Մասնակից:ArmSirius/Սպիտակաձյունիկ (մուլտֆիլմ, 1933)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ArmSirius/Սպիտակաձյունիկ

Սպիտակաձյունիկ (անգլ.՝ «Snow-White» կամ «Betty Boop in Snow-White»), 1933 թվականին նկարահանված մուլտֆիլմ, որը մտնում է Բետի Բուպ շարքի մեջ: Մուլտֆիլմի ռեժիսորը Դեյվ Ֆլեյշերն է, սակայն բոլոր անիմացիաները կատարվել են Ռոլանդ Կրենդելի կողմից: Կրենդելը հնարավորություն է ստացել աշխատել «Սպիտակաձյունիկը» մուլտֆիլմի վրա, քանի որ հավատարիմ էր ստուդիային, իսկ ստացված ֆիլմը համարվում է նրա գլուխգործոցը և կարևոր քայլը ամերիկյան անիմացիոն Ոսկե դարաշրջանի պատմության մեջ: Անիմատորը մուլտֆիլմի վրա աշխատել է վեց ամիս։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեմքով կախարդական հայելին, որը հիշեցնում էր Քեբ Քելոուելին, Բեթի Բուփին անվանում է աշխարհի ամենագեղեցիկը։ Այս ամենը զայրացնում է թագուհուն (որը նման էր նավաստի Պոպայի ընկերուհուն՝ Օլիվ Օյլին): Թագուհին պահակներին՝ Բիմբոյին և Կոկոյին հրամայում է Բեթիի գլուխը կտրել։ Նրանք աղջկան արցունքներն աչքերին կապում են մի ծառից և պատրաստվում գլխատել, սակայն խղճում են նրան, իսկ կոճղն ու կացինը թաղում են հողի տակ (ընդ որում նրանք ընկնում են փոսի մեջ, փորձելով այնտեղ թաքցնել բոլոր գործիքները):

Բեթի Բուպին հաջողվում է փախչել, բայց նա ընկնում է սառցե գետի մեջ, և հայտնվում սառցե դագաղում, այնուհետև բլրի վրա սահելով հասնում է յոթ թզուկների տնակ։ Նրանք որոշում են սառեցնել Բեթիին կախարդական քարայրում: Մինչդեռ Կոկոն և Բիմբոն պատահաբար ընկնում են նույն քարանձավ (թագուհու հետ, որը դարձել էր կախարդ): Թագուհին Կոկոյին դարձնում է գարշելի արարած, երբ նա երգում է «St. James Infirmary Blues»-ը, ապա սառեցնում է նրան և Բիմբոին: Որոշելով, որ բոլոր խոչընդոտները վերացել են, չարագործը կրկին հարցնում է թե ով է աշխարում ամենագեղեցիկը, սակայն ի պատասխան հայելին արձակում է կախարդական ծուխ, որը վերադարձնում է եռյակին իրենց նորմալ վիճակին, իսկ թագուհուն դարձնում է սարսափելի հրեշ: Զայրացած հրեշը հետապնդում է հերոսներին, Բիմբոյին հայտնաբերում է, և իմանում, որ նա ստում է։ Հրեշը փախչում է, իսկ Բեթին, Բիմբոն և Կոկոն շուրջը կանգնած պարում են։ Ահա այսպես էլ ավարտվում է ֆիլմը։

Ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը ճանաչվել է Կոնգրեսի Ամերիկյան գրադարանի «մշակութային նշանակություն ունեցող» մուլտֆիլմերից և 1994 թվականին հայտնվել է Ֆիլմերի ազգային ցանկում: Նույն թվականին այն հայտնվել է 50 խոշորագույն մուլտֆիլմերի ցանկում:

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Սպիտակաձյունիկ»-ում ակտիվորեն օգտագործվում է ռեգրոսկոպինգի տեխնիկան, որը ստեղծվել է 1914 թվականին Մաքս Ֆլեշերի կողմից:
  • Մուլտֆիլմն օգտագործվել է Ghostemane-Mercury երաժշտական տեսանյութում[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. TRASH 新 ドラゴン (2017-09-08). «GHOSTEMANE - Mercury». Վերցված է 2018-05-17-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]