Մասնակից:Tatevik2004/Ավազարկղ7

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ru:Онищенко, Геннадий Григорьевич

Tatevik2004/Ավազարկղ7
Դիմանկար
ԾննդավայրԴիլիջան, Տավուշի մարզ, Հայաստան
Մահացել էհոկտեմբերի 20, 2020
Մահվան վայրԱրցախ
ՔաղաքացիությունՀայաստան

Նարեկ Սուրենի Ռևազյան (նոյեմբերի 26, 1997 - հոկտեմբերի 20, 2020), 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի մասնակից, զոհվել է մարտական գործողությունների ժամանակ[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նարեկ Ռևազյանը ծնվել է 1997 թվականի նոյեմբերի 26-ին Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում: 2004 թվականից սովորել է Դիլիջանի թիվ 4 հիմնական դպրոցում: 2010-2011 ուսումնական տարում Դիլիջանի թիվ 4 հիմնական դպրոցի կազմում մասնակցել է «Հայ ասպետ» նախագծին:

2015 թվականի զորակոչվել է բանակ: Զինվորական ծառայությունն իրականացրել է Մեղրիում:

2020 թվականին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ժամանակ կամավորագրվել է հայրենիքի պաշտպանությանն ու հոկտեմբերի 20-ին մեկնել առաջնագիծ: Եղել է «Արագ արձագանքման» ջոկատից:

Զոհվել է թշնամու իրականացրած դիվերսիոն գործողությունների հետևանքով` նոյեմբերի 4-ին, Շուշիի մատույցներում` Քարինտակի հատվածում[2]։

Նարեկը 4-րդ կուրսի ուսանող էր, սովորում էր ԵՊՀԻջևանի մասնաճյուղի Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Ֆինանսներ» բաժնում[2]:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նարեկ Ռևազյանն ամուսնացած չէր։

Նրա հորեղբայրը` Սամվել Ռևազյանը նույնպես մասնակցել է 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմին և զոհվել մարտական գործողությունների ժամանակ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ով է անմահացած հերոս Նարեկ Սուրենի Ռևազյանը». yelaket.am. Վերցված է 2021-02-22-ին.
  2. 2,0 2,1 «Ձեզ բացակա չենք դնի․ Նարեկ Սուրենի Ռևազյան». yerkirmedia.am. Վերցված է 2021-02-22-ին.



Tatevik2004/Ավազարկղ7

Սամվել Յուրիկի Ռևազյան (), ավագ լեյտենանտ, 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի մասնակից, զոհվել է մարտական գործողությունների ժամանակ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամվել Ռևազյանը ծնվել է 1966 թվականին Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում։ Ավագ լեյտենանտ Սամվել Ռևազյանը 17 տարի շարունակ անձնվիրաբար պաշտպանել է Տավուշի սահմանները: Երեք տարի աշխատել է Դիլիջանի թիվ 2-րդ դպրոցում որպես նախնական զինվորական պատրաստության (ՆԶՊ-ի) ուսուցիչ: Սամվել Ռևազյանը եղել է «Ողջ մնալու Արվեստի»՝ ՈՄԱ-ի անդամ: Պատերազմի օրերին ՈՄԱ (Ողջ Մնալու Արվեստ) կամավորական ջոկատի հետ մասնակցել է Արցախի համար մղվող մարտերին[1]:

Վերջին մարտը եղել է նոյեմբերի 9-ին՝ Թաղավարդի համար մղվող մարտերի ընթացքում:

Այժմ Դիլիջանի թիվ 2 հիմնական դպրոցի ռազմագիտության դասասենյակը կրում է զինղեկ, ավագ լեյտենանտ Սամվել Ռևազյանի անունը: Դասասենյակի անվանակոչմանը նվիրված միջոցառմանը ներկա են եղել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, Սամվել Ռևազյանի մարտական ընկերները, ընտանիքի անդամները[2]:

Հուշեր Սամվել Ռևազյանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենք մեր հերոսներին շնորհակալություն հայտնելով պետք է զարգացնենք թիկունքը, որը իրենք տարիներ շարունակ պաշտպանել են քրտինքով, արյունով և մտքով։
- Հայկ Չոբանյան, Տավուշի մարզպետ
Ուսուցչի, աշակերտի և ընդhանրապես մարդու կյանքի, ապրելու արժեքները պետք է լինեն հայրենասիրությունը, մարդասիրությունը, նվիրվածությունը, արժանապատիվ ապրելը, լավ ծնող, զավակ լինելը, ինչպիսին մեր հերոսներն են և Սամվել Ռևազյանը` իր ամբողջ կյանքի ընթացքում[3]:
- Հայկ Չոբանյան, Տավուշի մարզպետ
Լեյտենանտը շատ լավ ուսուցիչ և ընկեր էր երեխաների համար, և իր ամբողջ կյանքը նվիրել է հանուն հայրենիքի և այս պատերազմին էլ գիտակցված գնաց առաջնագիծ:
- Դիլիջանի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն
Պատերազմի առաջին օրվանից ինքը գնաց առաջնագիծ և չխնայեց անգամ իր կյանքը, քանի որ ինքը գիտեր՝ ուր և ինչի համար է գնում: Մենք ցանկանում ենք, որ այդ օրինակը մեր երեխաների համար միշտ աչքի առաջ լինի և հենց դրա համար հերոսի անունով կոչեցինք ՆԶՊ-ի դասասենյակը, որտեղ ամեն անգամ դասին նստելիս կհիշենք իր սխրագործությունն, ու իր կիսատ թողած գործերը կփորձենք շարունակել[4]:
- Դիլիջանի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Tatevik2004/Ավազարկղ7
Դիմանկար
ԾննդավայրՎանաձոր, Լոռու մարզ, Հայաստան
Մահացել էհոկտեմբերի 28, 2020 (19 տարեկան)
Մահվան վայրԱրցախ
ՔաղաքացիությունՀայաստան
ՄասնագիտությունՈսկերիչ

Վահե Սեյրանի Հովակիմյան (սեպտեմբերի 24, 2001 - հոկտեմբերի 28, 2020), Հայաստանի զիված ուժերի զինծառայող: Մասնակցել է 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմին։ Զոհվել է մարտական գործողությունների ժամանակ[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահե Հովակիմյանը ծնվել է 2001 թվականի սեպտեմբերի 24-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում: 2007-2016 թվականներին սովորել է Վանաձորի Ա. Բակունցի անվան թիվ 7 միջնակարգ դպրոցում: Կրթությանը զուգահեռ` 2013-2014 թվականներին հաճախել է բռնցքամարտի: 2013 թվականի հունիսի 22-ին Վահեն մասնակցել է Օլիմպիական օրվան նվիրված միջոցառմանը` Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հովանու ներքո: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել և գերազանց ավարտել է Վանաձորի Ս. Թևոսյանի անվան պետական պոլիտեխնիկական քոլեջը` ստանալով ոսկերիչի որակավորում:

2019 թվականի դեկտեմբերի 20-ին զորակոչվել է բանակ: Ծառայել է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղի հրետանային գնդում, որպես շարքային (վարորդ)։

Պատերազմի առաջին իսկ օրվանից եղել է հրետանավոր: 25 օր շարունակ կռվել է Մարտակերտում, 5 օր հետո տեղափոխվել է Մարտունի:

Զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 28-ին Մարտունիում` հրազենային վիրավորումից[2]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահե Հովակիմյանն ամուսնացած չէր: Նա ընտանիքի երկրորդ զավակն էր: Հայրը Սեյրան Հովակիմյանն է, մայրը Արուսյակ Գալստյանը, ունի երկու եղբայր՝ Վահագ, Գոռ Հովակիմյանները:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վանաձորի քաղաքապետարան, բռնցքամարտի առաջնություն, 2-րդ տեղ (2014)
  • «Երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին» Հայաստան, Ս. Սարգսյանի մարզադպրոց, 2-րդ տեղ (2014)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]