Մասնակից:ArmSirius/Շարլոտա Պերելի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ArmSirius/Շարլոտա Պերելի

Շարլոտա Պերելի (իրական անունն Աննա Ջենի Շարլոտա Նիլսոն, ), շվեդ երգչուհի և դերասանուհի: 1999 թվականին ներկայացրել է Շվեդիան Եվրատեսիլ երգի մրցույթում՝ «Take Me to Your Heaven» երգով, նա զբաղեցրել է առաջին տեղը հաղթանակ բերելով իր երկրին:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1987-1998[խմբագրել | խմբագրել կոդը]

13 տարեկանում միացել է Խովմանտորպի պարային թիմին: Ավարտելուց հետո նա տեղափոխվել է Վեկշյո, որտեղ նա հաճախում է կատարողական արվեստի դպրոց: Նա նաև դարձել է «Kendix» խմբի մենակատարը: Ավելի ուշ նա երգել է «Anders Engbergs» խմբում, սակայն երկու ալբոմ թողարկելով, նա թողնում է թիմին՝ միանալով «Wizex» անսամբլին: 1998 թվականին խումբը առաջադրվել է շվեդական երաժշտական մրցանակի «Mot nya mål» ալբոմի համար, իսկ «Tusen och en natt» ալբոմը դարձել է «ոսկե»: 1997-1998 թվականներին Շարլոտան մասնակցել է շվեդական «Vita lögner» («Սպիտակ սուտ») օպերային, հանդես գալով 20 դրվագներում[1]:

1999-2000[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականին հաղթել է Մելոդիֆեստիվալենը, և ապա Երուսաղեմում տեղի ունեցած Եվրատեսիլ 1999 երգի մրցույթը՝ «Take Me to Your Heaven» երգով: Եվրատեսիլ երգի մրցույթում հաղթելուց հետո Շարլոտան դարձել է բավական հայտնի: Նա հանդես է եկել ամբողջ Եվրոպայում և Միջին Արևելքում, ինչպես նաև թողարկել է իր առաջին՝ «Charlotte» (1999) կոչվող սոլո ալբոմը:

2001-2003[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականին թողարկել է երկրորդ ալբոմը՝ «Miss Jealousy», որը ներառում է «You Got Me Going Crazy» սինգլը: 2003 թվականին Շարլոտան դարձավ եվրատեսիլի շվեդական ընտրական փուլի հաղթողը: Նույն տարվա ապրիլին նա մասնակցում է շվեդական արտադրության «Հիսուս Քրիստոս գերաստղ»-ին: Սեպտեմբերին թողարկվեց «Broken Heart» սինգլը, իսկ 2004 թվականի հունիսին թողարկվեց երրորդ «Gone Too Long» կոչվող ալբոմը:

2004-2007[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաջող դեբյուտային ելույթից հետո նրան արդեն հրավիրում են Եվրատեսիլ 2004 երգի մրցույթի ազգային ընտրությանը, իսկ TV4 հեռուստաալիքը Շարլոտային հրավիրում է ստեղծել իր սեփական շոուն։ Նա կազմակերպում է «Super Troupers» մանկական երաժշտական ծրագիրը:

2007 թվականի մայիսին Շարլոտան մասնակցել է «Nordic Preview Show»-ին, քննարկել «Եվրատեսիլ 2007 երգի մրցույթ»ի մասնակիցներին` որպես Շվեդիայի փորձագետ: Մինչ այդ նա արդեն 2005 թվականին փորձագիտական հանձնաժողովի անդամ էր:

2008 թվականից[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրատեսիլ 2008 երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչ

Մարտի 15 երկրորդ անգամ հաղթել է Մելոդիֆեստիվալենը ստացել է իրավունք մասնակցելու Բելգրադում կայանալիք Եվրատեսիլ 2008 երգի մրցույթին: Մարտի 14-ին նկարահանվել է «Hero» երգի տեսահոլովակը, իսկ հետո մեկնել է նոր երգերը ներկայացնող շրջագայությունների: Նա մրցույթի ֆավորիտներից մեկն էր, սակայն զբաղեցրեց ընդամենը 18-րդ տեղը, հավաքելով 47 միավոր[2]: Միևնույն ժամանակ, նոր «Hero» ալբոմը զբաղեցրել է երրորդ տեղը Շվեդիայի չարթերում[3]:

Եվրատեսիլից հետո կոմպոզիտոր Ռոբերտ Ուելսի հետ միասին երգչուհին մասնակցեց «Rhapsody in Rock» շոուին, այնուհետև հանդես է եկել Պեկինի ամառային օլիմպիական խաղերում: Նաև Չինաստանում թողարկվել է նրա «Hero» ալբոմը:

Աշնան ընթացքում Շարլոտան աշխատել է Սուրբ ծննդյան «Rimfrostjul» ալբոմի վրա, որը լույս է տեսել նոյեմբերի 10-ին: Նա նաև հանդես է եկել մի քանի շոուերում, այդ թվում`«Sommarkrysset», «Victoriadagen» և «Nationaldagen»: Հոկտեմբերի 31-ին նա հրավիրվեց «Idol 2008» շոուին, որպես ժյուրի: Նոյեմբերին և դեկտեմբերին նա հանդես եկավ Շվեդիայում Սուրբ Ծննդյան համերգների ժամանակ՝ նոր ալբոմի երգերով: 2009 թվականի սկզբին նա ուղևորվեց Մինսկ և Պեկին: 2009 թվականի փետրվարին Մարտին Ստենմարկի հետ միասին հանդես եկավ Մելոդիֆեստիվալեն 2009 թվականի երրորդ կիսաեզրափակիչում «En ny tid» տեսահոլովակով:

2009 թվականի հուլիսին երգչուհին հայտարարել էր իր պլանների մասին՝ թողարկել նոր ալբոմ 2010 թվականին:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2003-2009 թվականներին Շարլոտան ամուսնացել է ճաշարանատեր Նիկոլայ Ինգոսոյի հետ: Ամուսնության արդյունքում Շարլոտան ունեցավ երկու որդի՝ Անջելո Մատեո Պերելի (ծնված 2004 թվականի հունվարի 8-ին) և Ալեսիո Ռոբեչտո Պերելի (ծնված 2005 թվականի հոկտեմբերի 17-ին):

2012 թվականից Շարլոտան փաստացի ամուսնացել է Անդերս Ժենսենի հետ: Այս հարաբերությունների արդյունքում ծնվեց նրա երրորդ որդին` Ադրիան Ռոմեո Պերելի-Յենսենը (ծնված 2003 թվականի հուլիսի 30):

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինֆորմացիա ալբոմի մասին Սինգլեր
Charlotte
  • 1999: «Take Me to Your Heaven», #2 (Շվեդիա)
  • 1999: «I write you a lovesong», #38 (Շվեդիա)
  • 2000: «Damn You»
Miss Jealousy
  • Թողարկվել է 2001 թվականի մարտին
  • Չարթեր:
  • 2001: «You Got Me Going Crazy», #20 (Շվեդիա)
  • 2001: «Miss Jealousy» (Թողարկված չէ)
Gone too long
  • Թողարկվել է 2004 թվականի մարտին
  • Չարթեր:
I din röst
  • Թողարկվել է 2006 թվականի հունիսին
  • Չարթեր:
  • 2006: «I din röst» միայն պրոմո
  • 2006: «Jag är tillbaks»
Hero
Rimfrostjul (Սուրբծննդյան ալբոմ)
  • Թողարկվել է 2008 թվականի նոյեմբերին
  • Չարթեր:
The Girl
  • Թողարկվել է 2012 թվականի մարտի 14-ին
  • Չարթեր:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Charlotte Nilsson» (անգլերեն). Internet Movie Database. Արխիվացված է օրիգինալից 2012-03-11-ին. Վերցված է 2010-08-21-ին.
  2. Michael Osborn (2008-05-20). «Sweden tipped to win Eurovision». BBC News. Վերցված է 2008-06-06-ին.
  3. «Charlotte Perrelli - Hero». swedishcharts.com. Արխիվացված է օրիգինալից 2012-03-11-ին. Վերցված է 2010-08-21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]