Վանաձորի թիվ 7 հիմնական դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Վանաձորի թիվ 7 հիմնական դպրոց, տարրական դպրոց, միջնակարգ դպրոց, հիմնական դպրոց ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։

Դպրոցի պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1948 թ. -ին Կիրովականի Առափնյա թաղամասի 3 սենյականոց փայտե տնակում է բացվել թիվ 7 տարրական դպրոցը: Դպրոցի առաջին տնօրենն էր Պավել Ջանվելյանը: Հետագայում տնակը ծառայում է որպես թաղամասի գրադարան: 1959 թ.-ից դպրոցը դարձել է Ակսել Բակունցի անվան №7 միջնակարգ դպրոց և 1962 թ.-ին տվել է առաջին շրջանավարտները: 1959 թ. դեկտեմբերից դպրոցը գործել է թաղամասի նորակառույց դպրոցական շենքում, իսկ 1972 թ.-ին կառուցվել է դպրոցի երկրորդ մասնաշենքը՝ ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության լաբորատորիաներով, ընդարձակ ու լուսավոր դասասենյակներով, մարզադահլիճով: 1988 թ.-ի ավերիչ երկրաշարժից հետո դպրոցի երկու մասնաշենքերն էլ քանդվեցին: Դպրոցը չդադարեցրեց աշխատանքը. սկզբում աշխատում էին վրաններում, ապա՝ տնակներում: 1999 թ.-ին «Տեխնոսարք» գործարանի մի մասը վերանորոգվեց, հարմարեցվեց և հատկացվեց դպրոցին, որտեղ էլ մինչև այժմ գործում է դպրոցը: 1948 թվականից առ այսօր դպրոցի տնօրեններն են եղել Պավել Ջանվելյանը, Սամսոն Բեկչյանը, Մուշեղ Հակոբյանը, Հրաչիկ Մովսիսյանը, Ռուբեն Դոլունցը, Վազգեն Սահակյանը, Նիկողոս Մարտիրոսյանը, Գևորգ Գևորգյանը, Սամսոն Թադևոսյանը, Սեյրան Սարուխանյանը, Մերուժան Մելոյանը: 2010 թվականից մինչ օրս դպրոցը ղեկավարում է Լուսիկ Սարգսյանը: Ա. Բակունցի անվան թիվ 7 միջնակարգ դպրոցում անմնացորդ նվիրումով աշխատել են վաստակաշատ ուսուցիչներ, ովքեր մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության գործում մեծ ավանդ են ներդրել՝ Ս. Իսրայելյան, Գ. Դավթյան, Մ. Օհանյան, Լ. Գրիգորյան, Ս. Մայիլյան, Զ. Մաթևոսյան, Ն. Զաքարյան, Լ. Ավետիսյան, Ս. Սաղաթելյան, Կ. Մարտիրոսյան, Ա. Մխոյան, Ս. Հակոբյան, Լ. Հակոբյան, Ն. Ներսիսյան, Ն. Սիմոնյան, Փ. Ենգոյան, Ս. Պետրոսյան և շատ ուրիշներ[1]: Իր գոյության ընթացքում դպրոցը տվել է 3000-ից ավելի շրջանավարտներ: Նրանցից շատերը դարձել են մանկավարժներ, բժիշկներ, երաժիշտներ, շինարարներ, զինվորականներ, գործարարներ, հմուտ արհեստավորներ: Հարուստ է նաև դպրոցի սպորտային կենսագրությունը: Թիվ 7 դպրոցին մեծ ճանաչում են բերել ԽՍՀՄ-ում և նրա սահմաններից դուրս հանրահայտ բռնցքամարտիկներ ԽՍՀՄ սպորտի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ, ՀՀ բռնացքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Վազգեն Բադալյանը, միջազգային կարգի սպորտի վարպետ, ԽՍՀՄ չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Սուրեն Օհանյանը, միջազգային կարգի սպորտի վարպետ, Եվրոպայի փոխչեմպիոն, ԽՍՀՄ բազմակի հաղթող և մրցանակակիր Բաբկեն Սահրադյանը, միջազգային կարգի սպորտի վարպետ, Եվրոպայի փոխչեմպիոն, օլիմպիական խաղերի մասնակից, ԽՍՀՄ գավաթակիր Լեռնիկ Պապյանը, միջազգային կարգի սպորտի վարպետ, ԽՍՀՄ գավաթակիր, ԽՍՀՄ առաջնությունների բազմակի մրցանակակիր Վ. Վ. Բադալյանը, ԽՍՀՄ մրցանակակիր, ՀՀ ապորտի վարպետ, ՀՀ վեցակի չեմպիոն Բագրատ Ավոյանը, ՀՀ սպորտի վարպետ, ՀՀ բազմակի չեմպիոն ծանրամարտիկ Արթուր Բաբայանը, ՀՀ ըմբշամարտի չեմպիոն, Եվրոպայի երիտասարդների բրոնզե մեդալակիր Շամիր Աթյանը և ուրիշներ: Դպրոցի շրջանավարտներ Աշոտ Քալանթարյանը, Արտյոմ Բոջուկյանը, Հակոբ Բիդեջյանը, Արմեն Սահակյանը և շատերը մասնակցել են Արցախի ազատագրման համար մղված պատերազմին: Անկախության 20- ամյակին նվիրված միջոցառման օրը դպրոցի բակում նախկին շրջանավարտ Վազգեն Բադալյանի հովանավորությամբ տեղադրվեց հուշաղբյուր՝ նվիրված արցախյան ազատամարտի հերոսների հիշատակին:

Նոր դպրոցի կառուցման անհրաժեշտությունը տարիներ շարունակ եղել է մարզային ու հանրապետական իշխանությունների ուշադրության շրջանակներում:2017թ.-ի հունիսի 16-ին տեղի ունեցավ թիվ 7 դպրոցի նոր կառուցվող շենքի հիմնարկեքը:Դպրոցի շենքը կառուցվում է շնորհիվ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի,որը Եվրասիական Բանկի վարկավորմամբ շուրջ 800 մլն դրամ ներդրում նպատակաուղղեց դպրոցի կառուցմանը:Շինարարությունն իրականացնում է Արփա-Սևան ՓԲԸ-ն:2019թ. մարտին դպրոցը շահագործման կհանձնվի:[2]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

http://vanadzor7.do.am/ http://vanadzor7.schoolsite.am/

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 2. Գագիկ Քարհանյան,ԳՈՒԳԱՐԱՑ ԱՇԽԱՐՀ,ՉՔՆԱՂ ԼՈՌԻ,Կիրովական-Վանաձոր,գիրք չորրորդ,Երևան «ԱՍՈՂԻԿ» 2017

2. Գագիկ Քարհանյան,ԳՈՒԳԱՐԱՑ ԱՇԽԱՐՀ,ՉՔՆԱՂ ԼՈՌԻ,Կիրովական-Վանաձոր,գիրք չորրորդ,Երևան «ԱՍՈՂԻԿ» 2017