Բելառուսական դրամատուրգիայի հանրապետական թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox masks.png
Բելառուսական դրամատուրգիայի հանրապետական թատրոն
Republican Belarusian Drama Theater.jpg
Տեսակթատրոն
ԵրկիրFlag of Belarus.svg Բելառուս[1]
Գտնվելու վայրըՄինսկ
Հիմնադրման ամսաթիվ1993
Կայքrtbd.by
Republican Theatre of Belarusian Drama Վիքիպահեստում

Բելառուսական դրամատուրգիայի հանրապետական թատրոն (բելառուս․՝ Рэспубліканскі тэатр беларускай драматургіі), բելառուսական դրամատիկական թատրոն, որը գտնվում է Մինսկում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելառուսական դրամատուրգիայի հանրապետական թատրոն-լաբորատորիան ստեղծվել է 1990 թվականին բելառուս սկսնակ դրամատուրգներին գործնական օգնություն ցուցաբերելու համար։ «Ազատ բեմ» կոչվող թատրոն-լաբորատորիայի առաջին ղեկավարը եղել է արվեստի վաստակավոր գործիչ, Բելառուսի Հանրապետության պետական մրցանակի դափնեկիր Վալերի Մազինսկին։ Թատրոնի դպրոցն անցել են շուրջ երեք տասնյակ երիտասարդ հեղինակներ։ Նրանց թվում են Միրոսլավ Ադամչիկը, Ռաիսա Բորովիկովան, Նիկոլայ Ռուդկովսկին, Վյաչեսլավ Պանինը, Անդրեյ Կարելինը, Անդրեյ Կուրեյչիկը, Դիանա Բալիկոն, Սերգեյ Գիրգելը, Պավել Պրիաժկոն, Եգոր Կոնևը և այլն։ 2000 թվականից թատրոնը ղեկավարում է արվեստի վաստակավոր գործիչ, Բելառուսի Հանրապետության պետական մրցանակի դափնեկիր, «Հոգևոր վերածնունդ»-ի մրցանակակիր, պրոֆեսոր Վալերի Դանիլովիչ Անիսենկոն։

Թատրոնին ստեղծագործական որոշակի հաջողություններ բերել է նրա մասնակցությունը միջազգային թատերական իրադարձություններին։ Իր գոյության տարիներին թատրոնը ներկայացրել էր Բելառուսի դրամատիկական արվեստը Էդինբուրգում (Մեծ Բրիտանիա, 1995, 1996 թվականներ), Սիբիուում (Ռումինիա, 2002 թվական), Կահիրեում (Եգիպտոս, 2003 թվական), Իրկուտսկում, Բրյանսկում, Տոլյատիում (Ռուսաստանի Դաշնություն, 2005-2006 թվականներ), Խերսոնում, Յալթայում (Ուկրաինա), Բելգրադում (Սերբիա, 2011 թվական)։

2005 թվականին թատրոնը դարձել է միջազգային թատերական «Հաղթանակի օր» (Մոսկվա), «Ոսկե ասպետ» (Մինսկ), «Թատերական առճակատում» (Լյուբլին, Լեհաստան), «Բելառուսի թատրոնների վերլուծություն» (Վարշավա, Լեհաստան) փառատոնների դիպլոմակիր։ 2006 թվականին Զ. Կոստիչի «Ճանապարհ դեպի Ցարգրադ» ներկայացման համար թատրոնը պարգևատրվել է «Ոսկե ասպետ» (Մոսկվա) միջազգային թատերական ֆորումի բրոնզե դիպլոմով։ Ընդհանուր առմամբ՝ թատերական փառատոններին մասնակցելու ժամանակ թատրոնն ստացել է ավելի քան քառասուն տարբեր մրցանակներ։

2007 թվականի մարտից թատրոնն սկսել է գործել Բելառուսի դրամատուրգիայի և ռեժիսուրայի կենտրոնում, որը կազմակերպում էր փորձաշրջաններ, վարպետության դասեր, սեմինարներ` թատրոնի սկսնակներին գործնական և մեթոդական օգնություն ցուցաբերելու նպատակով։

2010 թվականին թատրոնը արժանացել է «Բելառուսի Հանրապետության վաստակավոր կոլեկտիվ» կոչմանը։

2012 թվականի մարտին վերջերին ԲԴՀԹ-ի գեղարվեստական ղեկավար է նշանակվել ռեժիսոր, Ազգային թատերական մրցանակի դափնեկիր Ալեքսանդր Գարցուևը։

Թատրոնի տնօրենը Բելառուսի Հանրապետության վաստակավոր արտիստ Իգոր Սիգովն է։

2014 թվականին թատրոնի նոր տնօրեն է նշանակվել Վլադիմիր Կարաչևսկին[2]։

Ղեկավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փառատոններ և հյուրախաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասցե՝ Բելառուսի հանրապետություն, 220002, քաղաք Մինսկ, Կրոպոտկինայի փողոց 44[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. GeoNames — 2005.
  2. Анастасия Лукьянова. Новый директор Театра белорусской драматургии: «Я не собираюсь быть диктатором» Archived 2020-11-30 at the Wayback Machine. — TUT.BY
  3. «Фестивали»։ Արխիվացված է օրիգինալից 2011-10-10-ին։ Վերցված է 2018-09-11 
  4. «Адрес»։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-13-ին։ Վերցված է 2018-09-11 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]