սխալները, հետո Դուք շտկեք, հետո ստուգեն (ինչը պարտավոր չեն անել), հետո... Այսպես չի լինում. հանրագիտարանը ստեղծվում է բարեխղճության հիման վրա: Խորհուրդ կտայի նախքան հոդվածները հիմնական տիրույթում ստեղծելը դրանք ստեղծել Ձեր ավազարկղում, խնդրել, որպեսզի փորձառու մասնակիցներից մեկը ստուգի, ապա նոր միայն տեղափոխել հիմնական տիրույթ: --Սիգմա (քննարկում) 13:26, 17 Մարտի 2018 (UTC)[reply]

Պիտակումներ

Ողջույն։ Հարգելի ArmSirius, ցանկանում եմ հիշեցնել, որ կանոնակարգի ընդունումից առաջ գրված հոդվածները թույլատրելի է պիտակել, սակայն արգելվում է մասնակիցներին ծանուցումներ ուղարկել։ Խնդրում եմ դա հաշվի առնել հաջորդիվ։ Շնորհակալություն։ -- ջ̸ե̸օ̸ (քնն․) 12:26, 14 Մարտի 2018 (UTC)[reply]

Լավ շատ շնորհակալ եմ ջ̸ե̸օ̸ (քնն․) ջան, հաջորդ անգամ հաշվի կառնեմ։ Շնորհակալություն --ArmSirius (քննարկում) 12:31, 14 Մարտի 2018 (UTC)[reply]

«Emin» հոդվածը տեղափոխվել է

Հարգելի՛ ArmSirius, Ձեր ստեղծած «Emin» հոդվածը տեղափոխվել է Ձեր սևագրության էջ՝ գոյություն ունեցող բազմաթիվ թարգմանական սխալների պատճառով։ Խնդրում ենք վերանայել հոդվածը և նոր միայն տեղափոխել հիմնական տիրույթ։

 Կարևոր է՝ Այս հարցումը ոչ մի կերպ չի նշանակում, որ մենք չենք գնահատում խմբագրի ներդրումը: Ուղղակի մասնակիցներից մեկը կարծում է, որ այս հոդվածի հետ կապված որոշակի կոնկրետ խնդիր կա: Ցանկացած պարագայում խնդրում ենք այս ծանուցումը չընդունել անձամբ Ձեր դեմ ուղղված քայլ, քանի որ դա ոչ մի պարագայում այդպես չէ: Շնորհակալություն:--Սիգմա (քննարկում) 13:29, 17 Մարտի 2018 (UTC)[reply]

Ողջույններ

Հարգելի՛ ArmSirius, դադարեցրե՛ք ողջունել ավտոմատ ստեղծված այլավիքի հաշիվներին: Սա ընդունեք որպես պաշտոնական զգուշացում. հաջորդը կլինի տևական արգելափակումը:--Սիգմա (քննարկում) 15:32, 17 Մարտի 2018 (UTC)[reply]

Հարգելի՛ ArmSirius, Ձեր ստեղծած «Դամբարթոն դղյակ» հոդվածը ջնջվել է՝ կիսատ թարգմանության, իմաստային շեղումների համար։ Վիքիպեդիան հանրագիտարան է, և մենք պահպանում ենք միայն հանրագիտարանային ոճով շարադրված և հանրագիտարանային չափանիշներին համապատասխանող հոդվածները։ Ցանկության դեպքում կարող եք ընթերցել «Ինչու է ջնջվել իմ ստեղծած հոդվածը» էջը, իսկ եթե հարցեր ունեք, դրանք կարող եք տալ այստեղ։-- ջ̸ե̸օ̸ (քնն․) 06:53, 10 Ապրիլի 2018 (UTC)[reply]

Ջնջվել է․ «Ապրել»

Հարգելի՛ ArmSirius, Ձեր ստեղծած «Ապրել» հոդվածը ջնջվել է՝ անորակ թարգմանության, անհամաձայնությունների համար։ Վիքիպեդիան հանրագիտարան է, և մենք պահպանում ենք միայն հանրագիտարանային ոճով շարադրված և հանրագիտարանային չափանիշներին համապատասխանող հոդվածները։ Ցանկության դեպքում կարող եք ընթերցել «Ինչու է ջնջվել իմ ստեղծած հոդվածը» էջը, իսկ եթե հարցեր ունեք, դրանք կարող եք տալ այստեղ։ Բացի այդ, խնդրում եմ ուշադրություն դարձնել, որ երգերը Հայերեն Վիքիպեդիայում պահպանում են իրենց բնօրինակ անվանումը։--Emptyfear (քննարկում) 06:46, 26 Ապրիլի 2018 (UTC)[reply]
Հարգելի՛ ArmSirius։ Ձեր բեռնած Պատկեր:Օզջան Դենիզ.jpg պատկերը ջնջվել է, քանի որ կենդանի մարդու ոչ ազատ պատկեր է։ Առաջարկում ենք պատկեր բեռնելիս մանրամասն ընթերցել բեռնման էջի ուղեցույցը, ինչպես նաև ծանոթանալ ոչ ազատ պատկերների օգտագործման մասին կանոնակարգին։ Եթե հարցեր ունեք, դրանք կարող եք տալ այստեղ։

Շքանշան

Վիքիմոլ
Հարգելի՛ ArmSirius, այս շքանշանը ձեզ Հայերեն Վիքիպեդիայում 100-ից ավել հոդվածներ ստեղծելու համար։ Շարունակեք զարգացնել մեր Վիքիպեդիան։--տօնջ💬 11:14, 7 Հունիսի 2018 (UTC)[reply]
Շնորհակալություն տօնջ💬 ջան: ArmSirius (քննարկում) 11:31, 7 Հունիսի 2018 (UTC)[reply]

Միջլեզվային հղման բացակայություն

Հարգելի՛ մասնակից, խնդրում եմ ավելացնել Միշա Մարվին հոդվածի միջլեզվային հղումը, ինչպես նաև քննարկման էջում նշել, թե որ լեզվից եք այն թարգմանել։--Լիլիթ (քննարկում) 06:04, 20 Հունիսի 2018 (UTC)[reply]

Հարգելի՛ Լիլիթ (քննարկում) միջլեզվային հղումը բացակայում է, քանի որ այլալեզու Վիքիպեդիաներում Միշա Մարվինի մասին հոդված չկա, իսկ հոդվածը թարգմանել եմ տարբեր կայքերից: ArmSirius (քննարկում) 10:45, 20 Հունիսի 2018 (UTC)[reply]

Ջնջվել է․ «Միշա Մարվին»

Հարգելի՛ ArmSirius, Ձեր ստեղծած «Միշա Մարվին» հոդվածը ջնջվել է՝ ոչ նշանակալի, աղբյուրները չեն աշխատում, ոչ հանրագիտարանային լինելու համար։ Վիքիպեդիան հանրագիտարան է, և մենք պահպանում ենք միայն հանրագիտարանային ոճով շարադրված և հանրագիտարանային չափանիշներին համապատասխանող հոդվածները։ Ցանկության դեպքում կարող եք ընթերցել «Ինչու է ջնջվել իմ ստեղծած հոդվածը» էջը, իսկ եթե հարցեր ունեք, դրանք կարող եք տալ այստեղ։--Լիլիթ (քննարկում) 10:52, 20 Հունիսի 2018 (UTC)[reply]
Հարգելի՛ ArmSirius, Ձեր ստեղծած «‎Դանա Սոկոլովա» հոդվածը ջնջվել է՝ կեղծված/չաշխատող աղբյուրների համար։ Վիքիպեդիան հանրագիտարան է, և մենք պահպանում ենք միայն հանրագիտարանային ոճով շարադրված և հանրագիտարանային չափանիշներին համապատասխանող հոդվածները։ Ցանկության դեպքում կարող եք ընթերցել «Ինչու է ջնջվել իմ ստեղծած հոդվածը» էջը, իսկ եթե հարցեր ունեք, դրանք կարող եք տալ այստեղ։--Emptyfear (քննարկում) 13:31, 23 Հունիսի 2018 (UTC)[reply]

«Բելառուսական դրամատուրգիայի հանրապետական թատրոն» հոդվածը տեղափոխվել է

Հարգելի՛ ArmSirius, Ձեր ստեղծած «Բելառուսական դրամատուրգիայի հանրապետական թատրոն» հոդվածը տեղափոխվել է Ձեր սևագրության էջ՝ թարգմանական սխալներ։ Խնդրում ենք վերանայել հոդվածը և նոր միայն տեղափոխել հիմնական տիրույթ։

 Կարևոր է՝ Այս հարցումը ոչ մի կերպ չի նշանակում, որ մենք չենք գնահատում խմբագրի ներդրումը: Ուղղակի մասնակիցներից մեկը կարծում է, որ այս հոդվածի հետ կապված որոշակի կոնկրետ խնդիր կա: Ցանկացած պարագայում խնդրում ենք այս ծանուցումը չընդունել անձամբ Ձեր դեմ ուղղված քայլ, քանի որ դա ոչ մի պարագայում այդպես չէ: Շնորհակալություն:--Լիլիթ (քննարկում) 08:19, 6 Հուլիսի 2018 (UTC)[reply]

«Շարլոտա Պերելի» հոդվածը տեղափոխվել է

Հարգելի՛ ArmSirius, Ձեր ստեղծած «Շարլոտա Պերելի» հոդվածը տեղափոխվել է Ձեր սևագրության էջ՝ ժամանակյին ձևերը խառը լինելու պատճառով։ Խնդրում ենք վերանայել հոդվածը և նոր միայն տեղափոխել հիմնական տիրույթ։

 Կարևոր է՝ Այս հարցումը ոչ մի կերպ չի նշանակում, որ մենք չենք գնահատում խմբագրի ներդրումը: Ուղղակի մասնակիցներից մեկը կարծում է, որ այս հոդվածի հետ կապված որոշակի կոնկրետ խնդիր կա: Ցանկացած պարագայում խնդրում ենք այս ծանուցումը չընդունել անձամբ Ձեր դեմ ուղղված քայլ, քանի որ դա ոչ մի պարագայում այդպես չէ: Շնորհակալություն:--BekoՔննարկում 14:38, 7 Հուլիսի 2018 (UTC)[reply]

«Elvira T» հոդվածը տեղափոխվել է

Հարգելի՛ ArmSirius, Ձեր ստեղծած «Elvira T» հոդվածը տեղափոխվել է Ձեր սևագրության էջ՝ սխալ թարգմանություն։ Խնդրում ենք վերանայել հոդվածը և նոր միայն տեղափոխել հիմնական տիրույթ։

 Կարևոր է՝ Այս հարցումը ոչ մի կերպ չի նշանակում, որ մենք չենք գնահատում խմբագրի ներդրումը: Ուղղակի մասնակիցներից մեկը կարծում է, որ այս հոդվածի հետ կապված որոշակի կոնկրետ խնդիր կա: Ցանկացած պարագայում խնդրում ենք այս ծանուցումը չընդունել անձամբ Ձեր դեմ ուղղված քայլ, քանի որ դա ոչ մի պարագայում այդպես չէ: Շնորհակալություն:--Լիլիթ (քննարկում) 10:11, 11 Հուլիսի 2018 (UTC)[reply]


Ամբոխները խելագարված

Հարգելի՛ մասնակից, բլոգները չեն կարող վստահելի աղբյուրներ լինել։ Խնդրում եմ «Ամբոխները խելագարված» հոդվածի համար այլ աղբյուրներ գտնել և դրան համապատասխան փոխել հոդվածի բովանդակությունը։--Լիլիթ (քննարկում) 06:48, 22 Հուլիսի 2018 (UTC)[reply]

«Սպիտակաձյունիկ (մուլտֆիլմ, 1933)» հոդվածը տեղափոխվել է

Հարգելի՛ ArmSirius, Ձեր ստեղծած «Սպիտակաձյունիկ (մուլտֆիլմ, 1933)» հոդվածը տեղափոխվել է Ձեր սևագրության էջ՝ թարգմանական սխալներ։ Խնդրում ենք վերանայել հոդվածը և նոր միայն տեղափոխել հիմնական տիրույթ։--Լիլիթ (քննարկում) 08:16, 8 Նոյեմբերի 2018 (UTC)[reply]


«Անատոլի Իքսանով» հոդվածը տեղափոխվել է

Հարգելի՛ ArmSirius, Ձեր ստեղծած «Անատոլի Իքսանով» հոդվածը տեղափոխվել է Ձեր սևագրության էջ՝ սխալ թարգմանություններ։ Խնդրում ենք վերանայել հոդվածը և նոր միայն տեղափոխել հիմնական տիրույթ։--Լիլիթ (քննարկում) 06:38, 25 Դեկտեմբերի 2018 (UTC)[reply]