Անատոլի Իքսանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անատոլի Իքսանով
 
Կրթություն՝ Սանկտ Պետերբուրգի պետական թատերական արվեստի ակադեմիա
Մասնագիտություն՝ թատերական ռեժիսոր և թատերական քննադատ
Ծննդյան օր փետրվարի 18, 1952(1952-02-18) (72 տարեկան)
Ծննդավայր Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Ռուսաստան
Զավակներ Maxim Iksanov?
 
Պարգևներ

Անատոլի Իքսանով (իրական անուն հայրանուն՝ Տախիր Գադելյազնովիչ[1], ռուս.՝ Анатолий Геннадьевич Иксанов, փետրվարի 18, 1952(1952-02-18), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս թատերական և հասարակական գործիչ։ Ռուսաստանի Մեծ թատրոնի գլխավոր տնօրեն (2000-2013)[2][3]։ Տնտեսագիտական գիտությունների թեկնածու (2006)[4]: Պատվո լեգեոնի շքանշանի մրցանակակիր, «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի կոմանդոր[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1952 թվականի փետրվարի 18-ին Լենինգրադում։ 1969 թվականին ավարտել է № 344 ֆիզիկա-մաթեմատիկական լիցեյը։ Սուսերամարտի սպորտի վարպետ։ Դպրոցից հետո նա ընդունվել է Բալթյան պետական տեխնիկական համալսարան, սակայն այն չի ավարտել և ընդունվել է Լենինգրադի թատրոնի երաժշտության և կինեմատոգրաֆիայի ինստիտուտի թատերական ֆակուլտետ, որն ավարտել է 1977 թվականին։

Ավարտելուց հետո մեկ տարի անց աշխատել է որպես Փոքր դրամատիկական թատրոնի գլխավոր վարիչ։ 1978 թվականից աշխատել է Մեծ դրամատիկական թատրոնում։

  • 1978-1983 թվականներին եղել է Գ․ Տովստոնոգովի անվան դրամատիկական մեծ թատրոնի ադմինիստրատոր։
  • 1983-1996 թվականներին եղել է Գ․ Տովստոնոգովի անվան դրամատիկական մեծ թատրոնի փոխտնօրեն։
  • 1996-1998 թվականներին եղել է Գ․ Տովստոնոգովի անվան դրամատիկական մեծ թատրոնի տնօրեն։
  • 1994 թվականին դարձել է Գ․ Տովստոնոգովի անվան դրամատիկական մեծ թատրոնի բարեգործական հիմնադրամի հիմնադիր և գործադիր տնօրեն։

1998-2000 թվականներին եղել է «Կուլտուրա» ռուսական պետական ալիքի գլխավոր տնօրենի տեղակալ։

2000 թվականի սեպտեմբերի 1-ին Ռուսաստանի Դաշնության կառավարության հրամանագրով նշանակվել է Ռուսաստանի Մեծ թատրոնի գլխավոր տնօրեն։ Թողել է այդ պաշտոնը 2013 թվականին[6]։ 2013 թվականի հուլիսի 9-ից նշանակվել է Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարի թատերական գործերով խորհրդական[7]։ 2013 թվականի դեկտեմբերի 18-ից՝ ԱՊՀ հումանիտար համագործակցության միջկառավարական հիմնադրամի գործադիր տնօրեն։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2004՝ «Տարվա մարդ» ամենամյա ազգային մրցանակաբաշխության մրցանակակիր «Մշակույթի անձնավորություն» անվանակարգում
  • 2005՝ Թատերական մրցանակ «Մոսկովսկի Կոմսոմոլեց» թերթի կողմից։
  • 2006, 2011՝ «Տարվա ռուսներ» ազգային մրցանակ[15]։

Հրատարակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1995՝ «Ինչպես խնդրել գումար մշակույթի համար»
  • 1997՝ «Մեծ դրամատիկական թատրոնի բարեգործական հիմնադրամ։ Հաջողության տեսություն և պրակտիկա»
  • 2008՝ «Շուկայական տնտեսության պայմաններում մշակութային հաստատությունների ռեսուրսային ապահովում»

Հարցազրույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Биографическая справка А.Иксанова на сайте Биография.ру
  2. Анатолий Геннадьевич Иксанов. Биографическая справка
  3. Анатолий Иксанов уволен с должности гендиректора Большого театра
  4. Анатолий Геннадьевич Иксанов. Биографическая справка.
  5. 5,0 5,1 Михаил Швыдкой и Анатолий Иксанов удостоен высшей награды в Италии
  6. «Владимир Урин назначен директором Большого театра». Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 11-ին.(չաշխատող հղում)
  7. Министр объявил о новом назначении на брифинге в ГАБТе
  8. Указ Президента України від 19 квітня 2004 року № 452
  9. Нижегородское время(չաշխատող հղում)
  10. Анатолий Иксанов на peoples.ru
  11. Распоряжение Президента Российской Федерации от 17 декабря 2011 года № 812-рп «О поощрении»
  12. Швыдкой и Иксанов удостоены высшей награды Италии
  13. Распоряжение Правительства Российской Федерации от 20 июля 2013 года № 1257-р «O награждении Почетной грамотой Правительства Российской Федерации Иксанова Т. Г.»(չաշխատող հղում)
  14. «Указ Президента Российской Федерации от 18 декабря 2013 года № 919 «О награждении орденом Дружбы Иксанова Т. Г.»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 25-ին.
  15. ««Россиянин года» на сайте Российской Академии бизнеса и предпринимательства». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 25-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող՝
Վլադիմիր Վասիլև
պաշտոնը վերակազմակերպված է

Ռուսաստանի Մեծ թատրոնի
գլխավոր տնօրեն

2000 թվականի սեպտեմբերի 1 — 2013 թվականի հուլիսի 9
Հաջորդող՝
Վլադիմիր Ուրին
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անատոլի Իքսանով» հոդվածին։